«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արժեքներ կան, որոնք երբեք չեն կարող փոխվել

Արժեքներ կան, որոնք երբեք չեն կարող փոխվել
15.08.2024 | 16:52

1990-ականներին, որբ Արցախը նոր էր ազատագրվել, ես էլ դպրոցական երեխա էի, շրջապատում հաճախ էի լսում' էդա տղեն հայրենասեր ա... Այնպես էին դա ասում, մատնացույց անելով ինձ, կարծես ասեին՝ էս տղեն այլմոլորակային է:

Հայրենասիրությունը մեր հանրության մեջ դարձրին արտասովոր ու մատնացույց անելու երևույթ, իսկ այդպես ասողներից շատերը հեռացան երկրից, ոմանք էլ տարիներ անց ուղիղ մասնակցություն ունեցան Արցախի վաճառքին։

Ես միշտ զարմացել եմ՝ ինչպե՞ս կարելի է հայրենիքի նկատմամբ անտարբեր լինել կամ ծաղրել հայրենասիրությունը։ Դա նույնն է, թե անտարբեր լինես կամ ծաղրես սեփական ծնողներիդ։

Թեպետ հայրենիք ծաղրողը ծնողին էլ է ծաղրում։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ գիտեմ, երբ իմ աչքի առաջ մարդը իր հորն անվանում էր սոսկ կենսաբանական հայր, քանի որ աներն է իր համար տուն գնել, ոչ թե՝ հայրը։ Դե, բնականաբար, այդպիսի մարդը հետո պիտի դառնար նիկոլական պաշտոնյա ու մասնակցեր հայրենիքի վաճառքին։ Թուրքը ավելի շատ փող է տալիս, քան՝ հայրենիքը։

Արժեքներ կան, որոնք երբեք չեն կարող փոխվել։ Դրանք հավերժ են, իսկ երբ փոխում ես, դառնում ես դավաճան ու Աստծո կողմից անիծյալ։ Հայրենիքը այդպիսի արժեքներից մեկն է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5525

Մեկնաբանություններ