ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տաքսի և իշխանություն

Տաքսի և իշխանություն
25.07.2024 | 16:44

Հայաստանյան իրականության մեջ տնտեսության մի խոշոր բնագավառ տարիների ընթացքում դարձել է տասնյակ հազարավոր տնային տնտեսությունների միակ եկամուտների գեներացման վայր:

Դա տաքսի ծառայությունն է, որն իր ունեցած աշխատակիցների, փոխկապակցված անձանց, գեներացվող շրջանառության ցուցանիշներով բավարար նկատելի երևույթ է: Ընդսմին, հիմա կարելի է վստահորեն պնդել, որ այդ բնագավառն ամենամեծ ստվերային շրջանառության կրողն է և այս իմաստով այդ բնագավառի տնտեսվարող մասնակիցների և պետության միջև ստեղծվել է բացառիկ հանցավոր կարտելային համաձայնություն։ Դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, ես չեմ իրականացնում բնագավառի անհրաժեշտ իրավական կարգավորումներ։

Իսկ ի՞նչ պետք է աներ պետությունը այդ բնագավառում և ի՞նչ չի արվում, շրջանցելով բազմաթիվ օրենքներ և նորմատիվ ակտեր։

1. Եվ ոչ մեկ տաքսու մեջ տեղադրված չէ ՀԴՄ, և բնագավառի ողջ շրջանառությունը ստվերային է։ Չկա ծառայության մատուցման փաստը, գինը, գումարը ֆիքսող որևէ փաստաթուղթ, կտրոն, որը կարտացոլվեր պետական վիճակագրական ծառայության մատյաններում։ Փաստացի ունենք իրավիճակ, երբ օրական մի քանի մլրդ դրամի շրջանառությունը որևէ կերպ չի դիտարկվում, բացառիկ հանցավոր կերպով ամբողջ հասույթը դուրս է վերահսկողական լիազոր մարմինների ուշադրությունից։ Կարո՞ղ է նման բան իրեն թույլ տալ մի կրպակ, ավելի փոքր շրջանառությամբ: Իհարկե ո՛չ, կաշին կքերթեն ժամերի ընթացքում։

2. Որևէ տաքսի չի իրականացնում կանխիկի սահմանափակումների վերաբերյալ օրենքի դրույթները։ Կարո՞ղ է նման բան իրեն թույլ տալ որևէ փոքրիկ կրպակ , ավելի փոքր շրջանառությամբ: Իհարկե ո՛չ , կաշին կքերթեն ժամերի ընթացքում։

3. Որևէ տաքսի չի վարում դրամարկղային էլեկտրոնային գիրք, որտեղ պարտադիր կլինեին հասույթի իրական տվյալները։ Կարո՞ղ է նման բան իրեն թույլ տալ որևէ կրպակ: Իհարկե ո՛չ, կաշին կքերթեն ժամերի ընթացքում։

4. Որևէ տաքսի չի ընդունում visa կամ այլ վճարային քարտերով վճարումներ։

Կարո՞ղ է նման բան իրեն թույլ տալ որևէ կրպակ:

Իհարկե ո՛չ, կաշին կքերթեն ժամերի ընթացքում։

Հարգելի հայրենակիցներ, իշխանությունը քաղաքական նկատառումներով չի էլ փորձում տեսնել մեր մատնանշած բնագավառի ստվերային ինդուստրիան։

Չեն փորձում կարգավորել, կառավարել այն։ Արդյունքում հացթուխը, ինժեները, մանկավարժը, սպան, զինվորը վճարում են հարկեր, եկամտահարկ, իսկ մի քանի տասնյակ հազար անձիք պարզապես դուրս են հարկային դաշտից։

Արդարության համար նշենք, որ օնլայն տաքսի ծառայությունների հետ համագործակցողների մասով կա մի չնչին հարկային բեռ, որը մեծապես շրջանցվում է և ըստ երևույթին մեռելածին, բուտաֆորիկ կարգավորում է։

Այսպիսով հարգելի քաղաքացիներ, կարող ենք արձանագրել, որ հայաստանյան իշխանությունը դիտավորյալ կերպով աչքաթող է արել մի ահռելի բնագավառ և դա այն դեպքում, երբ այդտեղի շրջանառությունից հարկային մուտքերով զգալի կբարելավվեր հայոց բանակի, հայ զինվորի վիճակը։ Վստահորեն կարող ենք իշխանության գլխին կանգնած հեծանվորդի խմբակին ուղղել իրենց իսկ բառերը։

Դուք զինվորի հաց եք գողանում ձեր ապիկարությամբ և դիտավորյալ անգործությամբ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3802

Մեկնաբանություններ