«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Լճա­շեն­ցի­նե­րի միա­վոր­ման» դռ­նե­րը բաց են բո­լոր լճա­շեն­ցի­նե­րի առջև

«Լճա­շեն­ցի­նե­րի միա­վոր­ման» դռ­նե­րը բաց են բո­լոր լճա­շեն­ցի­նե­րի առջև
23.06.2020 | 01:38
Գե­ղար­քու­նի­քի մար­զի Լճա­շեն գյու­ղի պատ­մու­թյու­նը սկիզբ է առ­նում վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րից: Որ­պես բնա­կա­վայր սկզբ­նա­վոր­վել է մ.թ.ա. 4-րդ հա­զա­րա­մյա­կի վեր­ջին: Մ.թ.ա. 3-րդ հա­զա­րա­մյա­կի կե­սե­րին այն վե­րած­վել է ամ­րո­ցի: Հնա­գույն քա­ղաք-ամ­րո­ցի (միջ­նա­բեր­դով) պա­րիսպ­նե­րի մնա­ցորդ­նե­րը պահ­պան­վել են գյու­ղից 2 կմ հա­րավ և հա­րավ-արևելք, ու­նեն 3-4 մ, ո­րոշ տե­ղե­րում` 5-7 մ հաս­տու­թյուն: Հնա­գի­տա­կան պե­ղում­նե­րի և երկ­րա­բա­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հայտ­նա­բեր­վել են 3-2-րդ հա­զա­րա­մյակ­նե­րի գտա­ծո­ներ:
Գյու­ղի արևե­լյան կող­մում` նա­խաու­րար­տա­կան բնա­կա­տե­ղիի մոտ, մեծ ու ան­տաշ քա­րա­ժայ­ռի վրա փո­րագր­ված է գյու­ղի մա­սին ա­ռա­ջին գրա­վոր հի­շա­տա­կու­մը` Ար­գիշ­տի Ա­ռա­ջի­նի մ.թ.ա. 776 թ. այս­տեղ թո­ղած սե­պա­գիր ար­ձա­նագ­րու­թյու­նը: Լճա­շե­նի հու­շար­ձա­նա­խում­բը, Իշ­տի­կու­նու հա­վա­քա­ծուն մեր նախ­նի­նե­րի, նա­խաու­րար­տա­կան և ու­րար­տա­կան հայ­կա­կան հա­րուստ մշա­կույ­թի պեր­ճա­խոս վկան են` լայ­նո­րեն հայտ­նի տար­բեր եր­կր­նե­րի գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում:
Գյու­ղը վե­րա­կեն­դա­նա­ցել է 1928 թ., երբ հիմ­նա­վոր­վել են Մակ­վից, Դիա­դե­նից, Բա­յա­զե­տից գաղ­թած 58 հայ ըն­տա­նիք­ներ: Գյու­ղը կոչ­վել է Պոր­տակ, Օր­դակ­լու, Էր­դակ­լու, Օր­դաք­լու: 1946 թ. ապ­րի­լին գյուղն ան­վան­վել է Լճա­շեն: Այ­սօր գյու­ղա­ցի­նե­րը հիմ­նա­կա­նում զբաղ­վում են հո­ղա­գոր­ծու­թյամբ, ա­նաս­նա­պա­հու­թյամբ։ Իր ա­ռօ­րյա հոգ­սու­ցա­վից զատ լճա­շեն­ցին ապ­րում է նաև մշա­կու­թա­յին կյան­քով։ Հա­ճախ Լճա­շենն ան­վա­նում են «եր­գիչ­նե­րի գյուղ»՝ բնա­տուր ձայ­նով են օժտ­ված լճա­շեն­ցի մի շարք ըն­տա­նիք­ներ։ Լճա­շեն­ցի է Հա­յաս­տա­նի վաս­տա­կա­վոր ար­տիստ, եր­ջան­կա­հի­շա­տակ Րաֆ­ֆի Հով­հան­նի­սյա­նը, ում ա­նու­նով էլ 2018-ին ան­վա­նա­կոչ­վեց Լճա­շե­նի մշա­կույ­թի տու­նը:
Լճա­շեն­ցի­նե­րին սկ­սել է միա­վո­րել վեր­ջերս ստեղծ­ված «Լճա­շեն­ցի­նե­րի միա­վո­րում» ՀԿ-ն։ ՀԿ-ի նա­խա­գահ ՊԱ­ՊԻՆ ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱ­ՆԻ հետ զրու­ցում ենք ՀԿ-ի նպա­տակ­նե­րի մա­սին։
-Պա­րոն Մու­րա­դյան, ի՞նչ նպա­տակ­ներ է հե­տապն­դում կազ­մա­կեր­պու­թյու­նը։
-20 տա­րուց ա­վե­լի է՝ մշ­տա­պես չեմ բնակ­վում գյու­ղում, սա­կայն իմ ծնն­դա­վայրն իմ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է, նա­խորդ տա­րի­նե­րին պար­բե­րա­բար մի­ջո­ցա­ռում­ներ էինք կազ­մա­կեր­պում. մաս­նա­վո­րա­պես‚ 2015-ին Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան թան­գա­րա­նում գու­մար­վեց երևա­նաբ­նակ լճա­շեն­ցի­նե­րի անդ­րա­նիկ հա­մա­ժո­ղո­վը, ո­րին մաս­նակ­ցում էին կր­թու­թյան, գի­տու­թյան, ար­վես­տի, ա­ռող­ջա­պա­հու­թյան, գոր­ծա­րար բնա­գա­վա­ռի ե­րեք տաս­նյակ լճա­շեն­ցի­ներ: Հա­մա­ժո­ղո­վի ըն­թաց­քում ա­ռա­ջար­կու­թյուն­ներ հն­չե­ցին գյու­ղին վե­րա­բե­րող աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գե­լու հա­մար ստեղ­ծել որևէ կազ­մա­կեր­պու­թյուն: Դրան հա­ջոր­դող տա­րի­նե­րին ևս, ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լիս, նկատ­վում էր պաշ­տո­նա­կան կա­ռույց ու­նե­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը. այս­պես հիմ­նե­ցինք «Լճա­շեն­ցի­նե­րի միա­վո­րում» ՀԿ-ն: Խոր­հր­դան­շա­կան է կազ­մա­կեր­պու­թյան տար­բե­րան­շա­նը, ո­րի վրա պատ­կեր­ված են Լճա­շե­նում գտն­վող կիկ­լո­պյան ամ­րոց­նե­րը, գյու­ղի վե­րաբ­նա­կեց­ման տա­րե­թի­վը՝ «1828», Ար­գիշ­տի Ա-ի սե­պա­գիր ար­ձա­նագ­րու­թյու­նը, աշ­խա­տան­քը խոր­հր­դան­շող հաս­կը, հետ­նա­մա­սի կա­պույտ գույ­նը խոր­հր­դան­շում է խա­ղա­ղու­թյուն և Սևա­նա լճի լա­զու­րը։ Տար­բե­րան­շա­նը եզ­րագծ­ված է ի­րար ձեռք բռ­նած մարդ­կան­ցով, ո­րը խոր­հր­դան­շում է աշ­խար­հաս­փյուռ լճա­շեն­ցի­նե­րի միաս­նու­թյու­նը: Հա­վա­տա­ցած ենք, որ հա­մա­տեղ աշ­խա­տան­քով այս խոր­հր­դան­շա­կան գա­ղա­փա­րը կվե­րած­վի ի­րա­կա­նու­թյան, և միաս­նա­բար, քայլ առ քայլ կյան­քի կկո­չենք մեր բո­լոր ծրագ­րե­րը: ՀԿ-ն պաշ­տո­նա­պես գրան­ցե­լուց մեկ ա­միս հե­տո հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով երկ­րում հայ­տա­րար­վեց ար­տա­կարգ դրու­թյուն, և աշ­խա­տանք­նե­րը հիմ­նա­կա­նում սկ­սե­ցինք ի­րա­կա­նաց­նել առ­ցանց ե­ղա­նա­կով:
-Ի՞նչ ծրագ­րեր ու­նի ՀԿ-ն, ով­քե՞ր են ան­դամ­նե­րը, միայն Հա­յաս­տա­նում բնակ­վող լճա­շեն­ցի­նե՞ր, թե՞ կան նաև Հա­յաս­տա­նից դուրս բնակ­վող­ներ, ո­րոնք ծա­գու­մով Լճա­շե­նից են։
-Նո­րաս­տեղծ ՀԿ-ի ծրագ­րե­րը բազ­մա­թիվ են ու բազ­մաբ­նույթ, սա­կայն ա­ռա­վել ա­ռար­կա­յա­կան ե­թե նշենք, օ­րեր ա­ռաջ տե­ղե­կա­ցանք, որ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի մա­սին» ՀՀ օ­րեն­քով ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյա­նը տրա­մադր­ված մր­ցու­թա­յին դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում մեր ներ­կա­յաց­րած «Լճա­շեն­ցի­նե­րը՝ Լճա­շե­նի մա­սին» ծրա­գիրն ար­ժա­նա­ցել է հանձ­նա­ժո­ղո­վի հա­վա­նու­թյա­նը: Այս ծրագ­րով ցան­կա­նում ենք հնա­րա­վո­րինս բա­րե­կար­գել Լճա­շե­նի Ա­շոտ Տեր-Գրի­գո­րյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի գրա­դա­րա­նը և այն դպ­րո­ցա­կան գրա­դա­րա­նից վե­րա­ծել կր­թամ­շա­կու­թա­յին և տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի, որն էլ կծա­ռա­յի Լճա­շե­նի հա­զա­րա­մյա պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան հան­րահռ­չակ­մա­նը։ Այս հայ­րե­նան­վեր ա­ռա­քե­լու­թյու­նը նա­խա­տե­սում ենք ի­րա­կա­նաց­նել ե­րեք սերն­դի լճա­շեն­ցի­նե­րի փոխ­գոր­ծակ­ցու­թյամբ: Ա­վագ սերն­դի (գի­տու­թյան ու մշա­կույ­թի ո­լոր­տում աշ­խա­տող լճա­շեն­ցի գիտ­նա­կան­ներ), ե­րի­տա­սարդ սերն­դի (Լճա­շե­նի դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտ ու­սա­նող-պրակ­տի­կանտ­ներ), կրտ­սեր սերն­դի (Լճա­շե­նի դպ­րո­ցի ա­վագ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­ներ) հա­մա­տեղ աշ­խա­տան­քի ար­դյուն­քում մար­զա­յին «Գե­ղա­մա» հե­ռուս­տաըն­կե­րու­թյան և հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով մար­դիկ կծա­նո­թա­նան մեր հայ­րե­նի գյու­ղի անկ­րկ­նե­լի ար­ժեք­նե­րին: Ան­շուշտ, ՀԿ-ի ան­դամ­նե­րը և՛ Լճա­շե­նում բնակ­վող մեր հա­մա­գյու­ղա­ցի­ներն են, և՛ Հա­յաս­տա­նում ու սփյուռ­քում գտն­վող լճա­շեն­ցի­նե­րը։ Ու­րա­խա­լի էր, որ հատ­կա­պես վեր­ջին ա­միս­նե­րին տաս­նյակ նա­մակ­ներ ենք ստա­նում ար­տա­սահ­մա­նում բնակ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րից։ Այս­պի­սով, «Լճա­շեն­ցի­նե­րի միա­վո­րում» ՀԿ-ի ան­դամ կա­րող է դառ­նալ յու­րա­քան­չյուր ոք, ով ի­րեն հա­մա­րում է լճա­շեն­ցի և պատ­րաս­տա­կամ է մեր թի­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու։ Նշենք, որ բա­վա­կա­նին ակ­տիվ գոր­ծարկ­վում են «Լճա­շեն­ցի­նե­րի միա­վո­րում» և «Լճա­շեն­ցի­ներ» ֆեյս­բու­քյան է­ջե­րը, հատ­կա­պես ար­տա­կարգ դրու­թյան օ­րե­րին մենք աշ­խա­տում ենք առ­ցանց ե­ղա­նա­կով: Կազ­մա­կեր­պում ենք տա­րա­տե­սակ խաղ-մր­ցույթ­ներ, վիկ­տո­րի­նա­ներ՝ գյու­ղի գեր­դաս­տան­նե­րի, բար­բա­ռի, հան­դա­մա­սե­րի վե­րա­բե­րյալ, ին­պես նաև ռետ­րո լու­սան­կար­նե­րի ցու­ցադ­րու­թյուն հա­մա­ցան­ցում՝ այս կերպ փոր­ձե­լով մարդ­կանց կապն ա­վե­լի սեր­տաց­նել ծնն­դա­վայ­րի հետ։
-Գյու­ղը չու­նի ե­կե­ղե­ցի։ Կա՞ն ծրագ­րեր կա­ռու­ցե­լու։
-Թե­պետ մեր գյու­ղը հայտ­նի է իր հոգևոր ու պատ­մամ­շա­կու­թա­յին կո­թող­նե­րով, սա­կայն, ցա­վոք, ճիշտ նկա­տե­ցիք` չու­նենք գոր­ծող ե­կե­ղե­ցի: Տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ լճա­շեն­ցի­նե­րիս բաղ­ձա­լի ցան­կու­թյունն է գյու­ղում ե­կե­ղե­ցի ու­նե­նա­լը: Այս կա­պակ­ցու­թյամբ տա­րի­ներ շա­րու­նակ կա­տար­վել են ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ: Շատ էինք ցան­կա­նում վե­րա­կա­ռու­ցել գյու­ղի կենտ­րո­նում գտն­վող 7-րդ դա­րի Սուրբ Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին, սա­կայն դա տեխ­նի­կա­պես հնա­րա­վոր չէ: Բազ­մա­դա­րյա այս ե­կե­ղե­ցու վե­րա­կա­ռու­ցու­մը մե­ծա­պես կվ­նա­սի շր­ջա­կա գե­րեզ­մա­նո­ցին, այդ պատ­ճա­ռով էլ գյու­ղա­պե­տա­րա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ 2013-ին Գե­ղար­քու­նյաց թե­մի նախ­կին ա­ռաջ­նորդ տեր Մար­կոս ե­պիս­կո­պոս Հով­հան­նի­սյա­նի ձե­ռամբ տե­ղի ու­նե­ցավ նոր Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու հիմ­նար­կե­քը: Սա­կայն կարճ ժա­մա­նակ անց դա­դա­րեց­վեց ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյու­նը: Այս հար­ցի վե­րա­բե­րյալ պար­բե­րա­բար զրու­ցել ենք Լճա­շե­նի գյու­ղա­պե­տի հետ: Նույ­նիսկ դի­մել եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին Բ Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սին, ո­րից հե­տո ե­կե­ղե­ցու նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ քն­նար­կում­ներ ենք ու­նե­ցել Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի ճար­տա­րա­պե­տա­կան բաժ­նում: Այժմ էլ պար­բե­րա­բար և հետևո­ղա­կան աշ­խա­տանք­ներ ենք ի­րա­կա­նաց­նում Գե­ղար­քու­նյաց թե­մի ներ­կա­յիս ա­ռաջ­նոդ տեր Պարթև վար­դա­պետ Բար­սե­ղյա­նի հետ: Հայր սուր­բի ա­ռա­ջար­կով և օրհ­նու­թյամբ ստեղ­ծել ենք ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող հան­ձնա­ժո­ղով: Այ­սու­հան­դերձ, մեր բո­լո­րի նվի­րա­կան ե­րա­զանքն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու և Լճա­շե­նում ա­ղո­թա­տե­ղի ու­նե­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ են հա­մա­պա­տաս­խան ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ: Նա­խա­տե­սում ենք Սփյուռ­քում բնակ­վող լճա­շեն­ցի եր­գիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ար­տերկ­րի հայ հա­մայ­նք­նե­րում կազ­մա­կեր­պել բա­րե­գոր­ծա­կան հա­մերգ­ներ, ո­րոն­ցից ստաց­ված հա­սույ­թը կհատ­կաց­վի Լճա­շե­նի Սուրբ Աստ­վա­ծա­ծին կի­սա­կա­ռույց ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյա­նը։ Այս ծրա­գի­րը կյան­քի կո­չե­լու նպա­տա­կով պար­բե­րա­բար կա­պի մեջ ենք Սփյուռ­քում բնակ­վող լճա­շեն­ցի եր­գիչ-ե­րա­ժիշտ­նե­րի հետ, մաս­նա­վո­րա­պես, Հա­յաս­տա­նի վաս­տա­կա­վոր ար­տիստ Րաֆ­ֆի Հով­հան­նի­սյա­նի որ­դու` Ժո­ղովր­դա­կան եր­գիչ Ար­մեն Հով­հան­նի­սյա­նի (ԱՄՆ, Լոս Ան­ջե­լես), Լիո­նի օ­պե­րա­յի եր­գիչ Վա­ղի­նակ Վա­նի­կի Դավ­թյա­նի (Ֆրան­սիա, Լիոն), ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի «Ժպի­տի շքան­շա­նա­կիր» Ա­շոտ Տեր-Գրի­գո­րյա­նի թոռ­նու­հու` դաշ­նա­կա­հա­րու­հի Ծո­վի­նար Սուֆ­լյա­նի (Շվեյ­ցա­րիա, Լյու­ցեռն), Նո­վո­սի­բիրս­կի օ­պե­րա­յի և բա­լե­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­կան թատ­րո­նում հրա­վի­րյալ սո­լիստ Սեր­գեյ Ստե­փա­նյա­նի հետ:
-Գյու­ղի տա­րած­քում կան սր­բա­տե­ղի­ներ, դրանց վե­րա­կան­գն­ման կամ բա­րե­կարգ­ման ուղ­ղու­թյամբ ի՞նչ է ար­վում։
-Մեր գյու­ղը հա­մար­վում է թան­գա­րան բաց եր­կն­քի տակ, և մեզ բա­ժին հա­սած մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյա­նը պետք է վե­րա­բեր­վենք ա­մե­նայն հար­գան­քով ու հո­գա­տա­րու­թյամբ: Պար­բե­րա­բար շա­բա­թօ­րյակ­ներ ենք ի­րա­կա­նաց­նում 7-րդ դա­րի Սուրբ Հռիփ­սի­մե խո­նարհ­ված ե­կե­ղե­ցու տա­րած­քում: Օ­րեր ա­ռաջ գյու­ղի մի խումբ ե­րի­տա­սարդ­ներ սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­րել «Սա­րի Սուրբ» կոչ­վող սր­բա­վայ­րում, և ի­րենց պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը հայտ­նել ներգ­րավ­վե­լու նաև «Լճա­շեն­ցի­նե­րի միա­վո­րում» ՀԿ-ի ի­րա­կա­նաց­նե­լիք ծրագ­րե­րում: Ես շնոր­հա­կալ եմ գյու­ղում և գյու­ղից դուրս բնակ­վող բո­լոր լճա­շեն­ցի­նե­րին, ո­րոնց սր­տա­ցավ պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը մեզ ուժ և ոգևո­րու­թյուն են հա­ղոր­դում:
-Պա­տա­նի­նե­րի, ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար ժա­ման­ցի ծրագ­րեր ի­րա­կա­նաց­վու՞մ են։
-ՈՒ­րա­խա­լին այն է, որ հա­ճախ հե­տաքր­քիր ու ինք­նա­տիպ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ ա­ռա­ջար­կում են հենց ի­րենք՝ ե­րի­տա­սարդ­նե­րը, իսկ մենք փոր­ձում ենք ո­րո­շա­կի ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նել ըստ թի­րա­խա­յին խմ­բե­րի: Բու­հեր ըն­դուն­վել ցան­կա­ցող դի­մորդ­նե­րը, ու­սա­նող­նե­րի կամ այլ բնա­գա­վա­ռում աշ­խա­տող լճա­շեն­ցի ե­րի­տա­սարդ­նե­րը մշ­տա­պես կա­պի մեջ են մեզ հետ: Մեր ա­ռաջ­նա­յին ու հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից մե­կը հենց գյու­ղում ե­րի­տա­սարդ­նե­րի զբաղ­վա­ծու­թյան հար­ցը կար­գա­վո­րելն է: Կար­ծում եմ՝ մո­տի­վա­ցիա­յի պա­կա­սից է, որ շա­տերն ի­րենց հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը դր­սում են ո­րո­նում: Մի քա­նի դրա­կան օ­րի­նա­կը բա­վա­կան է, որ մեզ­նից յու­րա­քան­չյու­րը գի­տակ­ցի` հենց իր տան բա­կում և իր ու­նե­ցած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով կա­րե­լի է բա­րիք ստեղ­ծել: Այս ա­ռու­մով հա­մա­գոր­ծակ­ցում ենք հա­յաս­տա­նյան և մեր երկ­րում գոր­ծող մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ: Մաս­նա­վո­րա­պես «Կա­նաչ ա­րա­հետ» ՀԿ-ի, ո­րը լայ­նա­ծա­վալ գոր­ծու­նեու­թյուն է ի­րա­կա­նաց­նում Հա­յաս­տա­նի գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում, և հա­վա­տա­ցած ենք` մեր նո­րաս­տեղծ ՀԿ-ի ու «Կա­նաչ ա­րա­հե­տի» հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում Լճա­շե­նում ևս ար­դյու­նա­վետ ծրագ­րեր կի­րա­կա­նաց­նենք:
-Գյուղն ու­նի հա­րուստ պատ­մու­թյուն, այն ինչ-որ կերպ ներ­կա­յաց­վա՞ծ է հա­մայն­քում։
-ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող սուբ­վեն­ցիոն ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ա­ռա­ջի­կա­յում գյու­ղում բաց­վե­լու է հնա­գի­տա­կան թան­գա­րան, և ինչ­պես նշե­ցի, ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան դրա­մաշ­նոր­հի շր­ջա­նա­կում մեր ՀԿ-ն ի­րա­կա­նաց­նե­լու է Լճա­շե­նի պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան հան­րահռ­չակ­ման ծրա­գիր, ո­րի ա­վար­տից հե­տո պատ­րաստ­ված պաս­տառ­նե­րը, ալ­բոմ­նե­րը, QR կո­դով բա­ցիկ­նե­րը, տե­սա­նյու­թերն ու այլ անհ­րա­ժեշտ նյու­թեր տրա­մադ­րե­լու ենք Լճա­շե­նի նո­րա­բաց թան­գա­րա­նին: Նաև հնա­րա­վո­րինս կփոր­ձենք գյու­ղա­ցի­նե­րի շր­ջա­նում մո­տի­վա­ցիոն աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նել, որ­պես­զի ի­րենց բնա­կա­րան­նե­րում ու­նե­ցած հնա­գի­տա­կան նյու­թե­րը նվի­րա­բե­րեն հայ­րե­նի գյու­ղի թան­գա­րա­նին:


Զրու­ցեց Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 50727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ