«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ղեկավար ունես, աշխարհը չունի

Ղեկավար ունես, աշխարհը չունի
02.09.2024 | 18:38

Աշխարհը մի կողմ, մեր «հզոր երկրի» «հզոր վարչապետը» մի կողմ:

Ո՞ր մի երկիրն ունի վարչապետ, որը կարող է իրեն թույլ տալ աշխատանքային ժամին, «обтягивающий» տրուսիկ-մայկով, տակից բրոնեժիլետով, իր երկրի դրոշի պատկերով նասկիներով, քաղաքով ու շրջաններով՝ «կե՜ցցե՜ հեծանիվ» գոռալով քամակը, փորն ու փսորը մաշեցնել:

Ո՞ր մի երկիրն ունի վարչապետ, ով իր աշխատավայրում կամ գործուղման մեջ գտնվելով զեկույցներ լսելու, հանձնարարականներ տալու փոխարեն հեծանիվով տռճիկ տա դեսուդենը, բացատներում խորոված ու խաշլամա ուտի, անձնական առողջությամբ զբաղվի, կուտակած յուղերը վառի:

Ո՞ր մի երկիրն ունի վարչապետ, ով կարող է այդ ամենն անի պետբյուջեի հաշվին, անձնական «կայֆերի» համար հատկացնելով 45 միլիոն դրամ:

Ո՞ր մի երկիրն ունի նման անհոգ, անդարդ, անցավ , «борзый» ու «пофигист» վարչապետ, որի ոտքերին չէ ո՛չ հավանական պատերազմը, ո՛չ խնդիրներն ու հոգսերը, երկրի առաջ ծառացած մարտահրավերները, ո՛չ անվտանգության ու պաշտպանական հարցերը, ո՛չ տոտալ ողբերգությունը, ամոթն ու խարանը:

Ո՞ր մի երկրի վարչապետը չի գիտակցի, որ հոգսաշատ ու վտանգված երկրի համար հեծանիվ քշելն ամենավերջին բանը պետք է լինի:

Ո՞ր մի երկիրն ունի վարչապետ, ով հեծանիվ է քշում, իսկ թշնամու երկրի ղեկավարն «իրեն է քշում»:

Ո՞ր մի երկրի ղեկավարը կառավարության նիստի գլխավոր թեմա կսարքի՝ «հովիվ չունենք, ոչխար ու գառ արածացնի», որ իր արտգործնախարարն էլ՝ արտաքին խնդիրները թողած ագրոնոմի «էվրիկա» խորհուրդներ բաշխի:

ՈՒ մեկը չկա ասի, որ այդ հովիվներին եթե չբերեիր Երևան, պարեկ ու պատգամավոր չսարքեիր, գյուղերում հովիվ կլիներ, հիմա էլ գլուխ չէիր ջարդի, թե բա որտեղի՞ց հովիվ ճարենք, կով ու ոչխար արածածնենք:

Էլ չեմ ասում, թե 650 հազարն ինչպես քեզ ազգի գլխին հովիվ կարգեց, որ երկիրն էլ այսօր օրուելյան անսանաֆերման դարձավ:

Ինչևէ, պատմությանը հայտնի չէ նման ղեկավար, պատմագրության մեջ չկա նման կերպար:

Լինես այն աստիճան անպատկառ, որ 2022 թվականին Պրահայում, առանց վերապահումների ԼՂ-ն ճանաչես Ադրբեջանի անբաժանելի մաս, այդկերպ ԼՂ խնդրի վերջակետը դնես՝ աշխարհին ազդարարելով, որ ԼՂ խնդրում այլևս վեճ չունես Ադրբեջանի հետ:

ՈՒ այս դրվագը, որը դարձավ Արցախի համար ճակատագրական՝ ապահովելով Արցախի կործանման անշրջելիությունը, հիմա ասուլիսում անմեղի դիրքերից սրան-նրան մեղադրես ու Արցախի կործանման պատասխանատվության սլաքներն ուղղես արցախահայերին ու նրանց ղեկավարությանն ասելով, թե՝ «ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել: Արցախցիները հանձնեցին Արցախն ու լքեցին այն»:

Հիշեցնող էլ չկա, ասի, թե բա ո՞վ էր խորհուրդ տալիս Արցախի ղեկավարությանը նման քայլի գնալ կամ որ ամեն ինչ նախապես համաձայնեցվել է քեզ հետ:

Էլ չասեմ, թե ու՛մ լոպազ լեզվով Արցախը «Հայաստան էր և վերջ», հետո՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ», թե ու՛մ արածի ու չարածի պատճառով ժողովուրդը ենթարկվեց էթնիկ զտման, դարձավ անտուն, անհայրենիք, տվեց այդքան զոհ, թե ո՞վ մերժեց պատերազմը կանխելու, հրադադար հաստատելու մի քանի առաջարկ, թե ու՛մ թեթև ձեռքով ստորագրվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի թուղթը, որի 9-րդ կետով Սյունիքը ևս հանձնվեց, թե ո՛վ առանց մի կրակոցի հանձնեց Քարվաճառն ու Բերձորը, Գորիս-Կապան մայրուղին:

Երկրի ղեկավար, ով նոյեմբերի 9-ի հայտարարության մասով իր պրիմիտիվ կռուտիտներով սուտի շուստրի կխաղա, լոլոներ կկարդա, բայց այդ լակմուսի թղթի դենոնսացման մասին հայտարարությամբ հանդես չի գա, իր ստորագրությունը հետ կանչելու որոշման չի գնա:

Անսկզբունքային, հեղհեղուկ ու դեմագոգ ղեկավար, ով ՌԴ-ին մեղադրի ամեն ինչում, «գուբերնիա ու կայսր» անվանի, աննախադեպ հակառուսականություն գեներացնի, միջպետական հարաբերությունները ճգնաժամի հասցնի, այսօր էլ ասի, թե «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ։ Մենք չենք կարող նման ձևով խոսել որևէ երկրի, մանավանդ Ռուսաստանի նման երկրի նկատմամբ, որի հետ բարեկամության ու համագործակցության խորը ավանդույթներ ունենք։ Դա պետական մտածելակերպ չէ»:

Բացի այդ վարչապետի՝ «ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից, Ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված Հայաստանը որևէ հարց չունի, ԵԱՏՄ-ում աշխատանքները հաջողությամբ ընթանում են, Նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս գալու կարիք չեմ տեսնում» հայտարարությունները՝ ամեն ինչ գցում է իր տեղը:

Այստեղ է, որ կուզենայի տեսնել իշխանական տաշտամանից սնվող, վարչապետի համապատասխան տեղում հարմարված, իրենց «արևմտամետ» կարգած այն սազանդար «վերլուծաբանների», «քաղաքագետների» ու «կուսակցագլուխների» «մանդրաժամանթո» հայացքները, երբ Փաշինյանն արտաբերում էր այս խոսքերը:

Եվ այստեղ է, որ վերջիններիս պետք է զգուշացնել, որ Փաշինյանը մի սիրուն օր բոլորին «փուռն է տալու» կամ «մատաղ» է անելու Պուտինի ոտքերի առաջ:

Ինչևէ, շարունակեք ասել, թե վարչապետը արևմտամետ է, դեպի Հավաքական Արևմուտք ռևերս ու դիվեսիֆիկացիա է անում, արտաքին քաղաքականության վեկտոր է փոխում, բայց մի ընդունեք, որ ընդամենը «տինդիրիտներ ու ֆինդուֆլուշկա» է անում:

Հասկացողի համար վաղուց փաստ է, որ վարչապետի նեղ օրվա լավ ընկերը, իր փրկիչն ու պահապանը Պուտինն է, որի հետ գծած-գրած, համաձայնեցված է ամեն մի սցենար:

Ինչևէ, մինչ մեր իշխանությունների համար առաջնահերթությունը հեծանիվ քշելը, ֆեստիվառներն ու դմակով խաշլաման է, Ադրբեջանի համար առաջնահերթությունը մի շարք երկրների հետ ռազմաստրատեգիական համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունների հաստատումն է, BRICS-ին անդամակցելն է, որի հավանականությունը խիստ մեծ է:

Մանավանդ, Ռուսաստանը հայտարարել է, որ աջակցում է կազմակերպությանն անդամակցելու Բաքվի նախաձեռնությանը։

Դե իսկ ամուլ, ծպտուն չանող, կամազուրկ ու կզած իշխանություններին ասելիք ունի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով չի վարանի հայտարարել, որ «ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը համաձայնեցվել է։ Փոխադարձ համաձայնությամբ գործընթացը շարունակվելու է երկկողմ ձևաչափով։

Հետևաբար՝ արդեն կարիք չկա, որ ԵՄ դիտորդները կանգնեն Ադրբեջանի սահմանին մոտ։ Հասունացել է այդ առաքելության գործունեությունը դադարեցնելու և այն Հայաստանից դուրս բերելու ժամանակը»:

Ավելին, վերջինս անկաշկանդ պետք է ասի, թե «Ադրբեջանը օկուպանտ երկիր չէ, բայց Հայաստանը օկուպանտ երկիր է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մենք կարող ենք նայել միջազգային հանրությանը և տեսնել, որ շատ քիչ երկրների կարելի է օկուպանտ անվանել: Այդ երկրների թվում է Հայաստանը։ Դիտարկենք միջազգային նախադեպերը. Իրաքա-քուվեյթյան պատերազմից հետո Իրաքում հաստատվեց սպառազինությունների վերահսկողություն։ Հուսով ենք, որ նույն հսկողությունը կսահմանվի Հայաստանի սպառազինության նկատմամբ»:

Իսկ վերջում էլ ասի, թե «Հայաստանը պետք է հրապարակային ներողություն խնդրի Ադրբեջանի նկատմամբ կատարած բարբարոսությունների համար»։

Այս հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը որպես պահանջ արդեն իսկ ներկայացրել է ԵՄ քաղաքացիական մոնիտորինգային խմբի վերածումը, իսկ հաջորդիվ, որպես պայման նախապատրաստում է ոչ թե սպառազինությունների երկկողմ վերահսկողությունը, ինչը առաջարկում է Փաշինյանը, այլ միակողմանի՝ միայն Հայաստանի սպառազինությունների վերահսկում։

Այսկերպ Ադրբեջանը սկսել է Հայաստանի դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի գործընթացը, որին հաջորդելու են ռեպարացիաների ու կոնտրիբուցիաների հարցերը:

Նման հայտարարություններից պարզ է դառնում, որ Ադրբեջանը, առավել ևս հիմա, նպատակ չունի գնալու խաղաղության։

Նրա քմահաճույքներն ու պահանջներն առ այս պահը հլու-հնազանդները «խաղաղության դարաշրջանի» պատրվակով կատարում են, ուստի շտապելու առիթ չկա:

Իսկ հայ ժողովու՞րդը:

Հայ ժողովուրդը ևս չի շտապում:

Շտապելու առիթ չկա:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2539

Մեկնաբանություններ