Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Ձեզ թվում է` հա՞յն է իր իսկ զինվորներին ճանաչել օկուպանտ խուժաններ

Ձեզ թվում է` հա՞յն է իր իսկ զինվորներին ճանաչել օկուպանտ խուժաններ
25.08.2024 | 11:27

Եռաբլուրում միտինգ արեցին, շիրիմներ կոխկրտեցին, իրար ծեծեցին ու հայհոյանքներ տվեցին: Հիմա էլ որպես նարկոտիկների ապահով տեղադրելու վայր են օգտագործում:

Բայց այս ամենն անողները հայեր չեն:

Հայն ինչպե՞ս կարող էր իրեն նման բան թույլ տալ. տաջիկներն են ու վրացիները:

Շիրակի մարզի գերեզմանոցներից մեկում, մի քայլող կենդանի, գնացել տեսանկարահանել էր, թե ինչպես են հարազատներն առանց դիմակների հրաժեշտ տալիս իրենց հարազատին: Հետո նկարն ուղարկել էր 16-րդ վարչապետին՝ չմոռանալով տեղադրել նաև իր ֆեյսբուքյան էջում:

Բայց հետո պարզվեց, որ զազրելի այդ արարքի հեղինակը ոչ թե բիրդան աղա դարձած Սարուխանյան Կարենն է, այլ Հայաստան ժամանած ադրբեջանցի դիվերսանտները:

Հայն ինչպե՞ս կարղ էր իրեն նման բան թույլ տալ:

2018-2020 թվի զորակոչն ուղարկեցին Աղդամ ու Ջաբրայիլ, իսկ 2022 թվի հոկտեմբերին՝ 91 թվի փաստաթղթերով նախկին ԼՂԻՄ-ը ճանաչեցին Ադրբեջանի մաս: Ճանաչումը տեղի ունեցավ Պրահայում՝ Մակրոնի կազմակերպած Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովում: Ձեզ թվում է` հա՞յն է իր իսկ զինվորներին ճանաչել օկուպանտ խուժաններ:

Ո՛չ, իհարկե:

Այդ քստմնելի արարքն իրականացրել են ռուսներն ու բելառուսները:

Վերջերս պարզեցի, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ տոպրակներով փող բաժանածները եղել են թուրքական գորշ գայլեր գաղտնի կազմակերպության անդամները,

հարուստների բճերին բանակից ազատողներն իրականում եղել են «Քրդական բանվորական կուսակցության» անդամները :

Դե 2018 թվի հեղափոխությունը, գիտեք, որ կազմակերպվել է աշխարհաքաղաքական կոնսենսուսի բերումով:

Ավստրիայում հանդիպել են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչներն ու որոշել են՝ Մխիթար Հայրապետյանին ու Ալեն Սիմոնյանին դարձնել իշխանություն:

Սերժիկ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միասին գործած հանցագործությունների մասին լռություն պահող լրագրողներն իրականում հայեր չեն,

Հայաստանի մեդիադաշտի վրա ամսեկան մոտ կես միլիոն դոլարի չափ փող ծախսողները՝ ևս։

Անձամբ Սորոսն է, հարյուր տոկոս բան եմ ասում:

Տականք Սորոսն ի՞նչ կապ ունի հայու գենի հետ, մի հատ կասե՞ք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ