ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ԱՄՆ-ի միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ լարվածությունը թուլացնելն է

ԱՄՆ-ի միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ լարվածությունը թուլացնելն է
11.04.2023 | 10:35

ԱՄՆ հետախուզական գաղտնի փաստաթղթերի հրապարակումը կարծում եմ, որ պատահական չէր։

Հատկապես կարևոր էր դրանց բովանդակությունը, ինչը վկայում է, որ շուտով հնարավոր է ԱՄՆ և Ռուսաստանի միջև կոնտակտներ։
Եթե դա տեղի ունենա, նշանակում է ՈՒկրաինան ստիպված կլինի գնալ Ռուսաստանի հետ համաձայնության, իսկ պատճառը արևելքում բարձրացող Չինաստանն է, որը արդեն հաջողացրել է պայմանավորվածություններ ստեղծել արաբական աշխարհի մեկ այլ շատ կարևոր երկրի` Սաուդյան Արաբիայի հետ։ Հիմա ԱՄՆ-ի միակ հնարավորությունը թերևս Ռուսաստանի հետ լարվածությունը թուլացնել, խոչընդոտելով հնարավոր չին-ռուսական առավել մերձեցումը և թույլ չտալով հակաամերիկյան կոալիցիայի ձևավորման գործնական փուլի ավարտը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3441

Մեկնաբանություններ