ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Յուրաքանչյուր հայ այսօր պետք է ընտրություն կատարի. Արգամ Պողոսյան

Յուրաքանչյուր հայ այսօր պետք է ընտրություն կատարի. Արգամ Պողոսյան
06.09.2022 | 07:29

Արցախն է 3000-ամյա ազգի ինքնության պահպանության «վերջին բաստիոնը». եթե ազգը հաշտվում է Արցախը հանձնելու մտքի հետ և, Աստված մի արասցե, լիազորում է «խաղաղաբեր ազգակործան պատուհասին» վերջնականապես հանձնել այն, ապա դա այլևս ազգ չէ, այլ երկրագնդով մեկ այլ ազգերի ոտքի կոխան թափառական էթնիկ խումբ:

Աշխարհի ցանկացած կետում յուրաքանչյուր իրեն ՀԱՅ համարող այսօր պետք է ընտրություն կատարի՝ մնալ արժանապատիվ ազգի ներկայացուցի՞չ թե՞ դառնալ այլ ազգերի ծիծաղի առարկա: Իսկ թե ի՞նչ անել,ինչպե՞ս պահպանել ազգային դիմագիծը՝ յուրաքանչյուրին կհուշի իր սիրտը, եթե այն իրապես ՀԱՅԻ սիրտ է, և կմղի ի գործ:


Բացառվում է Հայաստանի գոյությունը առանց Արցախի, բացառվում է հայ ազգի արժանապատիվ գոյատևման պայմանների ձեռքբերումը առանց «խաղաղաբեր ազգակործան պատուհասի» առաջնորդության հետևանքների լիկվիդացման: Կամ մաքրում ենք մեր տունը հայրենադավ աղբից և մեր սերունդներին կտակում արժանապատիվ հայրենիք, կամ քարշ ենք տալիս մեր անպատիվ կյանքը այլ ազգերի ծիծաղի, խղճահարության և արհամարհանքի ներքո:

Դիտվել է՝ 7421

Մեկնաբանություններ