ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մի օր էլ Օպերայի հրապարակում կնկարահանեն «18+»

«Մի օր էլ Օպերայի հրապարակում կնկարահանեն «18+»
31.07.2022 | 11:51

Եթե այդ պոռնոֆիլմի նկարահանումը չլիներ, երևի շատերը չէին էլ իմանա ու հիմա էլ չգիտեն, որ Երևանում նման ամրոց կա՝ քարուքանդ, անտեսված, փնթի ու կորսված:
Գիտե՞ք ինչից է. որովհետև մեր սրբությունները, մեր պատմությունը, մեր հուշարձանները, մեր արվեստը գնահատող չենք:


Միայն խոսացող ու գլուխգովան «սբրոդն է» շատ։
Երևան եկող զբոսաշրջիկն ի՞նչ կարող է տեսնել Երևանում, ի՞նչ պատմամշակութային, ճարտարապետական հին կոթողներ կան:
Ի՞նչ:
Գրեթե ոչինչ:
Ի՞նչ ենք պահել, որ տեսնեն։ Ինչ էլ ունեցել ենք, քանդել ու ավիրել ենք:
Դե հեռու մի գնացեք, գնացեք Թբիլիսի ու տեսեք՝ ինչքան տեսնելու բան կա, և ինչպես են պահել իրենց պատմությունն ու հուշարձանները։
Մենք նույնիսկ Երկիրը պահել չգիտենք, մեր պատերազմի անմեղ զոհերի, նրանց զոհաբերողների հետ ենք հաշտվել ու դա ընդունեցինք շատ հանգիստ ու թրքասերի կարգավիճակում։


Ես համոզված եմ՝ եթե Վրաստանում նման բան լիներ, մեղավորները «կնետվեին, կլցվեին» Քուռը, անպայման կպատժվեին:
Իսկ հիմա դրսում ամաչելով են շատերն ասում, որ իրենք հայ են, հայաստանցի են, որ իրենց այս պատուհասները, դոգերը, քիսոները, սորոսի գործակալները, մնացյալ նմանատիպ գոյանքներն են ղեկավարում:
Թե բա՝ Էրեբունի ամրոց, Ամբերդ․․
Հետո՞:
Իսկ ինչպե՞ս եք պահում, փայփայում այդ ամենը, էդ մի քանի մի կերպ գոյատևած հուշարձանները:
Ձեր անգրագետ գրառումները փորելով ու կերուխումի, փորլցնելու արվեստի ցուցադրման հետքերո՞վ:


Էլ ասելու բան չունեմ:
Մի օր էլ Օպերայի հրապարակում կնկարահանեն «18+», ու չեք զարմանա, չեք էլ վրդովվի, քանի որ մի ողջ սերնդի սպանդի տանողներին, Երկիրը թշնամուն նվիրողներին, Հայրենիքի անվտանգությունը զրոյացնողներին պատժել չգիտեք:
Նույնիսկ՝ վրդովվել:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 7930

Մեկնաբանություններ