ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միքայել Մինասյան. Փաշինյանը կամ դիտմամբ հերթական հարվածն է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին, կամ կորցրել է իրականության զգացողությունը

Միքայել Մինասյան. Փաշինյանը կամ դիտմամբ հերթական հարվածն է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին, կամ կորցրել է իրականության զգացողությունը
22.02.2021 | 15:51

Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է հայ–ռուսական կարևոր հարցերը վերահսկող հանձնաժողով ստեղծել և այդ հանձնաժողովի ղեկավար է առաջարկել նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։

«Նիկոլը երկար ժամանակ անհանգստացնում էր Պուտինին բարձր մակարդակի հայ-ռուսական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությամբ, որն իր վերահսկողության տակ կառներ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր հարցերը: Նրա շրջապատի խելացի և կիրթ անձանցից մեկը շշնջացել էր կապիտուլյանտի ականջին, որ նման հանձնաժողով («Չեռնոմիրդին-Գոր») գործել է ռուս-ամերիկյան օրակարգի հարցով: Հանձնաժողովը, որը կոչված էր հաղթահարելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սառը պատերազմի ժառանգությունն ու բարդությունները, գլխավորել էին այն ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահն ու ՌԴ վարչապետը: Նման հանձնաժողովի կարևորությունն այնքան մեծ է եղել, որ Օբամայի և Պուտինի օրոք, օրինակ, այն գլխավորել են Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը: Այսինքն՝ հանձնաժողովի ղեկավարների մակարդակն արտահայտում էր այդ ինստիտուտի կարևորության մակարդակը երկու կողմերի համար:


Եվ ահա Նիկոլը, կարծես թե, հասել է իր ուզածին: Պուտինը համաձայնել է նման հանձնաժողով ստեղծել՝ ընդգծելով, որ ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարելու է Դմիտրի Մեդվեդևը: Մեդվեդևը Ռուսաստանի նախկին նախագահն ու վարչապետն է և ՌԴ Անվտանգության խորհրդի ներկա փոխնախագահը (որտեղ նա Պուտինի տեղակալն է), և նրա կերպարը տվյալ համատեքստում ընդգծում է հայ-ռուսական հարաբերություններին Ռուսաստանի մոտեցման լրջությունը: Ակնկալվում էր, որ հայկական կողմից ևս հանձնաժողովը կգլխավորի Մեդվեդևին համարժեք դեմք: Սակայն Նիկոլի պատասխանը «Ո՞վ կղեկավարի հանձնաժողովը հայկական կողմից» հարցին, ամենայն հավանականությամբ, տարակուսանքի մեջ է գցել Պուտինին: Նիկոլը տվել է Սուրեն Պապիկյանի անունը, և դա չափազանց խոսուն է:


Նիկոլին թվում է, իր բոլոր մարիոնետներից Պապիկյանն ամենահամապատասխան և ուժեղ բանագնացն է: Հնարավոր է, որ Փաշինյանի թիմում այդպես էլ կա, և Սուրեն Պապիկյանն իր մութ անցյալով, ներկայով և որ ամենակարևորն է, ապագայով, դանակահարության համար դատվածությամբ և ամեն ինչում Նիկոլին գոհացնելու պատրաստակամությամբ, իսկապես անփոխարինելի կադր է: Սակայն ո՞վ է Պապիկյանը, եթե նրան նայենք միջպետական հարաբերությունների մասշտաբով:
Հասկանալի չէ՝ ինչի է ուզում հասնել Նիկոլն իր այդ որոշմամբ: Կա՛մ նա միտումնավոր կերպով հերթական հարվածն է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին, կա՛մ հերթական անգամ կորցրել է իրականության զգացողությունն ու որոշել է իր սիրելի կադրին հավասարեցնել Մեդվեդևի հետ:
Պետք չէ փորձառու դիվանագետ լինել՝ հասկանալու համար, որ հայ-ռուսական հանձնաժողովը կամ կմեռնի՝ դեռ չծնված, կամ ռուսական կողմից դրա աշխատանքը կհամակարգի Մեդվեդևի օգնականը կամ ռեֆերենտը:


Ռազմատենչ հիմարությունն այն է, ինչին մենք արդեն սովորել ենք: Սակայն պետք է կատարյալ տխմար լինել նույն փոսը երկու անգամ ընկնելու համար: Ցավոք, հայ-ռուսական հարաբերությունների ճակատագրով հայկական կողմից հերթական անգամ զբաղվում են մարտնչող այլասերվածները»՝ գրել է Միքայել Մինասյանը:

Դիտվել է՝ 12209

Մեկնաբանություններ