ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՎԱԽԵՆՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՎԵՐՋՈՒՄ Է ՎԱԽԵՆՈՒՄ

ՎԱԽԵՆՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՎԵՐՋՈՒՄ Է ՎԱԽԵՆՈՒՄ
27.04.2010 | 00:00

Այս «չորսօրյայում» Հովիկ Արգամի Աբրահամյանը կյանքի մեջ առաջին անգամ սիրտ չուներ (ասում են` իր մոտ ազդվելու գործընթացը տևում է ընդամենը մի քանի վայրկյան). ո՛չ հապլոլոգիաներ օգտագործեց, ո՛չ էլ օգտվեց ֆինանսների մասին իր «ռոմանսներից», չխառնվեց ոչ մեկի խոսքին, տեղից ռեպլիկներ չարձակեց, կանոնակարգի կոպիտ խախտումներ թույլ չտվեց:
Ոնց երևում է` «և դարից երկար են ձգվելու» այս անգամ նրա «վայրկյանները»: Արգամիչը հասկացել է` այլևս չեն աշխատելու Սերժ Սարգսյանի նկատմամբ իր գետնախոնարհ ռևերանսները (չար լեզուներն ասում են` վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանն առիթը բաց չի թողնում Սերժ Սարգսյանին իր հավատարմությունն ապացուցելու, նվիրվածության երդումների տարափի տակ նրան խեղդելու. վերջին նման «ռիտուալը» նա կատարել է Ծաղկաձորում` Գագիկ Ծառուկյանի հայտնի հյուրանոցում):
Ամա` ավա՜ղ: Ապրիլի 24-ին ոչ միայն համայն հայությունը, այլև գլոբալ աշխարհն ու առաջադեմ մարդկությունը տեսան, թե ինչպես էին միասին կանգնած Տիգրան Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, ու ինչպես էր «անկյուն քշվել» Լեհաստանից` հուղարկավորությունից հետո անգամ ուղեղին հանգիստ չտված և մինի-«արքայադավ» հավաքներ սիրող Արգամիչ Հովհաննեսը:
ՈՒ ծկլթա՜ց արգամիչյան սիրտը երեկ` ար-յուն տալիս: Ճերմակ շապիկավոր, իմա` վերնաշապիկավոր Արգամիչը, որ երևի չի կարդացել սուբլիմացիայի մասին գիրքը, երեկ տալիս էր իր 3 միլիգրամ արյունը (ասում են` արյան կոդը որոշելու են, իմանան` պիտանի՞ է որպես դոնոր. տեսնես` ի՞նչ արդյունք կտա անալիզը), մի խոսքով, Արգամիչը խրոխտ հայտարարեց` չի վախենում: Երբե՛ք: Ոչնչի՛ց: Ոչ մեկի՛ց: Ո՞ր մեկից վախենա. նախագահի՜ց. չէ, խառնեցինք: Լրագրողների՜ց վախենա, արյուն տալո՜ւց վախենա: Ո՞Ւր կհասնի:
Համենայն դեպս անկեղծ է: ՈՒզել է ասի` չի վախենում, բայց մատնել է` էդ ո՜նց է վախենում: Ճիշտ է անում: Նախ որ` լրատվամջոցները լույս են տեսնում ամեն օր, և ոչ մի խելամիտ մարդ լրատվամիջոցների հետ պատերազմ չի սկսում: Եվ հետո չմոռանանք` այդ լրագրողներն էին, որ նույնիսկ ամերիկյան նախագահ պաշտոնանկ արին` Նիքսոնին, «ՈՒոթրգեյթի սկանդալի» արդյունքում:
Այդ լրագրողներն են, որ, ասենք, կարող են ֆիքսել, թե ինչ կապ կա վարորդ Գրիգորի եղբոր և հանրապետությունում ընթացող բոլոր տենդերների միջև (առայժմ այս մասով` այսքանը):
Այդ լրագրողներն են, որ երեկ տեսան, թե ինչպես են խեղճ դպրոցականները կրկին «բերման» ենթարկվել խորհրդարան` հանուն Արգամիչի իմիջի:
Հա, ի դեպ. շատ հետաքրքիր տենդենց է այս առումով նկատվում. ուսուցիչների քանակն սկսում է գերակշռել աշակերտների թվին: Երեկ Գեղարքունիքի հերթն էր. «ռայոնից» խորհրդարան ժամանած ռաբունիների և ռաբունուհիների մեջ էր Վարդենիսի քաղաքապետի կինը` տիկին Ալիսան. տիկինն ընդամենը տարրական դասարանների ուսուցիչ է, իսկ տարրականի աշակերտները դեռ խորհրդարան բերման չեն ենթարկվում: Փաստորեն, տիկին Ալիսան եկել էր «себя показать, на других посмотреть» («դրուգիխն» էլ, կոնկրետ դեպքում, լրագրողներից կոնկրետ վախեցող մարդն է):
«Ալիսան հրաշքների աշխարհում» տիկնոջ համար հատուկ ընդգծենք. Հովիկ Աբրահամյանն այլևս «կուրացիա» չի անում տեղական ինքնակառավարման մարմինները` քաղաքապետարանները, մարզպետարանները, գյուղապետարանները. այդ ֆունկցիան արդեն ինչքան ժամանակ ՀՀ նախագահի հրամանագրով դրված է Կարեն Կարապետյանի վրա:
Պետք է գնալ նախագահական, տիկի՛ն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ