ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՈՒ՞մ էր ձեռնտու Նավալնիի մահը

ՈՒ՞մ էր ձեռնտու Նավալնիի մահը
17.02.2024 | 19:22

Երեկ ռուսաստանյան բանտերից մեկում մահացել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, իր արևմտյան գործակալ լինելը չթաքցնող (ֆինանսապես հովանավորվել է Արևմուտքի և ԱՄՆ կողնից ) Ալեքսեյ Նավալնին:

Նրա մահվան բոթը լսելուց անմիջապես հետո Արևմուտքը և ԱՄՆ-ը բացահայտ ՌԴ իշխանություններին և ՌԴ նախագահ Պուտինին սկսեցին մեղադրել Նավալնիի սպանության մեջ:

Ամուսնու մահվանից ժամեր անց Մյունխենում հայտնվեց նաև Նավալնիի կինը՝ Յուլիան, ով բարձր ամբիոնից ևս մեղադրեց ՌԴ իշխանություններին ամուսնու սպանության մեջ:

Արևմուտքից և ԱՄՆ-ից հնչող մեղադրանքների ֆոնին ծագում է կարևոր հարց` եթե Նավալնիին սպանել են, ապա ու՞մ էր դա ձեռնտու:

Բոլոր ձևաչափերով մերկանտիլ արտաքին քաղաքականություն վարող Արևմուտքի և ԱՄՆ-ի համար պարզից էլ պարզ էր, որ Նավալնին «մարած աբլիգացի» էր, ով երկար ժամանակով բանտերում էր մնալու՝ գրեթե հնարավորություն չունենալով ազդել «դրսում» իրադարձությունների վրա և ով որևէ ձևով չէր կարող խմորել ՌԴ ներքին դրությունը:

Ավելին՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին ռուսաստանյան հասարակության մոտ Նավալնիի վարկանիշը բավական նվազել էր և նա իրենից գրեթե ոչ մի վտանգ չէր ներկայացնում:

Մարտին սպասվող ՌԴ նախագահական ընտրություններից առաջ գործող նախագահ Պուտինին, ով վայելում է ՌԴ հասարակության մեծ մասի «սիմպատիաները» և նրա նախագահ վերընտրվելը ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում բացարձակ պետք չէր «մարած աբլիգացի» Նավալնիի մահը, որը կարող է մի փոքր «նյարդայնացնել» Պուտինին:

Ստացվում է, Նավալնիին սպանելու մեջ Պուտինին բարձրաձայն մեղադրողներին էր ամենաձեռնտուն բանտում գտնվող, Պուտինի համար վտանգ չներկայացնող, իրեն գրեթե սպառած ռուսաստանցի ընդդիմադիրի մահը ՌԴ նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ:

Որքան հասկանում եմ` Նավալնիի ֆինանսական և քաղաքական հովանավորները մաքսիմալ օգուտ են ցանկանում ստանալ իրենց ձախողված պրոեկտից, որ գոնե իր մահով

ինչ-որ օգուտ բերի իրենց...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ