Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Եթե էդքան մարդ ժամանակին դուրս գար փողոց

Եթե էդքան մարդ ժամանակին դուրս գար փողոց
10.02.2024 | 15:34

Ինչ խոսք, գեղեցիկ ճանապարհեցին Գագիկ Գինոսյանին։ Մարդ մեռնելուց էլ պետք է գեղեցիկ մեռնի։

Ի՞նչ կլիներ, եթե էդ խրոխտ Յարխուշտա պարողները, էնտեղ հավաքված ծափահարողները, դրանից ոգևորվողները, հուզվողները, ֆեյսբուքում տարածողները կամ գոնե դրանց կեսը Գագիկ Գինոսյանին հարգեին, ականջալուր լինեին, նրանից ոգևորվող լինեին նրա ողջության օրոք։ Արդյո՞ք մենք, որպես ժողովուրդ, էսպիսի խղճուկ վիճակում կլինեինք։

Եթե էդքան մարդ կամ դրա կեսը թաղման փոխարեն ժամանակին դուրս գար փողոց էս թշնամիների դեմ, արդյո՞ք հիմա էս անպատիվ ու ողբալի վիճակում կլինեինք։

Իրականում մեռնողը թքած ունի, թե ովքեր են իր սառած մարմնի կողքը Յարխուշտա պարում։

Ողջերը ձեր կողքին են, դեռ լավ հայեր կան, նրանց հիմա մի արհամարհեք, ականջալուր եղեք, որովհետև հետո հող էլ չեք ունենալու, որ նրանց թաղեք ու խրոխտ ռազմական պարեր պարեք։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ