38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Էրիկաս Պետրիկասը, ըստ շարքային սորոսական քաղաքացի Հ.Հ-ի հաճախ էր լինում «Շանգրի Լա» խաղատանը

Էրիկաս Պետրիկասը, ըստ շարքային սորոսական քաղաքացի  Հ.Հ-ի հաճախ էր լինում «Շանգրի Լա» խաղատանը
15.07.2023 | 17:06

ՈՒղիղ 9 տարի առաջ այս օրը շարքային սորոսական քաղաքացի Հ.Հ-ն անձամբ ինձ խոստովանեց, որ տեղեկացված է Հայաստանում Լիտվայի այնժամանակյա դեսպան Էրիկաս Պետրիկասի (Erikas Petrikas) անցուդարձից:

Մասնավորապես՝ Հ.Հ-ն ասաց, որ Լիտվայի դեսպանը հաճախ է լինում «Շանգրի Լա» խաղատանը:

Ստացվում է, որ Սերժի «արյունալի դիկտատուրայի» օրոք շարքային սորոսական քաղաքացի Հ.Հ-ն հետևում էր դեսպանին, հավաքագրում, մշակում և այլ անձանց էր փոխանցում վերջինիս վերաբերյալ անձնական բնույթի տեղեկությունները:

Անցան տարիներ:

Շարքային սորոսական քաղաքացի Հ.Հ-ն կարգվեց որպես ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, սակայն նախկին սովորությունները մնացին:

Հ.Հ-ն շատ հաճախ է հանդիպում օտարերկրյա դեսպաններին: Եվ հենց դա է Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողման պատճառներից մեկը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4219

Մեկնաբանություններ