«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ալիև. Վլադիմիր Վլադիմիրովիչը ճիշտ է ասել Հայաստանի մասին

Ալիև. Վլադիմիր Վլադիմիրովիչը ճիշտ է ասել Հայաստանի մասին
18.12.2020 | 17:04

«Այն, որ Ղարաբաղի հարցում քաղաքական կարգավորման հասանք, դրանում մեծ ներդրում ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ես հենց պատերազմի սկզբում տարբեր միջազգային լրատվամիջոցներին հարցազրույցներում ասել եմ, որ մենք պատրաստ ենք կանգ առնել ցանկացած պահի, երբ հայկական կողմը կնշի ժամկետներ՝ իր զորքերը մեր տարածքներից հանելու համար։ Եվ այդպես էլ եղավ՝ երբ հայտարարության մեջ նշվեցին ժամկետներ՝ երեք շրջանները մեզ հանձնելու մասին, ռազմական գործողությունները կանգ առան»,- ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում ասաց Իլհամ Ալիևը։ Նա նշեց, որ հակամարտությունը լուծվեց ռազմա-քաղաքական ճանապարով։

«Երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչն իր հարցազրույցում հերթական անգամ նշեց, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս։ Դա նրա առաջին նման հայտարարությունը չէ, ես կարծում եմ, որ դա շատ կարևոր հայտարարություն է։ Դա կարևոր հայտարարություն է Հայաստանում ռևանշիստական ուժերի համար, որոնք փորձում են փոխել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները։ Դա շատ կարևոր ազդակ է բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն խոչընդոտել այդ հայտարարության իրականացմանը։ Իսկ այդպիսի փորձեր մենք տեսել ենք և պատերազմի ընթացքում, և հայտարարության ստորագրումից հետո։ Մենք տեսել ենք նաև հայտարարություններ միջազգային որոշ խմբերի կողմից, որոնք դժգոհ են, որ այս հարցի լուծումից դուրս են մնացել։ Դժգոհ են, որ կրակի դադարեցման հարցում առանցքային դեր է խաղացել Ռուսաստանը», ասաց նա։

Ալիևը նշեց, որ առաջին հերթին Հայաստանի համար կործանարար նշանակություն կարող է ունենալ այդ փաստաթղթի չեղարկումը։ «Ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչն իր հարցազրույցներից մեկում, երբ պատասխանեց հարցին, թե ինչ կլինի, եթե Հայաստանը չկատարի այդ դրույթները, նա ասաց՝ դա կլինի ինքնասպանություն։ Եվ դա իրականում այդպես է»,- հավելեց Ալիևը։


Նա հայատարարեց, որ կոնֆլիկտը լուծված է։ Ասաց, որ լիովին համաձայն է Պուտինի տեսակետի հետ, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին պետք է խոսենք անցյալով, դա արդեն պատմություն է։
«Ես կարծում եմ, որ հետագայում տարածաշրջանում շատ բան է կախված լինելու նրանից, թե որքանով է Հայաստանի ղեկավարությունը կարողանալու գնահատել իրավիճակն ու անել ճիշտ քայլեր, որպեսզի խաղաղությունը լինի երկարաժամկետ ու կայուն»,- հավելեց նա։
Անդրադառնալով ռուսական խաղաղապահ առաքելությանը, Ալիևը նշեց, որ հաջողությամբ իրականացնում է իր աշխատանքը։ «Փաստաթղթի ստորագրումից հետո հրադադարի խախտման ընդամենը մեկ դեպք է եղել։ Եվ մեր տվյալներով՝ դա հրահրվել է Հայաստանի իշխանությունների կողմից չվերահսկվող խմբերի, այսպես կոչված, աշխարհազորայինների կողմից, որոնք հարձակվել են ադրբեջանական բանակի ուղղությամբ»,- ասաց նա՝ հավելելով, ներկայում հրադադարը պահպանվում է։

«Աշխատանքներ են տարվում ռուս-թուրքական դիտարկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ՝ Աղդամի շրջանում։ Կենտրոնի միջոցով իրավիճակի մշտադիտարկում կիրականացվի»,- հավելեց Ալիևը։

Դիտվել է՝ 3110

Մեկնաբանություններ