Թուրքիան նախատեսում է վերանայել ԱՄՆ-ի նկատմամբ իր քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների: Անկարան՝ հարաբերություններ հաստատելով Վաշինգտոնի հետ, հույսը դնում է զենքի պայմանագրերի կնքման վրա: Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ ԱՄՆ-ն կօգնի շրջանցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տարաձայնությունները:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիային դրդում է Բայդենի հաղթանակն ԱՄՆ ընտրություններում և ԵՄ պատժամիջոցների սպառնալիքը: Բացի այդ, դրա վրա ազդում են Ռուսաստանի հետ հակասությունները Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի, Լեռնային Ղարաբաղում զինված բախումների շուրջ, որում Անկարան աջակցում էր Ադրբեջանին: Անկարան կարող է հրաժարվել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից՝ Վաշինգտոնի կողմից նոր պատժամիջոցներից խուսափելու համար, հաղորդում է Bloomberg-ը: