Խաղող մթերող ընկերություններն արդեն հայտարարել են, որ այս տարի հրաժարվելու են մթերումներից և հորդորել են կառավարությանը՝ իրենց վրա հույս չդնել: Կոնյակ, գինի արտադրող-արտահանողների ֆինանսական վիճակն ահավոր է, նրանք անկարող են մթերումների դիմաց վճարել: Ռուսաստանում ապրանքը վաճառում են ռուսական ռուբլով, իսկ մթերումների համար իրենք վարկեր են վերցնում և վարկերը փակում դոլարով, հետևանքը եկամուտի զրոյացումն է: Մթերումների խնդրով գյուղացիները նույնպես լուրջ անհանգստություններ ունեն: Գործարարները պահանջում են կառավարությունից կամ անտոկոս վարկերի, կամ՝ մթերումների գումարները մեկ տարվա մեջ փակելու հնարավորություն: