-
24.07.2020|
10:46
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 24-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջոցները քննարկելու համար՝ հաղորդել է կառավարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը: Նիստում քննարկվելու են Ֆրանսիայում սանիտարահամաճարակային իրավիճակի զարգացման սցենարները մինչև աշուն:
-
24.07.2020|
10:42
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 23-ին տնտեսական հատվածի ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ պահանջել է հավատարմագրումից զրկել արտասահմանյան լրատվամիջոցներին, որ իր կարծիքով՝ չեն պահպանում Բելառուսի օրենքները:
-
24.07.2020|
00:35
Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ կարող է սկսել Թուրքիայի, ԱՄՆ-ի գլոբալիստական ուժերի պահանջով կամ ճնշմամբ: Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանում հուլիսի 12-ին թշնամու սադրանքով սկսված նախահարձակ ռազմական գործողություններից առաջ LIVEnews.am-ի եթերում, Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգության տեսանկյունից» հաղորդաշարի ընթացքում այս կարծիքը հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
-
24.07.2020|
00:14
Սակայն գնդապետ Բարանեցը խոսում է միայն Ռուսաստանի մասին. տարօրինակ կլիներ, եթե նա մտահոգվեր նաև ինչ-որ այլ երկրի մասին։ Իրականում, ըստ մեզ, նա, ով Բաքվին հրահրել է նոր արկածախնդրության, մտադիր է եղել ինչ-որ կորուստ հասցնելու... Իրանին։
-
24.07.2020|
00:11
Մենք ապրում ենք հրաբխի վրա, ոչ երկրաբանական պատճառներով կամ սեյսմիկ գոտի լինելու, երբ երկրաշարժը երբեմն զուգահեռվում է լավայի ժայթքումով: Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական հրաբխի վրա: Աշխարհում սկսվել են տեկտոնական փոփոխություններ, որոնց նպատակը հեռանկարում տեսանելի չէ:
-
24.07.2020|
00:11
Պատերազմը, նույնիսկ ամենակարճաժամկետ, շատ երևույթներ է բացահայտում, այդ թվում՝ թե ինչպես են գործում հին ու նոր կապերը, ինչպես են իրենց պահում իրական դաշնակիցներն ու հակառակորդները։ Ինչպես և ցանկացած ճգնաժամ՝ պատերազմը նույնպես հնարավորություն է` բացահայտելու որոշակի իրողություններ, արձանագրելու իրական փաստերը՝ մերժելով տարբեր առասպելներ, քարոզչական կարծրատիպերը և այլն։
-
23.07.2020|
19:49
Կնքելով համաձայնագիր, որ նախատեսում է պարտքերի միավորում և բյուջետային մեծ համերաշխություն, Եվրոպան լրացուցիչ քայլ է անում դեպի դաշնություն, որ հիշեցնում է 1790-ին Ալեքսանդր Համիլտոնի ամերիկյան դաշնային կառավարության կողմից պետական պարտքի մարումը:
-
21.07.2020|
18:08
«Կովիդհիմարը» կորոնավիրուսի դարաշրջանի խոսակցական նոր եզրույթ է մարդու վերաբերյալ, որ անտեսում է մահացու հիվանդության տարածումը կանխող խորհուրդները:
-
21.07.2020|
18:04
Հայ-ադրբեջանական սահմանին, Թովուզի շրջանում հրանոթային կրակի օգտագործումով մարտական բախումներից հետո սկզբում հաղորդվեց ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին, սակայն հետո հայտարարվեց, որ նիստը հետաձգվել է «միջոցառման ձևաչափի որոշման համար», ավելի ստույգ՝ իրավիճակը հանգամանալից ուսումնասիրելու:
-
21.07.2020|
17:37
Լեհաստանում գործող նախագահ, «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության նախագահ Անջեյ Դուդան հաղթեց նախագահական ընտրություններում իր մրցակից, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկուն՝ ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիայից»: