24.03.2020|
00:56
Իսկ ինչու՞ է Իրանի քաղաքացիների ընտրությունը հենց այդպիսին։ Պատասխանը պարզ է. ԱՄՆ-ի և Իսրայելի, նրանց բացահայտ ու գաղտնի լոբբիստների, Դոնալդ Թրամփի և նրա հրեա փեսա Ջարեդ Քուշների, Իսրայելի քաղաքական վերնախավի կողմից Իրանը ճնշման ու սարսափի ենթարկելու տխմար «մարտավարությունը», որն «ամրապնդվեց» գեներալ Սոլեյմանիի ահաբեկչական սպանությամբ, հանգեցրեց նրան, որ Իրանում նույնիսկ ամենացածր մակարդակում գտնվողները և նախկինում ինչ-որ կասկածներ ունեցողները հասկացան, որ, ցավոք, ճիշտ են Իրանի զինվորականները և քաղաքական ղեկավարությունը, թե՝ ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի ժողովրդի թշնամիներն են։ Իրեն լուրջ վերլուծաբան համարող որևէ մեկը այլ բան չէր կարող սպասել։