Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՀՀ-ում պետք է ինչ-որ ձևով վերահսկվի ամեն ծակ ու ծուկ մտնող կասկածելի «հնդիկների» շարժ ու ձևը

ՀՀ-ում պետք է ինչ-որ ձևով  վերահսկվի ամեն ծակ ու ծուկ մտնող կասկածելի  «հնդիկների»  շարժ ու ձևը
24.03.2024 | 10:11

Ընդհանրապես տաջիկները բարի ու աշխատասեր ժողովուրդ են։

ՌԴ-ում տաջիկներն ահռելի չափերի գործ են անում, բայց ՌԴ-ն հարվածը ստացավ հենց աշխատասեր ու բարի ժողովրդի ներկայացուցիչների կողմից, ինչի պատճառով կտուժվեն իրենց աշխատավոր համերկրացիները, ու դեռ քննությունը ցույց կտա նրանք տաջի՞կ են , թե՞ տաջիկի անվան տակ ծպտված պակիստանցի կան աֆղանանցի։

Հնդիկները նույնպես ազնիվ ու աշխատասեր ժողովուրդ են, մեր մոտ նրանք նույնպես ահռելի աշխատանք են անում։

Ամեն օր մենք հանդիպում ենք կասկածելի տեսքով «հնդիկների», որոնք իսկի հնդիկի տեսք չունեն։

Մի խոսքով ՀՀ-ում պետք է ինչ-որ ձևով վերահսկվի ամեն ծակ ու ծուկ մտնող կասկածելի «հնդիկների» շարժ ու ձևը...

Սերգեյ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ