Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Իսկ քաղաքական պրոցես գեներացնողները սպասում են

Իսկ քաղաքական պրոցես գեներացնողները սպասում են
19.03.2024 | 16:25

Խնդիրը քաղաքական է, և բաղանիսցուն կամ ոսկեպարցուն քաղաքական պլատֆորմ է պետք, որտեղ նա հնարավորություն կունենա դրսևորելու զիջումներին իր դեմ լինելը:

Իսկ այդպիսի քաղաքական պրոցես չկա, ու տպավորություն է, թե քաղաքական պրոցես գեներացնողները սպասում են, որ իրենց գործը բաղանիսցին ու ոսկեպարցին անեն:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ