«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

…Ոչ մի եվրոպացի չի ցանկանա գլուխ դնել ռուսների հետ, և աշխարհը կթևակոխի ռուսական հայեցակարգով զարգացման փուլ

…Ոչ մի եվրոպացի չի ցանկանա գլուխ դնել ռուսների հետ, և աշխարհը կթևակոխի ռուսական հայեցակարգով զարգացման փուլ
07.11.2023 | 11:01

Բանդերականների մոտ մեղսունակության նշաններ են ի հայտ գալիս: Եթե առաջ ազգովի ասում էին, թե, իբր, ջարդում ենք ռուսներին, Պուտինը խաղաղություն է մուրում, մենք չենք համաձայնում, վերականգնելու ենք 1991թ. սահմանները, հիմա այլ երգ են երգում:

Մասնավորապես, Ալեքսեյ Արեստովիչը, որպես նախագահի թեկնածու, ծրագիր է հրապարակել, որտեղ ասվում է. տալիս ենք ռուսներին այն, ինչ նրանք այսօր ունեն, փոխարենը ստանում ենք Ռուսաստանի համաձայնությունը մեր ՆԱՏՕ անդամակցմանը: Վերջապես հասկացան, որ մեծ տերությանը հնարավոր չէ հաղթել, այն էլ այլոց զենքով ու փողով: Եվ հիմա մտածում են, թե ոնց համոզեն Վլադիմիր Պուտինին, որ ընդունի բանդերականների առաջարկը: Այս մասին խոսում են անձամբ Արեստովիչն ու ռուս հայտնի լիբերալ Յուլիա Լատինինան:

Իսկ Պուտինի ասածը շատ հստակ է. ՈՒկրաինայի տոտալ դեմիլիտարիզացիա և դենացիֆիկացիա: Սա նշանակում է, նախ, բանդերականների անվերապահ կապիտուլյացիա, երկրորդ՝ ՈՒկրաինայի (ժամանակավոր) օկուպացիա: Հետո կերևա:

Ի՞նչ կանի Ռուսաստանը իր պայմաններն ընդունելու դեպքում: Ասեմ, որ սա ռուսների համար ձեռնտու տարբերակ չէ: Բայց եթե բանդերականները ոտքերը տնկեն, ապա Ռուսաստանը կբարձրացնի բոլոր մարզերի ինքնորոշման հարցը, իսկ 7 արևմտյան բանդերական մարզերը կամ կմիավորի մեկ պետության սահմաններում, որը կլինի բացարձակ անատամ, դեմիլիտարիզացված երկիր, ռուսական ռազմաբազաներով լի, կամ կվերադարձնի նախկին տերերին՝ Լեհաստանին, Ռումինիային, Հունգարիային, Սլովակիային: Նույն բանը Պուտինը կանի, եթե չլինի կապիտուլյացիա ռուսական պայմաններով, և պատերազմը մինչև վերջ շարունակվի: Այսինքն, ազատագրվում է ինչ-որ մարզ, ասենք, Խարկովը՝ և հանրաքվե ու Ռուսաստան: Եվ այսպես շարունակ մինչև Արևմտյան ՈՒկրաինա, որտեղ ոչ մի հանրաքվեով ոչ ոք Ռուսաստանին չի միանա: Նշանակում է՝ կամ նրանք կվերադառնան նախկին տերերին, կամ կձևավորեն նոր բանդերական պետություն, բայց փաստացի ռուսական օկուպացիայի ներքո: Այսինքն, ամերիկացիք իրենց բիոլաբորատորիաների համար այլ տարածքներ պիտի փնտրեն, այլևս ՈՒկրաինան որևէ վտանգ չի ներկայացնի Ռուսաստանի համար:

Բայց ուկրաինական պատերազմը մոռացության մատնեց ՌԴ նախագահի ուլտիմատումը ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, որը նա հրապարակեց 2021-ի դեկտեմբերի 15-ին: Այնտեղ սևով սպիտակի վրա գրված էր երկու շատ կարևոր բան. ՆԱՏՕ ռազմական ենթակառուցվածքները վերադառնում են 1997-ի սահմաններին, ՆԱՏՕ-ին արգելվում է որևէ ռազմական համագործակցություն հետխորհրդային տարածքի պետությունների հետ: Այս կետերի լրջությունն անտեսվում է բոլորի կողմից, բայց օրը կգա, բոլորը ստիպված կհիշեն:

Ի՞նչ ասել է ռազմական համագործակցություն և դրա արգելք: Բացի զուտ ռազմական ասպեկտներից դա պարունակում է նաև բիոլաբորատորիաների գոյությունը ԱՊՀ երկրներում: Նշանակում է՝ բիրտ ուժով Պուտինը փակելու է դրանք, առանց ինչ-որ վրացու կամ ղազախի հարցնելու, էլ ուր մնաց փաշինյան նիկոլ:

Բնականաբար, կարգելվի նաև Ալիև էֆենդու ռազմական համագործակցությունը Էրդողան էֆենդու հետ՝ տաք են այսօր էֆենդիները, չեն գիտակցում գալիք աղետը: Եվ այստեղ հայերի համար լավ հեռանկարներ կբացվեն, եթե, իհարկե, մինչ այդ լակոտակրատիան պատմություն դառնա:

Մի խոսքով, ամեն ինչ դեռ առջևում է:

ՈՒկրաինական պատերազմն ընդամենը առաջին և չնչին մասն էր այն գլոբալ օպերացիայի, որը Պուտինը պատրաստել է Արևմուտքի դեմ: Կարծում եմ, բանդերականների սպանդի ավարտից հետո ոչ մի եվրոպացի չի ցանկանա գլուխ դնել ռուսների հետ, և աշխարհը կթևակոխի ռուսական հայեցակարգով զարգացման փուլ: Այլ կերպ լինել չի կարող: Ամերիկան կենթարկվի աննախադեպ և սպանիչ հեղինակազրկման, ինչից հետո չի գտնվի աշխարհում գեթ մեկ երկիր, որ կհամաձայնի կռվել ամերիկյան դրդմամբ օտար կամ թեկուզ հարազատ շահերի համար, քանզի դա ինքնազոհաբերման կվերածվի: Եվ բանդերական ՈՒկրաինայի ողբերգական պատմությունը բոլորին դաս կդառնա:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3365

Մեկնաբանություններ