«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Լուրջ բզբզելու թեմա մեր ԶԼՄ-ների համար

Լուրջ բզբզելու թեմա մեր ԶԼՄ-ների համար
18.10.2023 | 13:09

Որոշ կարկառուն դեմքեր փորձեցին Երևանի ավագանու ընտրությունները ներկայացնել որպես «ժողովրդավարություն»: Իրականում ստացվել է ապուշություն, որովհետև աշխարհում առաջին անգամ ձևավորվել է իշխող կոալիցիա, որն իրականում փոքրամասնություն է: Ու, եթե քաղաքապետ ընտրելու համար օրենքը հնարավորություն էր տալիս փոքրամասնությանն ունենալու իրենց քաղաքապետին (այլ հարց է, թե այդ ի՞նչ օրենք է, որ փոքրամասնությանը թույլ է տալիս դառնալ «մեծամասնություն»), ապա որոշումներ կայացնելու համար 33 ձայնը պարտադիր է: Իսկ «կոալիցիան» ունի 32 ձայն: Օրինակ, ինչպե՞ս է հաստատվելու Երևանի բյուջեն, քանի՞ ձայնով: Չէ, որ Երևանի ավագանին ընտրվել է 5 տարի աշխատելու, ոչ թե միայն Ավինյանին քաղաքապետ կարգելու նպատակով:

Մտածելու բան կա չէ՞, պարոն Ավինյան:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ