Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-12

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-12
22.04.2023 | 20:07

(սկիզբը` այստեղ)

Խոսքն, անշուշտ, չի վերաբերվում համաշխարհային պատերազմին դասական ձևով, ինչպես մենք ընկալում ենք նախորդած երկու համաշխարհային պատերազմները: Խոսքն ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի, մասամբ նաև նրա դաշնակիցների դեմ վարվող հիբրիդային պատերազմի մասին է:

Մեծ Բրիտանիան արդեն սկսել է Ուկրաինային սպառազինություն խոստանալ «սև օրվա համար» նախատեսված իր պահուստներից. Այս մասին օրերս, «РИА Новости»-ի փոխանցմամբ , գրել է «Guardian» բրիտանական թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Լոնդոնը թշնամացել է և թշնամանալու է Մոսկվայի հետ:

«Բրիտանիան եղել է, կա և կլինի մեր հավերժական թշնամին։ Համենայն դեպս, քանի դեռ նրանց լկտի ու զզվելի- հում կղզին ռուսական զենքի նորագույն համակարգի (նկատի ունի «Պոսեյդոն» միջուկային գերտորպեդը կամ ինքնավար ստորջրյա ապարատը.- Ա. Հ.) ստեղծած ալիքից ծովի անդունդը չի գնացել»,- Ռուսաստանի հանդեպ Մեծ Բրիտանիայի թշնամական վերաբերմունքի առնչությամբ իր Telegram ալիքում այսօր գրել է Մՙեդվեդևը:

Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքը և գործողությունները միայն Մեծ Բրիտանիայի կողմից չեն, այլ նաև ԱՄՆ-ի, Լեհաստանի, ՆԱՏՕ-ի, ողջ Արևմուտքի, և առաջիկայում դրանում առավել բացահայտ կերպով կարող են ընդգրկվել նաև Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Իսրայելը, Ադրբեջանը…

Մեդվեդևն ավելի վաղ «Twitter» սոցիալական ցանցում անգլերենով ու լեհերենով մեկնաբանել էր Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմում ՆԱՏՕ-ի արագ հաղթանակի մասին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հայտարարությունը:

«Ես չգիտեմ, թե ով կհաղթի կամ կպարտվի նման պատերազմում, բայց հաշվի առնելով Լեհաստանի դերը որպես Եվրոպայում ՆԱՏՕ-ի ֆորպոստ, այդ երկիրն անպայման կվերանա իր հիմար վարչապետի հետ միասին»,- «Коммерсантъ»-ի փոխանցմամբ, գրել է ՌԴ նախկին նախագահը:

Ի դեպ, Մորավիեցկին, ТАСС-ի տեղեկացմամբ , հայտարարել էր նաև, թե իրեն այնքան էլ չի անհանգստացնում, որ Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարվածները։ կարող են հանգեցնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման:

Ինչպես արդեն հայտնի է, Լեհաստանն Ուկրաինային է փոխանցել իր ունեցած 28 МиГ-29 կործանիչներից 13-ը, առաջիկայում կարող է փոխանցել նաև մյուսները:

«Lenta.Ru»-ի ապրիլի 17-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ Սլովակիան Ուկրաինային է փոխանցել խոստացված ռազմական ինքնաթիռները։ Սլովակիայի պաշտպանության նախարարությունն օրերս, «Reuters»-ի փոխանցմամբ, հայտնել է, որ Կիևին արդեն փոխանցել է իր խոստացած բոլոր 13 МиГ-29 կործանիչները:

Չեխիան էլ, իր հերթին, Ուկրաինային է պատրաստվում փոխանցել երկրում արդիականացման փուլում գտնվող Մարոկկոյի Т-72Б տանկերը (74 հատ), որոնք տվյալ երկիրը 1999- 2001թթ. ձեռք է բերել Բելառուսից:

Ինչպես օրերս, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշված տանկերից 56-ը Մարոկկոյին վերադարձնելուց հետո, Չեխիան Մարոկկոյին մնացած զրահատեխնիկայից՝ 74 հատ, փաստացի սեփականազրկել է՝ հետագայում Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի տեղափոխելու համար։

Համաշխարհային տնտեսության Կիլի ինստիտուտն Ուկրաինայի հանդեպ Չեխիայի ռազմական պարտավորությունները գնահատել է 566 մլն եվրո: Երկրի վարչապետ Պյոտր Ֆիալան հստակեցրել է, որ Պրահան Կիևին արդեն իսկ փոխանցել է 89 տանկ, 226 միավոր այլ զրահատեխնիկա և 39 հաուբից: Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան այս ամիս հայտնել է, որ Պրահան նախատեսում է Ուկրաինային ևս 600-700 մլն կրոնի (մոտ 28-32 մլն դոլար) ռազմական օգնություն տրամադրել:

Ապրիլի 18-ին «Lenta.ru»-ի հրապարակումից հայտնի դարձավ, որ Գերմանիան Ուկրաինա է հասցրել ամերիկյան արտադրության «Patriot» հակաօդային պաշտպանության համալիրները: Նշվում նաև, որ բացի «Patriot» համալիրներից և դրանց հրթիռներից, Գերմանիան Ուկրաինային տվել է նաևէ 16 «Zetros» բեռնատար ավտոմեքենա, սահմանային պահպանության երկու ավտոմեքենա, 34 հատ հետախուզական դրոն, 40 «Marder» հետևակի մարտական մեքենա, դրանց և «Leopard-2» տանկերի պահեստամասեր, ինչպես նաև տարբեր հրաձգային զենքեր:

Ռուսաստանը միայնակ դիմակայում Է Ուկրաինայի ռազմարդյունաբերական կոնգլոմերատին և ՆԱՏՕ-ին. այս մասին, РБК-ի փոխանցմամբ , հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն «Ուկրաինան Ռուսաստանի և Արևմուտքի միջև» համաժողովի ժամանակ։ Գալուզինը նշել է, որ այդ կոնգլոմերատում Ուկրաինային վերապահված է պլացդարմի դերը Ռուսաստանի հետ դիմակայությունում, իսկ հավաքական Արևմուտքը կատարում է շտաբի, թիկունքի, հետախուզական տվյալների և սպառազինության մատակարարի գործառույթներ»:

Ավելի վաղ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հայտարարություններ են եղել նաև Ուկրաինական հակամարտությանն ԱՄՆ-ի, Արևմուտքի մասնակցության այլ դրսևորումների, ներառյալ՝ անմիջական, ուղղակի մասնակցության մասին: Տարեսկզբին ՆԱՏՕ-ն Ուկրաինային տարվա ընթացքում ցուցաբերված օգնությունը գնահատել էր 120 միլիարդ դոլար։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/223887/21/23/35/?fbclid=IwAR04H1-v8jdrot1R4KStGPDzv89tZ9RpYpslmY0pJLRyI4Qb4xFgGArYrZw

Դիտվել է՝ 9969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ