ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Գուցե Նիկոլը դիտմա՞մբ է նախարար-պատգամավոր նշանակում էս որակի կադրերի

Գուցե Նիկոլը դիտմա՞մբ է նախարար-պատգամավոր նշանակում էս որակի կադրերի
05.12.2022 | 07:40

Երբ DJ Էդոն խոսում է «30 տարվա դիվանագիտությունից», դա նույնն է, որ Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը, Զոհրաբ Մնացականյանը, Արարատ Միրզոյանը խոսեն էն մասին, որ «30 տարի լավ դիջեյություն չեն արել, դրա համար էլ էս օրին ենք»։ (Չնայած էս վերջին թվաարկածս անձը ամեն ինչ կարող է կապել 30 տարվա հետ)։


Երբ Էդուարդ Աղաջանյանը խոսում է 30 տարվա վատ դիվանագիտությունից, մեկուսացումից, դա լրիվ նույնն է, որ կոշկակարը նստի օդաչուի տեղը ու ասի՝ էս ինչ վատ են սարքել, չեմ կարողանում թռցնեմ, կամ ձկնորսին նշանակեն գլխավոր բժիշկ, ու չիմանա պինցետը որտեղ են մտցնում և ոնց։


DJ Էդոյի ելույթը խորհրդարանում նայելով՝ հարց է առաջանում՝ ի՞նչը պետք է ստիպի որևէ կառավարության նման որակի կադրին բերել առաջին պլան, նշանակել, ոչ ավել- ոչ պակաս, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Շանտաժո՞վ են նշանակել, թե՞ Նիկոլն իր կամքով է տարել էդ պոստին։ Գուցե Նիկոլը դիտմա՞մբ է նախարար-պատգամավոր նշանակում էս որակի կադրերի, որ դրանց շարքում ինքն ամենախելոքը երևա։


Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 8062

Մեկնաբանություններ