Այս լարված աշխարհաքաղաքական իրավիճակը տարօրինակ, պարադոքսալ, հաճախ անտրամաբանական, զարմանալի ու հակասական բացահայտումներ արեց:
Չեչենները տարիներ առաջ ուզում էին անկախանալ Ռուսատանից և ահավոր ու դաժան պատերազմական հակամարտության մեջ էին։ Ռուսները անձնվիրությամբ և հերոսաբար պայքարի մեջ էին հանուն հայրենիքի՝
հանուն Ռուսաստանի ամբողջականության։
Իսկ հիմա, երբ Ռուսատանը, ելնելով ՆԱՏՕ-ի հեռահար ու նպատակային ծրագրերից, հականացիստական ռազմական գործողություններ է իրականացնում ՈՒկրաինայում, միլիոնավոր ռուսներ, վախենալով հնարավոր զորակոչից, երբեմն՝ արդարացի, իսկ ավելի հաճախ՝ մտացածին պատճառաբանություններով լքեցին իրենց հայրենիքն ու փախան Թուրքիա, Վրաստան, Հայաստան և այլ երկրներ։ Մինչդեռ իրենց Մեծ հայրենիքի համար ՈՒկրաինայում պայքարողների շարքերում կամավոր զինվորագրվեցին ու հերոսաբար առայսօր մարտնչում են չեչենները։
Ռուսաստանն էլ է հիմա վճարում իր սխալների համար՝ դա ևս արդարացի է․․․
Գրեթե համանման իրավիճակներ ստեղծվել են նաև Հայաստանում՝ Արցախյան գոյամարտի առաջին, միջանկյալ և հատկապես վերջին պատերազմների ընթացքում, երբ կապիտուլյացիոն փաստաթղթից հետո մեծաքանակ երիտասարդներ արագ լքեցին Հայաստանը։
Նման իրավիճակը հիմնականում Արևմտյան կառույցների և սորոսական վաստակների հետևողական ու նպատակաուղղված հակազգային, հակահայրենասիրական, ազգի մասնատման գործունեության հետևանքն է, նրանց աշխատանքի ու միլիոնավոր գումարների արգասիքը։
Եվ հետխորհրդային երկրներում՝ նաև Ռուսաստանում, «բուծվեցին տեղական արտադրության» գրետաթունբերգներ, բերբոկներ, թրյուդոներ, զելենսկիանման «պադոնոկներ» ու տարօրինակ կողմնորոշումներով արարածներ:
Վրա չտաք ու, ինչպես միշտ, Գրետա Թունբերգի տհաճ ոռնոցով չասեք, թե Զելենսկին իր հայրենիքի համար է պայքարում և հայրենասեր է։
Ամենևին, միամիտ ու անխելք պետք է լինես, որ նման բան մտածես:
Նա և իր նմանները նշանակվել են հատուկ նպատակներով, հատուկ հանձնարարություններով և վարձատրության դիմաց կատարած ավերածություններից հետո պետք է հեռանան։ Նրանք այնքան հայրենասեր են, որքան պոռնիկները՝ կույս:
Նրանք, ինչպես նաև արևմտյան երկրները, ընդամենը կամակատար են, խամաճիկների թատրոնի ռեկվիզիտներ:
Զարմանալիորեն, իրեն բնորոշ դիվանագիտական խելամտությամբ ու խորամանկությամբ, ցանկացած ստեղծված իրավիճակում իր շահերն ապահովող քայլերով առանձնացավ Թուրքիան, որը մշտապես սկսեց խաղալ երկու-երեք լարի վրա՝ փորձելով սիրաշահել թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին՝ ստանալով իրեն հետաքրքրող արդյունքները։
Ի տարբերություն հլու, կամակատար եվրոպական երկրների և բոլորի առաջ «կզելու», բոլորի կամքն ու ցանկությունը կատարող հայաստանյան իշխանությունների:
Իսկ առանց հայրենասիրության, առանց ազգային լավագույն ավանդույթների, առանց պետական մտածողության՝ երկիրն ընդամենը դառնում է կոնգլոմերատ հանրության վարչական տարածք:
Ռոբերտ Մելքոնյան