«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Երկօթյակ Քոչարյանը վերադարձավ

Երկօթյակ Քոչարյանը վերադարձավ
12.02.2021 | 10:40

Բեմ է դուրս եկել մարտերում կոփված, փորձառու առաջնորդ, որ բնորոշվում է զսպվածությամբ և սառը դատողությամբ: Նա սովետական ժամանակների մարդ է՝ լիակատար իմաստով և համոզված հայ ազգայնական: Իր կառավարման տարիներին (1998-2008) Ռոբերտ Քոչարյանը իրեն դրսևորել է հուսալի ու Ռուսաստանի ղեկավարությանը մենթալ մերձ գործընկեր, սակայն հենց նա կանխեց իր նախորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու փորձը՝ զգալի տարածքային զիջումներով, և հենց նա նպաստեց Հայաստանում շովինիստական ալիքի հորձանքին: Նրա կառավարման տարիները լավագույնն էին Հայաստանի պատմության մեջ տնտեսական ցուցանիշներով: 2005-ին ՀՆԱ-ն 14% էր: Դա նաև Ադրբեջանի հետ պատերազմում հաղթողի համոզիչ հզորության հռչակման և միջազգային ասպարեզում դրական միտումների ժամանակն էր: Մյուս կողմից՝ Քոչարյանը քաղաքականություն բերեց արմատական ազգայնական ՀՅԴ-ին և ազգային ինքնագիտակցության գլխավոր գործոն դարձրեց 1915-ի ցեղասանության հիշողությունը:

Քոչարյանի հակառակորդները մեղադրում են նրան ընտրություններում վարչական ռեսուրսի լայնորեն օգտագործման և կոռուպցիայի մեջ: Նրա կառավարման տարիներն անամպ չէին՝ չնայած տնտեսական բուռն աճին: Նրա օրոք տեղի ունեցավ սպանդը խորհրդարանում, որի ժամանակ սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և 6 պատգամավորներ: 2008-ի փետրվարին զանգվածային բողոքներ սկսվեցին ընտրությունների կեղծման դեմ, որ մարտի 1-ին ցույցը ցրելիս ավարտվեցին 10 մարդու սպանությամբ: 2019-ին Gallup-ի գլոբալ հարցումը պարզեց, որ չարացածության գծով Հայաստանի բնակչությունն առաջինն է՝ առաջ անցնելով Իրաքից ու Իրանից: Հիմա դրսևորվող բացասական միտումներից շատերը սկսվել են Քոչարյանի ժամանակներից: Չնայած նրա տնտեսական հաջողություններին ու խելամիտ արտաքին քաղաքականությանը: 1998 -2008-ին Հայաստանը հաղթող երկիր էր՝ աճող տնտեսությամբ, բայց բնակչության արտագաղթը այդ տարիներին կայուն ապշեցուցիչ էր:


Քոչարյանի ստեղծած համայնապատկերի այդ երկպլանայնությունը լիովին տեղավորվում է նրա անձնական կերպարի մեջ:
Սիստեմային սովետական մարդ՝ նա ազգայնական «Կռունկ» կոմիտեի ստեղծողներից էր Ղարաբաղում արմատական Իգոր Մուրադյանի և այլոց հետ: Նրանք առաջիններից էին, որ գործադուլ կազմակերպեցին ԽՍՀՄ-ում, երբ միությունը փլուզվում էր: Այսօր նրա այն ժամանակվա գործողություններ կգնահատեին գունավոր հեղափոխություն:
Ուժեղ բնավորությամբ և վախ չիմացող՝ նա կարողանում է ցուցադրել իր գիտակցական պրագմատիզմը: Հաջողությամբ ամրապնդելով Ռուսաստանի ու այլ երկրների հետ կապերը՝ նա նպաստեց կործանարար շովինիզմի տարածմանը իր տանը: Քոչարյանը բաց ասում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ընտրում է Ռուսաստանը: Երբ նրանից հարցազրույց վերցնող Sputnik Հայաստանի թղթակից Արմեն Գասպարյանը հարգանքով մեջբերում է «Հայաստանում մեծ հարգանք վայելող Գարեգին Նժդեհին», Քոչարյանը չի առարկում: Հետաքրքիր է՝ ի՞նչն է դրդել ռուսական հեռուստամենամարտերի մշտական անդամ լրագրողին այդպես գովաբանել հիտլերյան կոլաբորացիոնիզմով հայտնի հեթանոսին ու ուլտրաազգայնականին: Քոչարյանը նրան իր տեղը չի դնում և չի փորձում պատվանդանից վար բերել Մոսկվայի ոխերիմ թշնամու կերպարը՝ մոսկովյան ընկալմամբ:


Այս ամենը ուղիղ կապ ունի Քոչարյանի ներկա վերադարձին իշխանության համար պայքար: Նրա վերջին ելույթներում ու քայլերում մենք տեսնում ենք հոզոր բիոէներգետիկ լիցք, բայց և ոչ պակաս աքիլեսյան գարշապարներ: Մոսկվան ստիպված է լինելու լրջորեն կշռել բոլոր ածանցյալները Քոչարյանին ակտիվ աջակցության որոշումն ընդունելուց առաջ (չշփոթել նախագահ Պուտինի՝ բարեկամությանը հավատարիմ՝ անձնական աջակցության հետ, որ կօգնի նրան դուրս գալ դատավարությունների սարդոստայնից):


Պետք է ուշադրություն դարձնել Քոչարյանի լիակատար լռությանը պատերազմի ընթացքում: Կարո՞ղ էր առաջնորդության հավակնող մարդը աջակցության ու մխիթարանքի ոչ մի խոսքով չդիմել իր կռվող ժողովրդին: Պողպատի նյարդերը և արհամարհանքը վարչապետ Փաշինյանի հիստերիկության նկատմամբ՝ լռությունը չեն բացատրում: Մանավանդ՝ նա խիզախության խնդիր չունի, որ հաստատվել է երկու այցերով Ղարաբաղ պատերազմի սկզբում:
Հայաստանի ջախջախիչ ռազմական պարտությունից հետո Քոչարյանը մի քանի հարցազրույց տվեց և դիպուկ ու արդարացի քննադատեց իշխանությունների կոնկրետ գործողությունները: Սակայն նրա խոսքում կան և կիսաճշմարտություններ: Դրանով նա շահեկանորեն տարբերվում է կառավարամետ մունետիկներից, որ ազդարարում են բացառապես ու ամբողջապես ոչճշմարտություններ: Քոչարյանը դիվանագետ է ու սառը, բայց հաճախ է սայթաքում իր ելույթներում: Հատված sputnik Հայաստանին հարցազրույցից. «Մինչև պատերազմը դա տնտեսության կառավարումն է, ամբողջ շարք այլ գործընթացների կառավարումը: Նրանք ցույց են տվել ինչպես փորձի, այնպես էլ պարզապես ուշադրության բացակայությունը՝ ինչպես է գործում պետական իշխանությունը: Այսինքն՝ չկարողանալն ու չիմանալը պատճառներից մեկն է: Երկրորդ պատճառը, կարծում եմ, այլ է և այնուամենայնիվ, գերակայում է այսօր հայ հասարակության մեջ՝ իսկ ծրագրված չէ՞ր պարտությունը: Ես կարծում եմ՝ բավականին հիմքներ կան կարծելու, որ ինչ-որ բան եղել է, մանրակրկիտ հետաքննությաև անհրաժեշտությունը այօրվա օրակարգի հարց է; Եղել են խոսակցություններ, որոնց մասին Դուք հաստատ գիտեք, Ադրբեջանի կողմից 5 միլիարդ դոլարի առաջարկի մասին՝ տարածքների դիմաց»: Առաջին գնահտականը դիպուկ է ու անվիճելի: Արժեր հավելել, որ Փաշինյանի կառավարման շրջանում Երևանը կորցրել է իր ռազմավարական հաղթաթուղթը՝ առանձնահատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Կարելի է հավելել, որ 2016-ին ռազմական գործողությունների ընթացքը նույնպես բարենպաստ չէր հայերի համար, բայց ռուսական միջամտությունը հանգեցրեց կրակի դադարեցման վաղ փուլում: Սակայն երկրորդ մեղադրանքը հնչում է իբրև տուրք հայկական պլեբսի պոպուլիստական միտումներին: Գործող նախագահ Փաշինյանը բազմիցս է ստահոդ մեղադրանքներ ներկայացրել Քոչարյանի դեմ; Ավելին՝ ներկա իշխանությունը սոցիալական ցանցերում ստեղծել է ինտերնետ-ամազոնուհիների հզոր ցանց, որ անխնա հաշվեհարդար են տեսնում Նիկոլ Վովաևիչի ցանկացած քննադատի հետ; Օգտագործելով կեղտոտ բառապաշարի ամբողջ զինանոցը: Պատերազմի սկզբից նրանք գրում էին, որ թուրքերը պայմանավորվել են Քոչարյանի հետ և հարձակվել Ղարաբաղի վրա: Ստահոդության տեսակետից հայկական ԶԼՄ-ները և սոցցանցերը վերջին ժամանակներս առաջ են անցել ադրբեջանական ԶԼՄ-ներից: Իսկ ատելության եռքով ոչ այնքան հարևանների, որքան ներքին հակառակորդների նկատմամբ առաջինն են ամբողջ մոլորակում:


Տոտալ սուտը ռազմական աղետի հասցրած գործոններից էր: Հայկական ռազմական աղբյուրների համաձայն՝ արձանագրվել է 10000 դասալիք: Այս ցնցող թիվը (հնարավոր է՝ նվազեցված) ուղղակի արդյունքն է հայկական ԶԼՄ-ների տոտալ խաբեության և ազգը տրոհող թունավոր ազգայնականության: Անուղեղության բարձր մակարդակ է պետք զինվորներին դնելու այն վիճակի մեջ, երբ իրենց ԶԼՄ-ները հաղորդում են մի բան, իսկ ճակատում իրենք տեսնում են բոլորովին այլ բան: Ստեղծվում է անվստահության այն մակարդակը, որ հանգեցնում է բանակի կազմաքանդման: Իսկ ճահճային ազգայնականությունը ինքնավիկտիմիզացիայի հետ ճանապարհն է իրականության զգացումի լիակատար կորստի: Հայ հրապարակախոսների մեծ մասն առայսօր համոզված է, որ ինչ-որ դավաճանություն է եղել վերևներում կամ Ռուսաստանի կողմից, բայց ոչ մի դեպքում ռազմական պարտություն: Քոչարյանը տուրք է տալիս իր ընտրողներին, երբ կրկնում է ինքն իր դեմ շրջված ձևով ոչճշմարտությունը: Ներքևները ուզում են լսել, որ չի եղել ռազմական ջախջախում, այլ եղել է խորհրդավոր դավադրություն 5 միլիարդ դոլարի դիմաց, բայց դրանով նա գարշահոտ վառելիք է հավելում կեղծիքի ինքնաոչնչացնող ընդհանուր կրակին:


Հետաքրքիր է, որ Հայաստանի երկրորդ նախագահը հարցազրույցներում երկար խոսում է տոտալ ստի և ստի վրա վատնվող ռեսուրսների մասին: Թվում է՝՝ նա ճիշտ է: Սակայն ստիպված ենք հիշել նրա լռությունը և նրան հավատարիմ ԶԼՄ-ների սրտխառնող սուտը, որ մինչև վերջ շեփորում էին հաղթանակի մասին: Ամենավերջում նրան մերձ «գրոտողները» պատմում էին սպարտացիների բանակի մասին, որ հաղթական մարտնչում է՝ չնայած Փաշինյանի դավաճանական դավաադրությանը թուրքերի հետ, ում անվանում էին «սոցիալական ցածր պատասխանատվությամբ կին» (դա մեղմասացություն է): Քոչարյանի քննադատական պասաժները հիմնականում համոզիչ ու պրոֆեսիոնալ հիմնավորված են, բայց ոչ միշտ են ամբողջական: Փաշինյանը չկարողացավ բանակը պատերազմի պատրաստել, բայց մի՞թե պատասխանատվության իր բաժինը չունի Սերժ Սարգսյանը, և հենց ինքը: Բանակը պատրաստում են ոչ թե մեկ կամ երկու տարում: Բանակի թուլությունը արդեն երևաց 2016-ին, բայց չցանկացան ճշմարտության աչքերին նայել:


Իրականության զգացումի կորուստը ժամանակակից Հայաստանի վտանգավոր հիվանդությունն է, որ սպառնալիք է նրա գոյությանը: Հոտային ազգայնականության խեղդող մոլուցքը, ամեն վայրկյան ցեղասպանությանը դիմելը հանգեցրին ինքնաքննադատության լիակատար անկարողության: Հայ հասարակական գործիչները բարձրաձայն մեղադրում են իրենց ընդդիմախոսներին ու ամբողջ աշխարհին, բայց երբեք չեն ընդունում իրենց սխալները, իսկ դա բացառում է ջերմացումն ու առաջ գնալը: Այդ մթնոլորտին քիչ չի նպաստել Քոչարյանը: Նրա ազգայնականությունը հագեցած չէ ոչ մի հոգևոր կամ դրական բովանդակությամբ: Դրանով նա տարբերվում է գործող վարչապետից: Հայկական աղետը վայրի ազգայնականությունն է, որ ամրապնդված չէ ոչ մի ազգային ագաղափարով: Մի կողմից՝ մենթալ անընդունելի և անհավանական Փաշինյանը, սական հենց նա է Ռուսաստանի նախաձեռնած համաձայնագրի կատարման երաշխավորը: Հայաստանում «միլիոնների աջակցությունն ու եռանդը» նրա կողմն են: Նա էականորեն պոպուլյար է Ռոբերտ Քոչարյանից անգամ պատերազմից հետո: Մյուս կողմից՝ Քոչարյանը մոտ ու հարգարժան: Բայց ու՞ր կտանի նա Հայաստանը: Հասկանալի է, որ Մոսկվային նա խոստանում է չփոխել համաձայնագիրը իր իշխանության գալու դեպքում: Բայց նրան աջակցող զանգվածը Փաշինյանի հակառակորդներն են, և՝ հրադադարի համաձայնագրի: Քոչարյանը քաղաքական պայքարում ներկայացնում է հիպերազգայնականներին և ճահճի սիրահարներին: Այլ կողմնակիցներ նա չունի:
Ստեղծվել է առեղծվածային իրավիճակ՝ պայմանական արևմտամետ մեծամասնությունը Հայաստանում Փաշինյանի գլխավորությամբ ընդունել է Մոսկվայից եկած համաձայնագիրը, իսկ պայմանականորեն ռուսամետ փոքրամասնությունը անվանում է դավաճանական դավադրություն թուրքերի հետ: Կովկասը շատ նուրբ գործ է: Ու ի՞նչ անի Ռուսաստանը: Ուրիշ պարագլուխներ նա չունի:
Ավիգդոր Էսկին, REGNUM


Հ.Գ. Տարօրինակ է, որ այս ամենը հրեայի գրչի տակից է դուրս եկել: Որքան էլ, որ այդ հրեան ծնվել ու մեծացել է սովետական Ռուսաստանում: Բայց բացարձակապես տարօրինակ չէ, որ վերլուծելով վերջին պատերազմը՝ ոչ մի խոսք չկա Թուրքիայի ու Ադրբեջանի մասին: Եթե հայերն անվանվում են ազգայնական ու անգամ հիպերազգայնական, ովքե՞ր են ադրբեջանցիները, թուրքերը ու հրեաները: Թե՞ նրանց ազգայնականությունը հայրենասիրություն է: Կովկասը, իրոք, նուրդ գործ է, բայց ոչ՝ կույր գործիք: Ռոբերտ Քոչարյանին կարելի է մեղադրել ամեն ինչում, բայց ոչ ազգայնականության մեջ: Ոչ էլ՝ վերադարձի: Փաստացի՝ նա միշտ էլ եղել է քաղաքականության մեջ, և միայն պատերազմում պարտությունն է հնարավորություն ստեղծել վերադառնալ իշխանության՝ իր և իր կողմնակիցների գնահատականով: Փաստացի՝ այս ամբողջ ընթացքում 17-1-ի բոլոր գործողությունների հետևում եղել է Ռոբերտ Քոչարյանը՝ չցանկանալով շարժման առաջին դեմք դառնալ, քանի դեռ շարժումը հաջողության չի հասել: Այսինքն՝ Վազգեն Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանի ֆեյքն է, որ կարող է մարմնավորվել միայն հաղթանակի դեպքում: Ռոբերտ Քոչարյանի շանսերը մեծացնում է, որքան էլ տարօրինակ է, Նիկոլ Փաշինյանը իր անհասկանալի-անհոդաբաշխ ՔՊ-ով: Նոյեմբերին սկսած իր պայքարում 17-ը արդեն սպառվել ու փոշիանում էր, բայց արտահերթ ընտրություններից հրաժարվելու իր հայտարարությամբ ՔՊ-ն երկրորդ շնչառություն տվեց շարժմանը՝ համախմբելով կազմալուծված շարժումը: Դե ֆակտո՝ արտահերթ ընտրություններն առաջին հերթին պետք են Նիկոլ Փաշինյանին ու իր ՔՊ-ին, որովհետև նրանք կամ հերթական ընտրությունների չեն հասնի, կամ հերթական ընտրություններում այս ընթացքով կհավաքեն առավելագույնը 10-15 տոկոս, բայց ոչ մեծամասնություն: Իսկ եթե նրանց՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելու հայտարարությունը պարզ շանտաժ էր ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին, վաղուց ժամանակն է ոչ թե հայտարարություններով ու մամուլով իրար հետ խոսելու, այլ՝ տետ ա տետ: Ու համաձայնության գալու, որովհետև խնդրո առարկան ոչ իրենք են, ոչ էլ իրենց հաղթանակ-պարտություններն ու կուսակցական-անձնական հավակնությունները, այլ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Իսկ նրանց տարաձայնությունների հետևանքն է դառնում տարատեսակ հրեաների, ռուսների, թուրքերի, ադրբեջանցիների ու այլոց նման խայտառակ մեկնաբանությունները Հայաստանի ու հայերիս մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ