«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ալիևի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հու­շում են` Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մի

Ալիևի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հու­շում են` Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մի
25.09.2020 | 00:07

Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը սեպ­տեմ­բե­րի 19-ին «Ապ­շե­րոն» հան­քա­վայ­րում ծո­վա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հիմ­նար­կե­քի ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ ԶԼՄ-նե­րին տված հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տու շփ­ման գծի մոտ հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի կենտ­րո­նաց­ման մա­սին և այն հա­մա­րել Երևա­նի կող­մից պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաս­տում: Այս մա­սին տե­ղե­կաց­րել է Interfaks.ru-ն: Ա­լիևի խոս­քե­րով, Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը դի­տա­վո­րյալ ի­րա­կա­նաց­նում է տար­բեր սադ­րանք­ներ՝ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը սրե­լու հա­մար:


Բայց Փա­շի­նյա­նի ին­չի՞ն են պետք սադ­րանք­նե­րը և դրան­ցով հա­կա­մար­տու­թյու­նը սրե­լը… Թեև նա մի բա­րի պտուղ չէ, բայց Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում թերևս բո­լորս էլ գի­տենք (ար­տերկ­րում էլ այդ մա­սին գի­տեն շա­տե­րը), որ նա Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ սադ­րանք­ներ ի­րա­կա­նաց­նո­ղը չէ, քա­նի որ շատ լավ պատ­կե­րաց­նում է այդ սադ­րանք­նե­րի ու հնա­րա­վոր պա­տե­րազ­մի հետևանք­նե­րը ոչ միայն իր և իր շր­ջա­պա­տի բա­րե­կե­ցու­թյան, այլև հե­տա­գա­յում իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու և անվ­տան­գու­թյան հա­մար: Եր­կա­րա­կան­ջի կամ բր­դո­տի սուտն այս դեպ­քում էլ չկեր­վավ…


Հարց է ա­ռա­ջա­նում ` ե­թե ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տու շփ­ման գծի մոտ հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի կենտ­րո­նաց­ման մա­սին Ա­լիևի ա­սա­ծը ճիշտ է, ա­պա Ադր­բե­ջանն ին­չու՞ չի հրա­պա­րա­կել և առ այ­սօր չի հրա­պա­րա­կում շփ­ման գծի մոտ հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի կենտ­րո­նա­ցու­մը փաս­տող որևէ ար­բա­նյա­կա­յին լու­սան­կար, ո­րոնք կա­րող էր ձեռք բե­րել, ա­սենք, Իս­րա­յե­լից, Թուր­քիա­յից, ԱՄՆ-ից, Մեծ Բրի­տա­նիա­յից։ Մի՞ թե ա­մեն ինչ պարզ չէ։
Այ­նու­հան­դերձ, ե­թե շփ­ման գծի մոտ հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի կենտ­րո­նաց­ման մա­սին Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյու­նը նույ­նիսկ հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, ա­պա այն կա­րող է լի­նել միայն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի պա­տաս­խան քայ­լը շփ­ման գծի մյուս կող­մում Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի կենտ­րո­նաց­ման, որ­պես­զի թշ­նա­մին ի­մա­նա, որ, ի տար­բե­րու­թյուն 2016 թ. ապ­րի­լի, մենք նա­խա­պես տե­ղյակ ենք իր քայ­լե­րին, կազ­մու­պատ­րաստ ենք իր հար­ձա­կու­մը հետ մղե­լու և ար­ժա­նի պա­տաս­խան տա­լու հար­ցում: Ի վեր­ջո, Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կա­տա­րու­մից հրա­ժար­վել է ոչ թե հայ­կա­կան կող­մը, այլ հենց Ադր­բե­ջա­նը, ին­չը հայտ­նի է և ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րին, և այլ պե­տու­թյուն­նե­րի:
Բար­բա­ջե­լով ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը սրե­լու նպա­տա­կով Փա­շի­նյա­նի կող­մից տար­բեր սադ­րանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման և պաշ­տո­նա­կան Երևա­նի կող­մից պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաստ­ման մա­սին, Ա­լիևն այս­պի­սով ինքն է պատ­րաստ­վում սադ­րանք­նե­րի և Ար­ցա­խի ու (կամ) Հա­յաս­տա­նի դեմ պա­տե­րազ­մի, որ­պես­զի հե­տո ա­սի, թե իր նա­խազ­գու­շա­ցումն ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ, ու մեղ­քը գցի հայ­կա­կան կող­մի վրա: Սա մո­տա­վո­րա­պես նման է նրան, որ գողն ա­ռա­ջինն է գո­ռում` գո­ղա­ցան։ Հաշ­վար­կը շատ պարզ է` ում ա­սես կկաս­կա­ծեն, բայց ոչ ի­րեն:


«Հա­յաս­տանն ա­պօ­րի­նի բնա­կե­ցում է ի­րա­կա­նաց­նում (գրա­վյալ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում.- Interfaks.ru): Դա հա­կա­սում է բո­լոր մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա­նե­րին: Այն լիո­վին հա­կա­սում է Ժնևի կոն­վեն­ցիա­յին, դա հան­ցա­գոր­ծու­թյուն է: Հան­ցա­գոր­ծու­թյուն է մարդ­կանց ինչ-որ տե­ղից բե­րել և տե­ղա­վո­րել գրա­վյալ հո­ղե­րում: Փա­շի­նյա­նի ռե­ժի­մը դա մի­տում­նա­վոր է ա­նում: Սա սադ­րանք է, մեզ սադ­րան­քի են ներ­քա­շում, - ա­սել է Ա­լիևն ադր­բե­ջա­նա­կան մի շարք հե­ռուս­տաա­լիք­նե­րին տված հար­ցազ­րույ­ցում, ո­րի շա­րադ­րան­քը հրա­պա­րակ­վել է նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կան կայ­քում»:
Նախ, ոչ թե գրա­վյալ, այլ ինք­նո­րոշ­ված, ընդ ո­րում, ըստ հա­յու­թյան միաս­նա­կան կամ­քի, Ար­ցա­խի ինք­նո­րո­շու­մը և ան­կա­խու­թյունն ան­սա­կար­կե­լի են, Ար­ցախն այլևս եր­բեք չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում, դա բա­ցառ­ված է: Ինչ վե­րա­բեր­վում է Հա­յաս­տա­նի կող­մից Ար­ցա­խում բնա­կե­ցում ի­րա­կա­նաց­նե­լուն, ե­րա­նի թե դա ի­րա­կա­նու­թյուն լի­ներ, լի­ներ պե­տա­կան որևէ լուրջ և գործ­նա­կա­նում ի­րա­կա­նաց­վող ծրա­գիր: Ցա­վոք, ինչ­պես նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը բնա­կե­ցում չեն ի­րա­կա­նաց­րել Ար­ցա­խում, թե­րա­ցել են Ար­ցա­խի մա­սը հան­դի­սա­ցող ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի բնա­կեց­ման հար­ցում, ներ­կա իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռա­վել ևս չեն զբաղ­վում այդ հար­ցով:


Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հա­վա­տա­րիմ մնա­լով ան­ցյա­լի և ներ­կա­յի ի­րո­ղու­թյուն­նե­րը կեղ­ծե­լու իր և իր ղե­կա­վա­րած երկ­րի պաշ­տո­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, շեշ­տել է, թե 2020 թ. հու­լի­սին հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցած բա­խում­նե­րը նույն­պես Երևա­նի սադ­րան­քի հետևանք են ե­ղել:
«Այն զին­ված սադ­րանք էր, և ոչ ո­քի հա­մար գաղտ­նիք չէ, որ Հա­յաս­տա­նը սկ­սեց դա,- ա­սել է Ա­լիևը:- Այդ մա­սին ար­դեն բա­ցա­հայտ հայ­տա­րա­րել է Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րից մե­կի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան (պա­տա­հա­կան չէ, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը չի նշել նրա ա­նու­նը.- Ա.Հ.): Ես այն ժա­մա­նակ ա­սա­ցի, և այ­սօր էլ ա­սում եմ. մենք չու­նենք որևէ ռազ­մա­կան թի­րախ Հա­յաս­տա­նի տա­րած­քում, ցան­կու­թյան դեպ­քում կա­րող էինք մտ­նել Հա­յաս­տա­նի տա­րածք, դրա հա­մար ու­նեինք ռազ­մա­կան բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Բայց մենք դա չենք ա­րել, քա­նի որ դա մեր ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­յե­ցա­կար­գում չկա, քա­նի դեռ լուրջ սադ­րանք չի ի­րա­կա­նաց­վել մեր դեմ: Ե­թե դա ար­վի, ա­պա մեզ հա­մար սահ­մա­նա­փա­կում­ներ չեն լի­նի, թող բո­լորն ի­մա­նան սա: Ոչ մի սահ­մա­նա­փա­կում: Ե­թե նրանք ան­տե­սում են մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը, ա­պա մենք ին­չու՞ պետք է հա­վա­տա­րիմ մնանք դրան, մենք նույն­պես կան­տե­սենք այն, բայց այդ ա­մե­նը նրանց հա­մար վատ կա­վարտ­վի»:


Այս­տեղ են ա­սել` ա­խոր­ժա­կիդ քա­ցախ… Հե­տաքր­քիր է` իսկ Ա­լիևը մտա­ծե՞լ է, որ մեր հա­մար էլ այլևս չի լի­նե­լու որևէ սահ­մա­նա­փա­կում (նե­րա­ռյալ` «մի­ջազ­գա­յին ի­րա­վունք» կոչ­վա­ծը), ե­թե ինքն ինք­նա­կամ կամ ար­տերկ­րի իր տե­րե­րի պա­հան­ջով դի­մի Հա­յաս­տա­նի կամ Ար­ցա­խի դեմ որևէ լուրջ սադ­րան­քի: Դրա­նից հե­տո մեր տղա­նե­րը հաս­նե­լու են ի­րեն, խու­զե­լու են բր­դե­րը և մի­ջազ­գա­յին ա­րե­նա­յում ա­ճուր­դի հա­նե­լով, վա­ճա­ռե­լու են «մի­ջազ­գա­յին հան­րու­թյուն» կոչ­վա­ծի վրա: Ե­թե, ի­հար­կե, ա­վե­լի շուտ «Իս­կան­դեր»-ի նշա­նա­ռու հար­վա­ծից հե­տո Բաք­վի իր պա­լա­տից չբարձ­րա­նա բր­դո­տի խո­րով­վող մսի ծու­խը:
Մնում է ազ­գո­վին շնոր­հա­կալ լի­նենք «բա­րե­գութ» Ա­լիևից, որ կա­րո­ղա­նա­լով հան­դերձ, չեն մտել Հա­յաս­տա­նի տա­րածք, և որ Ադր­բե­ջա­նը ոչ միայն քա­ղա­քա­ցիա­կան, այլև ռազ­մա­կան թի­րախ­ներ չու­նի Հա­յաս­տա­նի տա­րած­քում: Իսկ ե­թե լուրջ, սա ա­սում է մի պե­տու­թյան ղե­կա­վար, ո­րը հենց նույն հու­լի­սյան մար­տե­րի ըն­թաց­քում թի­րա­խա­վո­րել ու հրե­տա­նուց և այլ զի­նա­տե­սակ­նե­րից հար­ված­ներ է հասց­րել Տա­վու­շի մար­զի նույ­նիսկ բնա­կա­վայ­րե­րին, քա­ղա­քա­ցիա­կան խա­ղաղ բնակ­չու­թյա­նը:


Որ­տե­ղի՞ց են սն­վում Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նոր­դի ցի­նիզ­մը, սուտն ու լկ­տիու­թյու­նը, ինչ­պես է նա հա­մար­ձակ­վում դի­մել կեղ­ծի­քի և սադ­րանքն ու Տա­վու­շի հատ­վա­ծում հու­լի­սյան մար­տե­րը սկ­սե­լը վե­րագ­րել Հա­յաս­տա­նին, երբ այդ ա­մենն ի­րա­կա­նաց­նո­ղը հենց ին­քը` Ադր­բե­ջանն էր: Պա­տաս­խա­նը շատ պարզ է` ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի, ցա­վոք, նաև ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի և արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի, մեղմ ա­սած, ան­հետևո­ղա­կա­նու­թյու­նից և անս­կզ­բուն­քայ­նու­թյու­նից: Ե­թե նրանք Ադր­բե­ջա­նից միաս­նա­բար պա­հան­ջեին կա­տա­րել Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը` շփ­ման գծում ար­ձա­նագ­րող տեխ­նի­կա­կան հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­նե­րի տե­ղադր­ման և մնա­ցյալ կե­տե­րի ի­րա­կա­նաց­ման վե­րա­բե­րյալ, իսկ չկա­տար­ման դեպ­քում հան­դես գա­յին դրա հետևանք­նե­րի վե­րա­բե­րյալ քա­ղա­քա­կան հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյամբ, ա­պա այժմ Ա­լիևը չէր հա­մար­ձակ­վի սադ­րան­քի և հի­շյալ մար­տե­րը սկ­սե­լու հա­մար մե­ղադ­րել Հա­յաս­տա­նին:


Ա­լիևն այն կար­ծիքն է հայտ­նել, որ սահ­մա­նին Հա­յաս­տա­նի հու­լի­սյան սադ­րան­քի պատ­ճառ­նե­րից մեկն ու­սում­նա­սի­րել, պար­զելն էր, թե ինչ­պի­սին կլի­նի Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյու­նում (ՀԱՊԿ) ի­րենց դաշ­նա­կից­նե­րի ար­ձա­գան­քը: Իսկ ին­չու՞։
«Քա­նի որ նրանք (հա­յե­րը.- Interfaks.ru) պատ­րաստ­վում են նոր մեծ պա­տե­րազ­մի: Մենք ու­նենք օ­պե­րա­տիվ հե­տա­խու­զա­կան տվյալ­ներ: Մենք գի­տենք, թե ինչ է կա­տար­վում մեր շուր­ջը: Գի­տենք և պետք է ի­մա­նանք: Մեր հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը շատ ար­դյու­նա­վետ են աշ­խա­տում: Կա­րող եմ այս­քանն ա­սել, ոչ ա­վե­լին,- հա­վե­լել է Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նոր­դը»:
Ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ ար­ձա­գան­քը ստու­գե­լու նպա­տակ չի հե­տապն­դել, և դա փաստ­վում է նրա­նով, որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը օգ­նու­թյան հա­մար ՀԱՊԿ կա­նո­նադ­րու­թյամբ, պայ­մա­նագ­րով սահ­ման­ված ըն­թա­ցա­կար­գով չեն դի­մել հի­շյալ կազ­մա­կեր­պու­թյա­նը, հետևա­բար ՀԱՊԿ ար­ձա­գան­քը ստու­գե­լու մա­սին խոսք չի կա­րող լի­նել: Այ­սինքն` այս­տեղ նույն­պես երևակ­վում է Ա­լիևի սու­տը:


Վե­րը շա­րադր­վա­ծից պարզ է դառ­նում նաև, որ հենց Ադր­բե­ջանն է պատ­րաստ­վում նոր մեծ պա­տե­րազ­մի: Ադր­բե­ջանն ար­դեն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով տվել է Հա­յաս­տա­նի դեմ տե­ղե­կատ­վա­կան, քա­րոզ­չա­կան պա­տե­րազ­մի նոր փու­լի մեկ­նար­կը, ո­րի նպա­տակն այս ան­գամ ֆի­զի­կա­կան պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաս­տումն է:
Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նից 2 օր հե­տո` սեպ­տեմ­բե­րի 21-ին, ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րը հայտ­նել են, որ նույն օր­վա ա­ռա­վո­տյան հայ-ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան սահ­մա­նին մի­ջա­դե­պի ար­դյուն­քում զոհ­վել է զին­ծա­ռա­յող Էլ­շան Մա­մե­դո­վը: Չբա­ցա­ռենք, որ Էլ­շան Մա­մե­դո­վը կա­րող է զոհ­ված լի­նել նաև ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կում կա­նո­նա­կար­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խախտ­ման պատ­ճա­ռով (այդ­պի­սի դեպ­քերն ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կում հա­ճա­խա­կի են), կամ հու­լի­սյան մար­տե­րի ժա­մա­նակ զոհ­վե­լուց հե­տո կա­րող էր սառ­ցա­րա­նում պահ­ված լի­նել, որ­պես­զի ի­րենց անհ­րա­ժեշտ պա­հին աս­պա­րեզ բեր­վեր ու ներ­կա­յաց­վեր իբրև ինչ-որ նոր մի­ջա­դե­պի զոհ (ադր­բե­ջա­նա­կան հայտ­նի ձե­ռա­գիր է): Այ­նու­հան­դերձ, ե­թե ի­րա­կա­նում սեպ­տեմ­բե­րի 21-ին ինչ-որ մի­ջա­դեպ է ե­ղել ու դրա պատ­ճա­ռով է զոհ­վել Էլ­շա­նը, ա­պա որևէ կաս­կած չկա, որ այդ մի­ջա­դե­պը ե­ղել է ադր­բե­ջա­նա­կան կող­մի հեր­թա­կան սադ­րան­քը:


«Ինչ վե­րա­բե­րում է հա­կա­ռա­կոր­դի զո­հին, նման ին­ֆոր­մա­ցիա չու­նենք, միա­ժա­մա­նակ մենք բազ­միցս հայ­տա­րա­րել ենք, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ռիս­կե­րի նվա­զեց­ման մե­խա­նիզմ­նե­րի բա­ցա­կա­յու­թյունն ա­նըն­դու­նե­լի է և նպաս­տում է լար­վա­ծու­թյա­նը»,- NEWS.am-ի խնդ­րան­քով մեկ­նա­բա­նե­լով հի­շյալ մի­ջա­դե­պի ու դրա հետևան­քով Էլ­շան Մա­մե­դո­վի զոհ­վե­լու վե­րա­բե­րյալ ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րի հա­ղոր­դում­նե­րը, ա­սել է ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի մա­մու­լի քար­տու­ղար Շու­շան Ստե­փա­նյա­նը:
Հայ-ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան սահ­մա­նին մի­ջա­դե­պի ար­դյուն­քում ի­րենց զին­ծա­ռա­յո­ղի զոհ­վե­լու վե­րա­բե­րյալ ադր­բե­ջա­նա­կան կող­մի հա­ղոր­դում­նե­րին ան­մի­ջա­պես հա­ջոր­դել է Թուր­քիա­յի ար­ձա­գան­քը: Ադր­բե­ջա­նա­գետ, թուր­քա­գետ Կա­րեն Հով­հան­նի­սյանն այս կա­պակ­ցու­թյամբ «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում մաս­նա­վո­րա­պես գրել է. «Թուր­քիան այլևս անց­նում է չա­փե­րը, և Հա­յաս­տա­նը պետք է պա­հան­ջի Թուր­քիա­յից, որ­պես­զի դա­դա­րեց­նի ակն­հայտ թշ­նա­մանք պա­րու­նա­կող հայ­տա­րա­րու­թյուն­ներ տա­րա­ծել, որն էլ իր հեր­թին տա­նում է հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան ա­վե­լի սր­ման: Ադր­բե­ջա­նա­կան կող­մի սադ­րան­քի պատ­ճա­ռով այ­սօր­վա զո­հի մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նից ըն­դա­մե­նը մեկ ժամ հե­տո թուր­քա­կան «Հա­բեր Գլո­բալ»? հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը ներ­կա­յաց­նում է ռե­պոր­տաժ այդ դեպ­քի մա­սին և ներ­կա­յաց­նում, թե սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կը սր­վել է հայ­կա­կան կող­մի պատ­ճա­ռով, իսկ քիչ ա­ռաջ էլ Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուն է իր թվի­թե­րյան է­ջում թվիթ ա­րել։ Նա նախ ցա­վակ­ցել է այ­սօր­վա ադր­բե­ջա­նա­կան սադ­րան­քի պատ­ճա­ռով չե­զո­քաց­ված ադր­բե­ջա­նա­կան կող­մի զին­ծա­ռա­յո­ղի ըն­տա­նի­քին, այ­նու­հետև Հա­յաս­տա­նին կոչ ա­րել «հա­վա­քել խել­քը և վերջ տալ ագ­րե­սիաին»»։


Չնա­յած մեր թշ­նա­մի­նե­րի հա­մա­կարգ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ցա­վոք, չենք տես­նում ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան և Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան կող­մից Ա­լիևի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, Ադր­բե­ջա­նից ու Թուր­քիա­յից մեզ մե­ղադ­րող ե­լույթ­նե­րի, հրա­պա­րա­կում­նե­րի և ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հա­մար­ժեք գնա­հա­տա­կա­նը և հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, իսկ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից ա­ռայժմ միայն լռու­թյուն է:
ՀՀ ԱԳՆ մա­մու­լի քար­տու­ղար Ան­նա Նաղ­դա­լյա­նը մեկ­նա­բա­նե­լով Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, սեպ­տեմ­բե­րի 20-ին ԱԳՆ կայ­քում զե­տեղ­ված հրա­պա­րակ­ման մեջ նշել է. «Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի՝ «Աբ­շե­րոն» հան­քա­վայ­րում ծո­վա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հիմ­նար­կե­քի ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը խո­րա­պես հիաս­թա­փեց­նող են»։ Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` դրանք խո­րա­պես հիաս­թա­փեց­նո՞ղ են, թե Ա­լիևին բնո­րոշ։ Ե­թե ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյունն Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը խո­րա­պես հիաս­թա­փեց­նող է հա­մա­րում, փո­խա­նակ նշե­լու Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հին դրանց հենց բնո­րոշ լի­նե­լու մա­սին, նշա­նա­կում է, Փա­շի­նյա­նի հետ միա­սին ինչ-որ հույ­սեր է կա­պել Ա­լիևի հետ, հույ­սեր, ո­րոնց չար­դա­րա­նա­լը հի­մա այս կերպ են խոս­տո­վա­նում:


«Դրանք ի ցույց են դնում հարևան երկ­րի ղե­կա­վա­րի ան­կա­րո­ղու­թյու­նը՝ սթափ և ա­ռանց ցա­վա­գին հույ­զե­րի ըն­կա­լե­լու ստեղծ­ված ի­րա­կա­նու­թյու­նը և իր սե­փա­կան դե­րա­կա­տա­րումն այդ ի­րա­կա­նու­թյան ձևա­վոր­ման գոր­ծում»,- այ­նու­հետ նշ­ված է ԱԳՆ մա­մու­լի քար­տու­ղա­րի հայ­տա­րա­րու­թյան մեջ:
Նախ, «հարևան երկ­րի» փո­խա­րեն, շատ ա­վե­լի ճիշտ կլի­ներ «թշ­նա­մի պե­տու­թյան» բնո­րո­շումն օգ­տա­գոր­ծե­լը, բայց դե ախր ինչ­պե՞ս կա­րե­լի է, եվ­րո­պա­կան հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րը, Արևմուտ­քի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը դա թույլ չեն տա­լիս: Ինչ վե­րա­բեր­վում է Ա­լիևի ան­կա­րո­ղու­թյու­նը՝ սթափ և ա­ռանց ցա­վա­գին հույ­զե­րի ըն­կա­լե­լու ստեղծ­ված ի­րա­կա­նու­թյու­նը, ա­պա, ինչ­պես ա­սում են, խելք­նե­րիդ ձյուն գա, Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ոչ թե այդ ան­կա­րո­ղու­թյան դրսևո­րումն են, այլ ռազ­մա­կան սադ­րանք­նե­րի կամ պա­տե­րազ­մի տե­ղե­կատ­վա­կան նա­խա­պատ­րաս­տու­թյուն:
Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և առ­կա ի­րա­վի­ճա­կը սխալ է գնա­հա­տել նաև Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը: Վեր­ջի­նիս հրա­պա­րա­կած հայ­տա­րա­րու­թյան մեջ մաս­նա­վո­րա­պես նշ­ված է.


«Հար­ցազ­րույ­ցի ըն­թաց­քում ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի վե­րա­բե­րյալ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հն­չեց­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի շփոթ­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը այն պայ­ման­նե­րում, երբ շան­տա­ժի և սպառ­նա­լիք­նե­րի վրա հիմն­ված Բաք­վի վա­ղե­մի ռազ­մա­վա­րու­թյունն ա­պա­ցու­ցել է իր սնան­կու­թյու­նը և ամ­բող­ջու­թյամբ սպա­ռել է ի­րեն»:
Ի տար­բե­րու­թյուն ՀՀ և ԱՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյուն­նե­րի, Ա­լիևի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ճիշտ է գնա­հա­տել ԱԺ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան»? խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար Ար­ման Ա­բո­վյա­նը։ ԱԺ-ում սեպ­տեմ­բե­րի 22-ին ճե­պազ­րույց­նե­րի ժա­մա­նակ նա ա­սել է, որ Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րը, ինչ­պես նաև եր­կու եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը, նրանց ռազ­մա­կան վեր­նա­խա­վը շատ ակ­տիվ կեր­պով ի­րա­կա­նաց­նում են ռազ­մա­կան սադ­րանք­նե­րի հնա­րա­վոր վե­րա­կան­գն­ման տե­ղե­կատ­վա­կան նա­խա­պատ­րաս­տու­թյուն, և հա­վե­լել, որ սա դեռ ան­չափ մեղմ է աս­ված։
«Այս հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը շատ հս­տակ տե­ղա­վոր­վում են հնա­րա­վոր սադ­րանք­նե­րին նա­խա­պատ­րաստ­վե­լու տրա­մա­բա­նու­թյան մեջ»,- ա­սել է Ար­ման Ա­բո­վյա­նը և հի­շեց­րել, որ ան­ցյալ ա­միս Նա­խիջևա­նի տա­րած­քում Թուր­քիան և Ադր­բե­ջանն անց­կաց­րել են հա­մա­տեղ լայ­նա­ծա­վալ զո­րա­վար­ժու­թյուն­ներ։ Պատ­գա­մա­վո­րը նշել է նաև, որ թուր­քա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի մի մա­սը, մեծ քա­նա­կու­թյամբ ռազ­մա­կան տեխ­նի­կա, նե­րա­ռյալ` ռազ­մա­կան ա­վիա­ցիա, մնա­ցել է Նա­խիջևա­նում։


«Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղարն ըն­դգ­ծել է ա­րա­բա­կան և եվ­րո­պա­կան մա­մու­լում այն հրա­պա­րա­կում­նե­րի մա­սին, ո­րոնց հա­մա­ձայն, Թուր­քիան Ադր­բե­ջա­նում ակ­տի­վո­րեն տե­ղա­կա­յում է իս­լա­միստ զի­նյալ­նե­րին և ա­հա­բե­կիչ­նե­րին։
«Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյունն այ­սօր պա­տե­րազմ է հրահ­րում և այդ ուղ­ղու­թյամբ շատ ակ­տիվ նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ է տա­նում»,- ա­սել է Ար­ման Ա­բո­վյա­նը և հա­վե­լել, որ այ­սօր ի­րա­վի­ճակն ար­մա­տա­պես այլ է` Թուր­քիան ա­ռա­ջին ան­գամ չի բա­ցա­ռում ու չի հեր­քում այդ գոր­ծըն­թա­ցում իր ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը, հա­կա­ռա­կը՝ հս­տակ և ու­ղիղ հայ­տա­րա­րում է այն մա­սին, որ մաս­նակ­ցե­լու է նա­խա­տես­վող գոր­ծըն­թաց­նե­րին:
«Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղա­րը կարևո­րել է, որ Հա­յաս­տա­նը, ա­ռա­ջին հեր­թին, հնա­րա­վոր և անհ­նար բո­լոր մի­ջոց­նե­րով, մի­ջազ­գա­յին խո­ղո­վակ­նե­րով այս հար­ցը բարձ­րաց­նի բո­լոր հար­թակ­նե­րում, ին­չը, ցա­վոք, դեռ չենք տես­նում թե՛ ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան, ԱԳՆ նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի, թե՛ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի մա­կար­դա­կով: Չկա որևէ հայ­տա­րա­րու­թյուն նաև այն մա­սին, որ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տու շփ­ման գծի մոտ հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի կենտ­րո­նաց­ման մա­սին Ա­լիևի ա­սա­ծը վկա­յում է ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ Ադր­բե­ջա­նի կող­մից պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաստ­ման մա­սին:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 7870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ