Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԱՄՆ-ում հավանություն են տվել Ռեմդեսվիրի օգտագործմանը COVID-19-ի բուժման համար

ԱՄՆ-ում հավանություն են տվել Ռեմդեսվիրի օգտագործմանը COVID-19-ի բուժման համար
04.05.2020 | 08:41

ԱՄՆ-ի Սննդի և բուժամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել արտակարգ դեպքերում Ռեմդեսվիր (remdesivir) փորձարարական, հակավիրուսային դեղամիջոցի օգտագործմանը COVID-19-ի բուժման համար: Հաղորդվել է, որ remdesivir-ն անցել է կլինիկ փորձաքննություն և կրճատում է ապաքինման շրջանը, սակայն անվտանգության ու արդյունավետության ամբողջական տվյալներ դեռ չկան: Թեպետ այդ տվյալները սահմանափակ են, համարժեք և մատչելի այլընտրանքային բուժման բացակայության պայմաններում՝ ունեցած գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ remdesivir-ի օգուտները գերազանցում են վնասները: Կլինիկական ռանդոմիզիկ ուսումասիրության ընթացքում remdesivir ստացած պացիենտները ապաքինվել են 11 օրում, նույն ախտանիշներն ունեցող և դեղը չստացող պացիենտները՝ 15 օրում: Դեղամիջոցը թույլատրվել է օգտագործել մեծերի ու երեխաների բուժման համար, եթե ախտորոշվել է COVID-19, հիվանդանոցում են հայտնվել ծանր վիճակում՝ շնչառական անբավարարության զարգացումով: Նոր կորոնավիրուսով վարակված անձանց բուժումը remdesivir-ով ուսումնասիրվում է նաև Գերմանիայում՝ Discovery համաեվրոպական ծրագրի շրջանակներում, որի արդյունքները դեռ հայտնի չեն: Նման ուսումնասիրություն եղել է և Չինաստանում, բայց դրական արդյունքներ չի տվել: Դեղամիջոցը մշակողները գտնում են, որ խնդիրը հետազոտության մասնակիցների խմբի անբավարար ներկայացուցչականությունն է եղել: Դեղամիջոցը նոր չէ՝ remdesivir-ը ստացել է ամերիկյան կենսադեղաբանական Gilead Sciences ընկերությունը 2015-ին: Դեղը տեստավորվել է Աֆրիկայում էբոլայի համաճարակի, նաև SARS և MERS կորոնավարակների համաճարակների ժամանակ: Բայց մինչև օրս այդ դեղամիջոցի արդյունավետությունը գիտականորեն ապացուցված չէ ոչ էբոլայի, ոչ SARS-ի, ոչ MERS-ի բուժման համար:
RFI


Հ.Գ. Խեղդվողը փրփուրին էլ է ձեռք պարզում՝ գուցե օրգանիզմի անհատական որակներից է կախված նաև, թե remdesivir-ը ինչպես կազդի: ԱՄԷ-ի Էկոնոմիկայի նախարարությունն արտոնագիր է տվել ցողունային բջիջների միջոցով նոր կորոնավիրուսի (Covid-19) նորարարական և խոստումնալից բուժմանը: Բուժումը մշակվել է Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկների և մասնագետների կողմից, որը նախատեսում է հիվանդի արյունից ցողունային բջիջների հանում և ակտիվացումից հետո կրկին տեղադրում: Արտոնագիրը տրվել է ցողունային բջիջների հավաքման նորարարական եղանակին: ԱՄԷ-ում բուժման փորձարկումը կատարվել է 73 վարակակրի վրա, բոլորը բուժվել են, իսկ թեստերի արդյունքներըը եղել են բացասական: Ենթադրվում է, որ բուժական ազդեցությունը կլինի թոքերի բջիջների վերականգնումը և դրանց իմունային արձագանքման շտկումը՝ կանխելով բջիջների չափազանց սուր արձագանքը «Covid-19» վարակին և առողջ բջիջներին վնաս հասցնելը։ Բուժումը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը: Բուժում ստացողներից ոչ մեկի մոտ չեն արձանագրվել կողմնակի բարդություններ: Փորձարկումները շարունակում են ցույց տալ բուժման արդյունավետությունը և ակնկալվում է, որ կավարտվի երկու շաբաթում: Բուժումն իրականացվել է ավանդական բժշկական միջամտության հետ զուգահեռ:
Սա էլ մի տարբերակ է՝ որոնումների մեջ, գուցե ոչ ամենամատչելին, բայց ելք է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ