Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Կաս­կա­ծե­լի է, որ ա­ռանց կեղ­ծի­քի ու վար­չա­կան ռե­սուր­սի հնա­րա­վոր կլի­նի ա­պա­հո­վել հան­րաք­վեի Ա­ՅՈ-ն

Կաս­կա­ծե­լի է, որ ա­ռանց կեղ­ծի­քի ու վար­չա­կան ռե­սուր­սի հնա­րա­վոր կլի­նի ա­պա­հո­վել հան­րաք­վեի Ա­ՅՈ-ն
14.02.2020 | 01:33
Ապ­րի­լի 5-ին կա­յա­նա­լիք սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն‚ բազ­միցս քն­նարկ­ված քա­ղա­քա­կան և ի­րա­վա­կան աս­պեկտ­նե­րից‚ առ­կա սխե­մա­նե­րի շուրջ վեր­լու­ծու­թյուն­նե­րից‚ կողմ և դեմ բո­լոր հնա­րա­վոր սցե­նար­նե­րից բա­ցի‚ ու­նի բա­վա­կա­նին կարևոր մի կողմ ևս‚ ո­րի վրա այն­քան էլ ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում։
Բանն այն է‚ որ ա­ռա­ջի­կա հան­րաք­վեն‚ ըստ էու­թյան‚ երկ­րորդ հա­մա­պե­տա­կան ընտ­րա­կան գոր­ծըն­թացն է իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո։ Ըն­դուն­ված է ա­սել‚ որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո հե­ղա­փո­խա­կան ու­ժի հա­մար ա­ռա­վել կարևոր է ոչ թե ա­ռա­ջին ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցը‚ այլ երկ­րորդ և հե­տա­գա քվեար­կու­թյուն­նե­րը։ Պարզ է‚ որ ա­ռա­ջին ընտ­րու­թյուն­նե­րը‚ որ տե­ղի են ու­նե­նում հե­ղա­փո­խա­կան գոր­ծըն­թաց­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո‚ ժո­ղովր­դա­կան ա­ջակ­ցու­թյան‚ էյ­ֆո­րիկ տրա­մադ­րու­թյուն­նե­րի ֆո­նին‚ դրա­կան ար­դյունք են ու­նե­նում։ Եվ հան­րու­թյան շր­ջա­նում բարձր վար­կա­նիշ ու­նե­ցող իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­ռանձ­նա­պես պետք չէ ճիգ ու ջանք գոր­ծադ­րել ինչ-ինչ տեխ­նո­լո­գիա­ներ‚ վար­չա­կան ռե­սուրս­ներ կի­րա­ռե­լու հա­մար։ Իսկ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո մի քա­նի տա­րի անց‚ երբ ղե­կա­վա­րու­թյան վար­կա­նիշն օ­բյեկ­տիվ ու սու­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով ար­դեն նախ­կի­նը չէ‚ կա­ռա­վա­րող ու­ժը հեր­թա­կան ընտ­րու­թյանն ար­դեն ա­մեն քայ­լի գնում է‚ բո­լոր ռե­սուրս­նե­րը գոր­ծի է դնում իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու, վե­րար­տադր­վե­լու կամ կարևոր ո­րո­շու­մը հան­րաք­վեի մի­ջո­ցով անց­կաց­նե­լու հա­մար։ Սա քա­ղա­քա­կան այ­բու­բենն է։ Եվ ՀՀ ղե­կա­վա­րու­թյունն իր ձեռ­քով նման մի գոր­ծըն­թաց է նա­խա­ձեռ­նել‚ ին­չը ինք­նա­տիպ մի ստու­գա­տես է դար­ձել իր հա­մար։ Նրանք պետք է ա­պա­ցու­ցեն‚ որ ի­րենց խոս­տա­ցած թա­փան­ցիկ ու ար­դար ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­ներն ան­շր­ջե­լի են Հա­յաս­տա­նում‚ ինչ­պես խոս­տա­ցել էին 1 տա­րի 8 ա­միս ա­ռաջ։
Սա­կայն ա­պա­գա հան­րաք­վեն ար­դար անց­կաց­նե­լու վե­րա­բե­րյալ ո­րո­շա­կի կաս­կած­ներ կան։ Հաշ­վի առ­նե­լով այն‚ թե հան­րաք­վեի ար­դյուն­քում որ­քան ձայ­նով պետք է ա­պա­հով­վի անհ­րա­ժեշտ Ա­ՅՈ-ն՝ ար­ձա­նագ­րե­լու հա­մար իշ­խա­նու­թյան հաղ­թա­նա­կը‚ պետք է նկա­տել‚ որ դա բա­վա­կա­նին լուրջ ռե­սուրս­ներ ու ջան­քեր է պա­հան­ջե­լու։ Նման ար­հես­տա­կան և հան­րու­թյան հա­մար ոչ ար­դիա­կան թե­մա­յի շուրջ մարդ­կանց ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն ակն­կա­լե­լը ըստ էու­թյան ու­տո­պիկ գա­ղա­փար է։ Եվ 650 հա­զար կողմ ձայն գրան­ցե­լու հա­մար պետք է ա­մեն ինչ ար­վի՝ տար­րա­կան մաս­նակ­ցու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար։
Անհ­րա­ժեշտ ձայ­ներ ու­նե­նա­լու հա­մար ա­ռա­ջին հեր­թին պետք է կի­րառ­վեն քա­րոզ­չա­կան տար­բեր հնարք­ներ։ Պարզ է‚ որ հա­սա­րա­կու­թյա­նը բա­ցար­ձա­կա­պես չի հե­տաք­րք­րում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի թե­ման‚ որն ա­ռանձ­նա­կի ի­դեա ֆիքս է վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հա­մար։ Փաս­տո­րեն‚ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը ցան­կա­նում է մի մար­դու՝ ՍԴ նա­խա­գա­հին ա­զա­տել աշ­խա­տան­քից և նրա փո­խա­րեն նշա­նա­կել մեկ ու­րի­շի և դրա հա­մար նա­խա­ձեռ­նել է հա­մա­պե­տա­կան հան­րաք­վե‚ ո­րի հա­մար ծախ­սե­լու է մոտ 6 մի­լիոն դո­լար։ Գու­ցե սա հե­տաք­րք­րում է իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վին կամ նրան սպա­սար­կող շր­ջա­նակ­նե­րին‚ սա­կայն քա­ղա­քա­ցի­նե­րին դա ընդ­հան­րա­պես չի ան­հան­գս­տաց­նում։ Հան­րաք­վեին ա­վե­լի մեծ մաս­նակ­ցու­թյուն կա­րող էր հա­վա­քել ցան­կա­ցած այլ թե­մա‚ որ այ­սօր փո­ղոց է հա­նում մարդ­կանց‚ քան Հրայր Թով­մա­սյա­նին գոր­ծից հա­նել-չհա­նե­լու հար­ցը։ Քա­րոզ­չա­կան ճա­կա­տում իշ­խա­նու­թյու­նը պետք է փոր­ձի այլ կար­գա­խոս­նե­րով մո­տի­վաց­նել հան­րու­թյա­նը։ Եվ ար­դեն իսկ նկա­տե­լի է‚ որ նրանք դրա­նով զբաղ­վում են։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայտ­նի ե­լույթն Ազ­գա­յին ժո­ղո­վում‚ որ­տեղ նա օգ­տա­գոր­ծեց հե­ղա­փո­խա­կան ամ­բողջ բա­ռամ­թեր­քը‚ ո­րը շատ հե­ռու էր քա­ղա­քա­կան‚ ա­ռա­վել ևս խոր­հր­դա­րա­նա­կան բա­ռա­պա­շա­րից‚ վկա­յում է‚ որ ՀՀ վար­չա­պե­տը շատ լավ հաս­կա­նում է‚ որ ա­ռա­ջի­կա հան­րաք­վեն ծու­ղակ է իր հա­մար‚ քա­նի որ բարձ­րաց­ված օ­րա­կար­գը բա­ցար­ձա­կա­պես ար­դիա­կան չէ‚ և պետք է փոր­ձի ա­մեն ինչ կր­կին բե­րել հե­ղա­փո­խա­կան ռե­պեր­տուա­րի շր­ջա­նակ՝ հայ­տա­րա­րե­լով‚ որ ա­ռա­ջի­կա հան­րաք­վեն սև-սպի­տա­կի վերջ­նա­կան ճա­կա­տա­մարտն է‚ որ­տեղ պետք է գրո­հեն ու վերց­նեն հե­ղա­փո­խու­թյա­նը խո­չըն­դո­տող վեր­ջին բաս­տիո­նը։ Այս­պի­սով՝ եր­կու ա­միս եր­կի­րը շա­րու­նա­կե­լու է մնալ հե­ղա­փո­խա­կա­նու­թյան-հա­կա­հե­ղա­փո­խա­կա­նու­թյան տուր­բու­լեն­տու­թյան մեջ։
Հատ­կան­շա­կան է‚ որ ինչ­պես վեր­ջին եր­կու տա­րի­նե­րի ի­րա­դար­ձու­թյուն­ներն են ցույց տա­լիս‚ իշ­խա­նու­թյուն­նե­րը չու­նեն քա­րոզ­չա­կան դեմ­քեր։ Չկան մար­դիկ‚ ո­րոնք կա­րող են շփ­վել մարդ­կանց հետ‚ ո­րոնք վս­տա­հու­թյուն են ներ­շն­չում‚ կա­րո­ղա­նում են եր­կու նա­խա­դա­սու­թյուն կա­պել ի­րար և հի­մա­րու­թյուն դուրս չտալ ու չդառ­նալ ծաղ­րի ա­ռար­կա։ Խոր­հր­դա­րա­նա­կան քն­նար­կում­նե­րը ցույց տվե­ցին‚ որ իշ­խա­նու­թյու­նը բա­վա­կա­նին ան­ճար է‚ նույ­նիսկ այդ պա­րա­գա­յում ստիպ­ված էր օգ­տա­գոր­ծել իր միակ ռե­սուր­սը՝ վար­չա­պե­տին։ Ակն­հայտ է‚ որ ամ­բողջ քա­րոզ­չա­կան բե­ռը դար­ձյալ մնա­լու է Նի­կոլ Փա­շի­նյա­նի վրա։ Սա­կայն այս­տեղ էլ առ­կա են խն­դիր­ներ։ Մոտ 2 տար­վա ըն­թաց­քում Նի­կոլ Փա­շի­նյանն այն­քան է մս­խել իր վս­տա­հու­թյան քվեն‚ ար­ժեզր­կել իր խոս­քը‚ որ այլևս նախ­կին հե­ղի­նա­կու­թյու­նը չու­նի։ Դրա­նում հա­մոզ­վե­լու հա­մար բա­վա­կան է հետևել‚ թե սոց­ցան­ցե­րում քա­նիսն են դի­տում վար­չա­պե­տի ու­ղիղ ե­թեր­նե­րը‚ ու հա­մե­մա­տել այդ թվե­րը նրա ոս­կի ժա­մա­նա­կաշր­ջա­նի հետ։ Դրանք տաս­նա­պա­տիկ քիչ են։ Եվ միակ աշ­խա­տող ռե­սուրսն այն ու­ժը չու­նի‚ ինչ ա­ռաջ։
Քա­րոզ­չա­կան դաշ­տի մյուս խն­դիրն այն է‚ որ իշ­խա­նու­թյուն­ներն ա­նընդ­հատ բո­ղո­քում են։ Խոս­քը ընդ­դի­մա­դիր թևի մոտ կենտ­րո­նա­ցած լրատ­վա­մի­ջոց­նե­րի‚ սոց­ցան­ցե­րում ակ­տիվ օգ­տա­տե­րե­րի մա­սին է։ Իսկ ինչ­պես ցույց են տվել վեր­ջին մոտ 2 տար­վա զար­գա­ցում­նե­րը‚ քա­րոզ­չա­կան դաշ­տում իշ­խա­նու­թյունն ակն­հայ­տո­րեն պարտ­վում է‚ ընդ ո­րում՝ և՛ քա­ղա­քա­կան‚ և՛ ո­րա­կա­կան ա­ռում­նե­րով։ Իշ­խա­նու­թյունն ու­նի հե­ղի­նա­կա­վոր մե­դիա­ռե­սուրս­նե­րի դե­ֆի­ցիտ։
Հա­ջոր­դը վար­չա­կան ռե­սուրսն է‚ ո­րի մի­ջո­ցով պետք է փոր­ձեն դրա­կան ար­դյունք ա­պա­հո­վել։ Ի­հար­կե‚ վար­չա­կան ռե­սուրս հաս­կա­ցու­թյունն ու­նի բա­ցա­հայտ և քո­ղարկ­ված կող­մեր։ Դժ­վար թե իշ­խա­նու­թյուն­նե­րը‚ ո­րոնք շատ լավ գի­տեն‚ որ խիստ մո­նի­տո­րին­գի տակ են լի­նե­լու դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն­նե­րի կող­մից‚ հաշ­վի առ­նե­լով վատ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Եվ­րա­խոր­հր­դի‚ եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի հետ‚ դի­մեն շատ բա­ցա­հայտ խախ­տում­նե­րի։ Բայց ար­դեն իսկ կան նշան­ներ‚ որ հան­րա­պե­տա­կա­նաց­վող «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գի­րը» տար­բեր աս­պեկտ­նե­րով կար­ծես թե փոր­ձում է կրկ­նօ­րի­նա­կել նա­խորդ­նե­րին։ Հե­տաքր­քիր զու­գա­հեռ­ներ են տար­վում. Ա­ՅՈ-ի շտա­բի պետ է նշա­նակ­վում ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Սու­րեն Պա­պի­կյա­նը‚ որն ի պաշ­տո­նե բո­լոր վար­չա­կան ռե­սուրս­նե­րի պա­տաս­խա­նա­տուն է‚ և պարզ է‚ որ նա պետք է փոր­ձի բո­լոր հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րին պար­տադ­րել ա­պա­հո­վել մաս­նակ­ցու­թյուն։ Բնա­կա­նա­բար‚ մաս­նակ­ցու­թյուն ա­պա­հո­վե­լուց բա­ցի‚ քվեար­կու­թյան մաս­նա­կից­նե­րին կհուշ­վի‚ թե ինչ­պես պետք է քվեար­կեն։ Հի­շեց­նենք‚ որ նույն ՀՀԿ-ի ժա­մա­նակ էլ հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյամբ միշտ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման նա­խա­րարն էր ղե­կա­վա­րում ընտ­րա­կան շտաբ­նե­րը՝ լիո­վին օգ­տա­գոր­ծե­լով վար­չա­կան ռե­սուրսն ու այլ մե­խա­նիզմ­ներ։
Հան­րաք­վեին մաս­նակ­ցու­թյուն և անհ­րա­ժեշտ քվեար­կու­թյուն ու­նե­նա­լու հա­մար ամ­բող­ջո­վին կօգ­տա­գործ­վեն բա­նա­կի‚ ոս­տի­կա­նու­թյան‚ ու­ժա­յին այլ կա­ռույց­նե­րի ռե­սուրս­նե­րը։ Չի բա­ցառ­վում՝ պե­տա­կան ա­պա­րա­տի աշ­խա­տա­կից­նե­րին պար­տադ­րեն մաս­նակ­ցել ու հա­մա­պա­տաս­խան կերպ քվեար­կել քվեախ­ցի­կում։ Ընդ ո­րում‚ չի բա­ցառ­վում‚ ինչ­պես նախ­կի­նում՝ պե­տա­կան աշ­խա­տող­նե­րին կակ­նար­կեն կամ քո­ղարկ­ված ձևով կվա­խեց­նեն‚ որ վե­րահս­կե­լու են նրանց մաս­նակ­ցու­թյու­նը՝ պար­տադ­րե­լով մարդ­կանց գնալ ընտ­րու­թյուն­նե­րի։ Եվ քա­նի որ ընտ­րա­կան տե­ղա­մա­սե­րը հիմ­նա­կա­նում տե­ղա­կայ­ված են լի­նե­լու կր­թօ­ջախ­նե­րում‚ «Քաղ­պայ­մա­նա­գի­րը» նա­խա­պես մտա­ծել է այդ մա­սին՝ ա­պա­հո­վե­լով իր կու­սակ­ցա­կան­նե­րի կամ հա­վա­տա­րիմ­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին։ Սա­կայն միա­ժա­մա­նակ դե­մա­գո­գիկ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­ներ են բեր­վում‚ թե ի տար­բե­րու­թյուն հան­րա­պե­տա­կան­նե­րի‚ ի­րենք ապ­րիո­րի ազ­նիվ են։ Դա ի­հար­կե պո­ղոս­նե­րի ա­կանջ­նե­րի հա­մար է‚ քա­նի որ յու­րա­քան­չյուր մտա­ծող անձ չի կա­րող ըն­կա­լել դա։
Որ­պես վար­չա­կան ռե­սուրս կօգ­տա­գործ­վեն նաև նախ­կին օ­լի­գարխ­նե­րի‚ այժմ ար­դեն իշ­խա­նու­թյուն­նե­րի սր­տի սե­փա­կա­նա­տեր հա­մար­վող­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Նույն հան­րա­ճա­նաչ Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նի ռե­սուրս­նե­րը գոր­ծի կդր­վեն‚ ո­րը մեծ թվով աշ­խա­տա­տե­ղեր է ստեղ­ծել‚ և նրա աշ­խա­տող­նե­րը‚ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ կշարժ­վեն Ա­լեք­սա­նյա­նի հրա­հանգ­նե­րով։
Դեռևս պարզ չէ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի դիր­քո­րո­շու­մը։ Նկա­տենք‚ որ վեր­ջինս բա­վա­կա­նին լղոզ­ված դիրք է ըն­դու­նել հան­րաք­վեի նկատ­մամբ։ Հի­շեց­նենք‚ որ վեր­ջերս բա­վա­կա­նին լուրջ ճն­շում­ներ են գոր­ծադր­վել նրա նկատ­մամբ‚ ո­րից հե­տո ԲՀԿ ա­ռաջ­նոր­դի դիր­քո­րո­շու­մը շատ ա­նո­րոշ‚ փա­փուկ ու ան­հաս­կա­նա­լի է դար­ձել։ Տվյալ դեպ­քում մենք կր­կին սո­վո­րա­կան սա­կար­կու­թյան դի­մաց ենք կանգ­նած։ Կօգ­տա­գործ­վեն նաև քրեա­կան ու­ժե­րը‚ ո­րոնք նույ­նիսկ 2018 թվա­կա­նին ի­րենց ներ­գոր­ծու­թյունն ու­նե­ցան ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի վրա։ ՔՊ պատ­գա­մա­վոր­նե­րի մի մասն օգ­տա­գոր­ծում էր քրեա­կան­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը‚ այն քրեա­կան տար­րե­րի‚ ո­րոնք ժա­մա­նա­կին աշ­խա­տում էին հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան հա­մար։
Բո­լո­րը բարձ­րա­ձայ­նում են‚ թե ընտ­րա­կեղ­ծիք­նե­րը մնա­ցել են ան­ցյա­լում‚ սա­կայն հաշ­վի առ­նե­լով‚ թե ով է Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը‚ և ինչ պրո­ֆե­սիո­նալ է Տիգ­րան Մու­կու­չյա­նը‚ չի բա­ցառ­վում‚ որ ե­թե շատ նեղն ընկ­նեն‚ Մու­կու­չյա­նը մի բան կհո­րի­նի նաև ներ­կա իշ­խա­նու­թյան հա­մար։ Ի վեր­ջո‚ հո ի­զուր չէին պա­հել նրան այդ պաշ­տո­նում։ Ա­մեն դեպ­քում, նույ­նիսկ առ­կա ռե­սուրս­նե­րի պա­րա­գա­յում պետք է փաս­տել‚ որ ա­ռա­ջի­կա հան­րաք­վեն իս­կա­պես թա­կարդ է իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար։ Եվ չի բա­ցառ­վում‚ որ հան­րաք­վեի գա­ղա­փա­րը պա­հի ազ­դե­ցու­թյան տակ են հղա­ցել՝ Հրայր Թով­մա­սյա­նին աշ­խա­տան­քից հա­նե­լու ի­դեա ֆիք­սը կյան­քի կո­չե­լու հա­մար։
Այս քվեար­կու­թյու­նը կա­յա­նա­լու է ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար շատ ան­բա­րեն­պաստ մո­նի­տո­րին­գա­յին պայ­ման­նե­րում։ Մի կող­մից իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նկատ­մամբ մեծ ու­շադ­րու­թյուն է սևեռ­վե­լու երկ­րի ներ­սում. ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյուն մի վայր­կյա­նից սոց­ցան­ցե­րում է հայ­տն­վե­լու‚ և հօդս է ցն­դե­լու այն ա­ռաս­պե­լը‚ թե ա­մեն ինչ ար­դար է կա­յա­նա­լու։ Մյուս կող­մից թերևս բա­ցա­հայ­տում­նե­րի ակն­կա­լիք ու­նեն մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը‚ ո­րոնք ա­տամ ու­նեն ՀՀ ղե­կա­վա­րու­թյան վրա‚ որն ան­տե­սում է ի­րենց կար­ծի­քը։ Ա­վե­լին‚ օ­րերս ան­գամ ՍԴ դեմ ար­շա­վի օ­րի­նագ­ծի հե­ղի­նակ­նե­րից մե­կը Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ջ. Բու­քի­քիո­յին մե­ղադ­րեց կո­ռուպ­ցիա­յի մեջ։ Սա դժ­վար թե անն­կատ անց­նի‚ և չի բա­ցառ­վում‚ որ դա ար­տա­ցոլ­վի մո­նի­տո­րին­գա­յին խմ­բի եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րում։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 3763

Մեկնաբանություններ