Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Հա­յաս­տա­նի փետր­վա­րի 6-ը և ապ­րի­լի 5-ը

Հա­յաս­տա­նի փետր­վա­րի 6-ը և ապ­րի­լի  5-ը
11.02.2020 | 02:57
Նախ՝ ե­րա­զան­քի մա­սին: Որևէ երկ­րի մի­ջին վի­ճա­կագ­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի 0,00000000000000 տո­կո­սը միայն կա­րող է ու­նե­նալ… ե­րա­զան­քի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան: Չա­փա­հաս ու խե­լա­միտ մար­դը, նույ­նիսկ ա­մե­նա­քա­ղա­քա­կա­նաց­ված ու գեր­հայ­րե­նա­սեր, կա­րող է ե­րա­զել, որ իր եր­կիրն աշ­խար­հում ա­ռա­ջի­նը լի­նի բո­լոր չա­փա­նիշ­նե­րով՝ ցա­մա­քում, ծո­վում ու տիե­զեր­քում, բայց ոչ… Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան: Մար­դիկ, ընդ­հան­րա­պես, գե­րա­դա­սում են ամ­բողջ կյան­քում չհայ­տն­վել հի­վան­դա­նո­ցում, դա­տա­րա­նում ու բան­տում: Դա կապ չու­նի ոչ ազ­գի, ոչ սե­ռի, ոչ պե­տու­թյան, ոչ քա­ղա­քա­կա­նու­թյան հետ: Հո­գե­բա­նու­թյուն է:
Հա­յաս­տա­նի փետր­վա­րի 6-ը մի քա­նի ամս­վա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ծա­վալ ու լիցք ու­ներ: Կենտ­րո­նը Բաղ­րա­մյան 19-ն էր: Մի քա­նի հե­տաձ­գում­նե­րից ու օ­րա­կար­գի փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո Աժ ար­տա­հերթ նիս­տի ամ­բողջ բո­վան­դա­կու­թյու­նը տե­ղա­վոր­վում է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հըն­թացս լրագ­րո­ղի հար­ցին նե­տած եր­կու բա­ռում՝ «Շու­տով կհան­գու­ցա­լուծ­վի»: Շու­տով՝ ի­մա՝ ապ­րի­լի 5-ին: ԱԺ նա­խա­գա­հը Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու ԱԺ ո­րո­շու­մը ու­ղար­կեց ՀՀ նա­խա­գա­հին, և նա ապ­րի­լի 5-ին նշա­նա­կեց հան­րաք­վեն: Փաս­տա­ցի՝ հար­ցը քն­նարկ­վեց եր­կու հար­թու­թյան մեջ՝ ի­րա­վա­կան ու քա­ղա­քա­կան, և կա­յաց­վեց քա­ղա­քա­կան ո­րո­շում: Նույ­նիսկ ի­րա­վա­բան­նե­րը սկ­սե­ցին քա­ղա­քա­կան շա­հար­կում­ներ, որ բնա­կան է ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում. բո­լորն ու­զում են ու­րի­շի ձեռ­քով շա­գա­նակ­ներ հա­նել կրա­կից: Սահ­մա­նադ­րու­թյու­նը չի նա­խա­տե­սում նա­խա­գա­հի ստո­րագր­ման կամ դրա հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը Սահ­մա­նադ­րու­թյա­նը ո­րո­շե­լու հա­մար ՍԴ դի­մե­լու ըն­թա­ցա­կարգ: Ա­ռա­վել ևս, որ շա­հե­րի բա­խում է ա­ռա­ջա­նում, երբ ՍԴ ան­դամ­նե­րը պետք է ո­րո­շեն ան­մի­ջա­կա­նո­րեն ի­րենց առ­նչ­վող հար­ցը: Բայց ԼՀԿ նա­խա­գա­հը, որ թերևս սկզ­բից ա­մեն ինչ գի­տեր, հույս էր հայտ­նում, որ նա­խա­գա­հը չի ստո­րագ­րի, ԲՀԿ-ն լռու­թյան ժամ էր վերց­րել: Փաս­տա­ցի՝ ԱԺ 3 ու­ժերն էլ կողմ են հան­րաք­վեին, անց­կաց­ման ձևե­րի մեջ են տե­ղա­վո­րում կաս­կած­ներն ու ան­հա­մա­ձայ­նու­թյու­նը: Հան­րաք­վեի դր­ված հար­ցը ըն­դուն­վում է, ե­թե կողմ է քվեար­կել մաս­նա­կից­նե­րի կե­սից ա­վե­լին, բայց ոչ պա­կաս, քան մաս­նակ­ցե­լու ի­րա­վունք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի 1/4-ը: Ընտ­րող­նե­րի թվի վեր­ջին տե­ղե­կու­թյու­նը 2018-ի ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րից է՝ Հա­յաս­տա­նում 2 575 939 ընտ­րող կա՝ հար­ցը ըն­դուն­ված կհա­մար­վի, ե­թե կողմ լի­նի 644 000 մարդ: Ընտ­րու­թյուն­նե­րում «Իմ քայ­լը» ստա­ցել է 885 000 ձայն, բայց դա 2018-ի դեկ­տեմ­բե­րին էր, ի՞նչ պատ­կեր կլի­նի 2020-ի ապ­րի­լին:
Նախ՝ կա­րող է ի­րա­վի­ճակ փոխ­վել և հան­րաք­վե չլի­նել, ե­թե ՍԴ նա­խա­գահն ու ան­դամ­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, հրա­ժա­րա­կան տան: Սա­կավ հա­վա­նա­կան է, բայց բա­ցառ­ված չէ: Փետր­վա­րի 7-ին հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց միայն ՀՀԿ-ն՝ խս­տո­րեն դա­տա­պար­տե­լով իշ­խա­նու­թյան նա­խա­ձեռ­նած «ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի» նա­խա­գի­ծը. «Սա հա­կատ­րա­մա­բա­նա­կան, հա­կաի­րա­վա­կան և հա­կա­սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն է, ո­րով փորձ են ա­նում դա­դա­րեց­նել ՍԴ այն ան­դամ­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րը, որ նշա­նակ­վել են 2015-ից ա­ռաջ գո­յու­թյուն ու­նե­ցած Սահ­մա­նադ­րու­թյամբ»: ՀՀԿ-ն բե­րում էր ի­րա­վա­կան փաս­տարկ­ներ ու ա­նում քա­ղա­քա­կան եզ­րա­կա­ցու­թյուն. «Հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյա­նը սպառ­նա­ցող այս ար­կա­ծանդ­րու­թյան ողջ վտանգ­ներն ու հետևանք­նե­րը՝ նա­խա­ձեռ­նած գոր­ծըն­թա­ցի ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում են թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը, թե պե­տու­թյան զավթ­ման հեր­թա­կան ա­րա­րի մեջ ներգ­րավ­ված բո­լոր ան­ձինք» և «պատ­րաս­տա­կամ է ան­հա­պաղ, ին­տեն­սիվ և լայն քն­նար­կում­նե­րի պե­տու­թյան առջև ծա­ռա­ցած այս վտան­գի հետևանք­նե­րը կան­խե­լու հա­մար խնդ­րով մտա­հոգ բո­լոր հա­սա­րա­կա­կան և քա­ղա­քա­կան կա­ռույց­նե­րի հետ», «հոր­դո­րում է Հա­յաս­տա­նում հա­վա­տար­մագր­ված դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին և մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին ար­ձա­գան­քել հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի այս ա­ղա­ղա­կող գոր­ծըն­թա­ցին»։ Բայց ՀՀԿ-ն այդ­պես էլ չի պա­տաս­խա­նում գլ­խա­վոր հար­ցին՝ ին­չու՞ ինքն ա­ռա­ջի­նը հե­ռա­ցավ՝ հայտ­նի ձևա­կեր­պու­մով ու ին­չու՞ Հրայր Թով­մա­սյա­նը կամ ՍԴ որևէ ան­դամ չու­նեն նույն ի­րա­վուն­քը: Կոչ ա­րե­ցին և ԵԽԽՎ Հա­յաս­տա­նի հար­ցով հա­մա­զե­կու­ցող­նե­րը. «Այս թե­մա­նե­րը կարևոր են, և ա­ռա­ջարկ­վող փո­փո­խու­թյուն­նե­րը կա­րող են եր­կա­րա­ժամ­կետ հետևանք­ներ ու­նե­նալ սահ­մա­նադ­րա­կան ինս­տի­տուտ­նե­րի գոր­ծու­նեու­թյան վրա։
Այս հա­մա­տեքս­տում, հաշ­վի առ­նե­լով այս կա­պակ­ցու­թյամբ բարձ­րաց­ված ո­րոշ հար­ցեր, մենք կոչ ենք ա­նում Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին հնա­րա­վո­րինս շուտ դի­մել Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղով՝ որ­պես Եվ­րա­խոր­հր­դի սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քի փոր­ձա­գի­տա­կան մար­մին, կար­ծի­քի հա­մար: Մենք հա­վա­տում ենք, որ այս կար­ծի­քը, ո­րը հնա­րա­վոր է ա­րագ ըն­դու­նել հրա­տապ ըն­թա­ցա­կար­գով, ար­ժե­քա­վոր կլի­նի բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րի հա­մար, նե­րա­ռյալ՝ հայ ընտ­րա­զանգ­վա­ծի՝ հան­րաք­վեի անց­կաց­ման դեպ­քում»: Դեռ չի ու­ղարկ­վել: Կամ՝ չի հա­ղորդ­վել ու­ղար­կե­լու մա­սին:
Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ կձևա­վոր­վեն «Ա­յո»-ի ու «Ոչ»-ի ճամ­բար­ներ, ա­ռա­վել քան ակն­հայտ է, որ ա­մե­նա­մեծ ճամ­բարն ու ա­մե­նա­մեծ խն­դի­րը լի­նե­լու է եր­րոր­դը՝ «Ինձ ի՞նչ»-ը: Նախ­կի­նում նա­խա­գա­հա­կան, այժմ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում իշ­խա­նու­թյան հարց է լուծ­վում ու մի­ջին վի­ճա­կագ­րա­կան ընտ­րող­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը ի­րեն պար­տա­վոր­ված է զգում ընտ­րու­թյան գնալ: Ին­չու՞ պի­տի նույն այդ ընտ­րո­ղը գնա հան­րաք­վեի՝ 7 մար­դու դեմ կամ կողմ: Սա ընտ­րո­ղի հա­մար կեն­սա­կան հարց չէ: Չի ազ­դում նրա կեն­սա­մա­կար­դա­կի վրա: Չի նպաս­տում նրա կյան­քի փո­փո­խու­թյա­նը: Սահ­մա­նադ­րու­թյան հան­րաք­վե­նե­րի փոր­ձը դա­ժան է՝ 1995-ին ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րու­թյու­նը փո­փոխ­վել է 2005-ին ու 2015-ին։ 2003-ին, Աժ ընտ­րու­թյուն­նե­րի օ­րը անց­կաց­ված, հան­րաք­վեն տա­պալ­վեց՝ չհա­վա­քե­լով օ­րեն­քով պա­հանջ­վող կողմ ձայ­նե­րը: 2005-ի­նը մա­մու­լը ո­րա­կեց «ուր­վա­կան­նե­րի հան­րաք­վե», ընդ­դի­մու­թյու­նը՝ ռե­կոր­դա­յին ընտ­րա­կեղ­ծա­րա­րու­թյան ա­ռու­մով, հայ­տա­րա­րե­լով, որ առն­վազն 1 մի­լիոն ձայն կեղծ­վել է: 2015-ի փո­փո­խու­թյուն­նե­րը ևս ընդ­դի­մա­դիր­նե­րի կար­ծի­քով խախ­տում­նե­րով ու վար­չա­կան ռե­սուր­սի կի­րառ­մամբ ըն­դուն­վե­ցին: Հա­մա­րենք, որ 2020-ին ընտ­րա­կեղ­ծիք­նե­րը բա­ցառ­վում են, ինչ­պե՞ս ընտ­րո­ղին տա­նել ընտ­րա­տե­ղա­մաս: Սա հարց է, ո­րի պա­տաս­խա­նը թե «ա­յո»-ի, թե «ոչ»-ի ճամ­բար­նե­րը հա­մա­տեղ պի­տի տան: Եվ միակ հարցն է, որ­տեղ շա­հե­րի հա­մընկ­նում ու­նեն, ե­թե «ոչ»-ի ճամ­բա­րը բոյ­կո­տի կոչ չա­նի: Միան­շա­նակ է, որ «ա­յո»-ի ճամ­բա­րը հար­ցը դուրս է բե­րե­լու ՍԴ-ի տի­րույ­թից ու վե­րա­ծե­լու է իշ­խա­նու­թյա­նը վս­տա­հու­թյան հան­րաք­վեի՝ ա­պա­վի­նե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նի պահ­պան­վող բարձր վար­կա­նի­շին: Ոչ մի կաս­կած, որ նա ան­ձամբ է 60 օր քա­րո­զար­շավ վա­րե­լու: Փաս­տա­ցի՝ ի հա­շիվ ՎԱՐ­ՉԱ­ՊԵ­ՏԻ աշ­խա­տան­քի: Ոչ մի կաս­կած, որ քա­րո­զար­շա­վում նրան հարց­նե­լու են՝ ին­չու՞ եք փա­կում մեր քա­ղա­քի/գյու­ղի ծնն­դա­տու­նը, ման­կա­տու­նը, ծե­րա­նո­ցը, դպ­րո­ցը, ին­չու՞ մեր կար­ծի­քը չեք հարց­նում ու խո­շո­րաց­նում եք հա­մայ­նք­նե­րը, ինչ­պե՞ս է մեր գյու­ղի ջրի հար­ցը լուծ­վե­լու, որ ան­տառ­նե­րը չկտ­րենք՝ ո՞նց ապ­րենք, սպան­դա­նոց­նե­րի հար­ցը ի՞նչ ե­ղավ՝ ժա­մա­նակն անց­նում է, ավ­տո­մե­քե­նա­նե­րի մաք­սա­զերծ­ման հար­ցը ին­չու՞ չեք լու­ծում, բա­լա­յին հա­մա­կար­գը, որ սահ­մա­նել եք, Երևա­նում պայ­ման­ներ ստեղ­ծե՞լ եք կա­նոն­նե­րը չխախ­տե­լով՝ երթևե­կի, ին­չու՞ եք նույն հան­ցան­քի հա­մար եր­կու ան­գամ պատ­ժում: Ա­մուլ­սարն ի՞նչ եք ա­նե­լու: Կամ՝ Երևա­նում հաս­տատ հարց­նե­լու են, ե­թե վար­չա­պե­տը միայն յու­րա­յին­նե­րով շր­ջա­պատ­ված չլի­նի, հի­մա «Ար­ցա­խը մերն է, ու՝ վե՞րջ», թե՞ այդ­քան էլ մե­րը չէ ու այդ­քան էլ վերջ չէ: Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան ի՞նչ ե­ղավ: Հա­յոց լե­զուն ու գրա­կա­նու­թյու­նը, հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը որ բու­հե­րում պար­տա­դիր չլի­նեն, վս­տա՞հ եք, որ դպ­րոց­նե­րում սո­վո­րե­լու են: Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուց ի՞նչ եք ու­զում, ին­չու՞ եք ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը դպ­րոց­նե­րից հա­նում: Բու­հե­րին ինք­նա­վա­րու­թյու՞ն եք տա­լիս, թե՞ կա­խում կա­ռա­վա­րու­թյու­նից: Մետ­րո­յի նոր կա­յա­րան­նե­րի կա­ռու­ցումն ի՞նչ ե­ղավ: Մեր շեն­քի վե­րե­լա­կը ո՞վ է փո­խե­լու: Ներդ­րում­ներն ի՞նչ ե­ղան, ին­չու՞ աշ­խա­տա­տե­ղեր չեն ստեղծ­վում… ՈՒ հա­զիվ թե վար­չա­պե­տը նրանց պա­տե­րին ծե­փի ու մայ­թե­րին փռի՝ իբրև վնգս­տա­ցող «շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­ներ»: Կամ՝ թա­թիկ­նե­րը կտ­րի: Ա­ռա­վե­լա­գույ­նը ա­սե­լու է՝ «ՍԴ հար­ցը կլու­ծի Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուր­դը»: Կամ՝ «Ապ­րի­լի 5-ին Հե­ղա­փո­խու­թյա­նը ա­սում ենք Ա­յո, Ա­զա­տու­թյա­նը ա­սում ենք Ա­յո, Ա­պա­գա­յին ա­սում ենք Ա­յո և կո­ռուպ­ցիո­ներ­նե­րի վրա շրխ­կաց­նում ենք դու­ռը»: Մինչև քա­րո­զար­շա­վը կարճ ժա­մա­նակ կա գտ­նե­լու հար­ցի պա­տաս­խա­նը՝ իսկ ո՞վ է լու­ծե­լու Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի բարձ­րաց­րած հար­ցե­րը: «Ա­յո»-ի շտա­բին, ինչ­պես «ոչ»-ի, տր­ված է ընտ­րու­թյուն՝ քա­րոզ­չու­թյու­նը տա­նել ի­րա­վա­կա՞ն, որ ոչ մե­կին չի հե­տաք­րք­րե­լու, թե՞ քա­ղա­քա­կան, որ վտան­գա­վոր հար­ցե­րի տա­րափ է հա­րու­ցե­լու, ճա­նա­պար­հով: Հա­մադ­րե՞լ: Հա­կադ­րե՞լ: Ա­մեն ին­չի մեղ­քը «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» վրա բար­դե՞լ, իսկ որ հարց­նեն՝ դուք ի՞նչ եք ա­նում՝ ձե­րոնց աշ­խա­տա­վարձ-պարգևատ­րում­նե­րը բազ­մա­պատ­կե­լուց բա­ցի: Ձեր տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը ու՞ր կո­րավ: Ձեր նշա­նա­կած կադ­րերն ին­չու՞ են կա­շառք վերց­նում: Խոր­հր­դա­րա­նում ար­տա­բեր­ված հու­զա­կան ճա­ռե­րը քիչ են ընտ­րո­ղի հետ հան­դի­պում­նե­րում հա­ջո­ղու­թյան հա­մար: Մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յի հա­մար 0+0 է, թե քա­նի՞ տա­րով է ըն­տր­վում ՍԴ նա­խա­գա­հը կամ ան­դա­մը ու քա­նի՞ տա­րի է աշ­խա­տե­լու: Նույ­նիսկ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի կեղ­ծիք­նե­րը վա­վե­րաց­րած ՍԴ-ի կեն­սագ­րու­թյու­նը բա­վա­րար փաս­տարկ չէ՝ ոչ մի հան­րաք­վե ե­րաշ­խիք չի տա­լիս, որ հեր­թա­կան գր­պա­նի ՍԴ դա­տա­րան չի ձևա­վոր­վի: Նույ­նիսկ ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը խոս­տա­նում է. «Մենք կու­նե­նանք մի ՍԴ, ո­րը չի լի­նի քա­ղա­քա­կան որևէ ու­ժի կամ խմ­բա­վոր­ման կամ պաշ­տո­նյա­յի կրն­կի տակ, այլ կլի­նի ժո­ղովր­դի ա­ռաջ, հաշ­վե­տու ժո­ղովր­դին, սահ­մա­նադ­րա­կան բարձ­րա­գույն դա­տա­կան ա­տյան, բայց ոչ ա­վե­լի բարձր, քան ժո­ղո­վուր­դը: Հենց այս­պի­սի ՍԴ է պետք ՀՀ-ին, մեզ բո­լո­րիս, ՍԴ, ո­րը կե­րաշ­խա­վո­րի ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը, օ­րեն­քի իշ­խա­նու­թյու­նը, ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյու­նը ՀՀ-ում և ոչ թե սպառ­նա­լիք կլի­նի ժո­ղովր­դա­վա­րու­թյան հա­մար»:
ՈՒ ինչ­քա՞ն ժա­մա­նակ է Հա­յաս­տա­նը լի­նե­լու ա­ռանց ՍԴ-ի, ե­թե 9 ան­դամ­նե­րից 7-ին հան­րաք­վեով «ոչ» աս­վի: Կամ՝ ի՞նչ է լի­նե­լու, ե­թե «ոչ» չաս­վի:
Փաս­տա­ցի՝ ՍԴ-ի հար­ցը ըն­դա­մե­նը մա­կերևույ­թին է, ի­րա­կա­նում հան­րաք­վեով Նի­կոլ Փա­շի­նյանն ու ՔՊ-ն խն­դիր են դնում վե­րաց­նել «հիբ­րի­դա­յին հե­ղաշ­րջ­ման» ծրագ­րերն ու փոր­ձե­րը՝ ներ­սի ու դր­սի շա­հագր­գիռ կող­մե­րին ա­պա­ցու­ցե­լով, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը ա­մուր է, ու ժո­ղո­վուր­դը ոտ­նձ­գու­թյուն­ներ թույլ չի տա ո՛չ իշ­խա­նու­թյան, ո՛չ պե­տու­թյան դեմ: Իսկ դա նշա­նա­կում է, որ գար­նա­նը բո­լոր ու­ժե­րի գերբևե­ռա­ցում է լի­նե­լու, չեն բա­ցառ­վում սադ­րանք­ներն ու ֆորս մա­ժոր­նե­րը, և ՍԴ հան­րաք­վեն վերջ­նա­կա­նա­պես լու­ծե­լու է իշ­խա­նու­թյան հար­ցը, բայց այդ մա­սին կամ կլ­ռեն, կամ չեն խո­սի, ո­րով­հետև ա­մեն խաղ իր են­թա­տեքս­տով ի­մաստ ու­նի, ո­րի բա­ցա­հայ­տու­մից հե­տո խա­ղը ի­մաս­տազ­րկ­վում է:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Իսկ հե­տո՞: Հե­տո կմ­նա կարճ ժա­մա­նակ՝ հա­մազ­գա­յին թշ­նա­ման­քի, հայ­հո­յան­քի ու ա­տե­լու­թյան դաշ­տից անց­նե­լու նոր­մալ կե­ցու­թյան ու նոր­մալ գի­տակ­ցու­թյան գե­րա­կա­յու­թյան: Աշ­խար­հի հետ հա­րա­բեր­վե­լու ու­ղի­ներ ու­նե­նա­լու հա­մար: Աբ­սուր­դի թատ­րո­նին վերջ դնե­լու ու աշ­խա­տե­լու՝ ա­ռանց քա­ղա­քաք­րեա­կան ծեք­ծե­քում­նե­րի:
Ո­րով­հետև ժո­ղովր­դի ե­րա­զան­քը նոր­մալ եր­կիր ու նոր­մալ իշ­խա­նու­թյուն ու­նե­նալն է:
Նոր­մալ կյանք ու նոր­մալ ա­պա­գա: ՈՒ այդ ե­րա­զան­քի ճա­նա­պար­հին նրա հա­մար չկան ոչ նախ­կին­ներ, ոչ ներ­կա­ներ, ոչ հին, ոչ նոր, կա պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյան, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ու տն­տե­սա­կան ան­կա­խու­թյան խն­դիր: Հե­րիք է թույն թո­րել ու ազ­գի ե­րակ­ներն ուղ­ղել՝ պե­տու­թյունն ու ժո­ղո­վուր­դը խա­ղա­լիք չեն ոչ նախ­կին­նե­րի, ոչ ներ­կա­նե­րի, ոչ նրանց փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պար­զա­բան­ման հա­մար:
Վեր­ջա­պես ժո­ղո­վուրդն էլ պի­տի սո­վո­րի մտա­ծել ու ընտ­րել, պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նել իր ընտ­րու­թյան հա­մար՝ ձեր­բա­զատ­վե­լով ան­ձե­րի պաշ­տա­մուն­քից ու մեր­ժու­մից: Այդ ըն­թաց­քում այն­քան կու­սակ­ցու­թյուն­ներ կս­պա­ռեն պա­հան­ջար­կը, որ գու­ցե մնան 3-7-ը, ե­թե սո­վո­րեն ար­ժե­հա­մա­կարգ ու­նե­նալ ու տա­բու­ներ: Խն­դի­րը տար­բե­րեն նպա­տա­կից: Բո­վան­դա­կու­թյու­նը՝ ի­մաս­տից: Բա­զում են կո­չե­ցյալք, սա­կավ են ընտ­րյալք: Աղմ­կել կա­րող են բո­լո­րը, ԽՈՍՔ ա­սելն է վճ­ռո­րո­շը: Բա­րի երթ:
Դիտվել է՝ 4876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ