6. Չինաստանը կդառնա ամենամեծ տնտեսությունը
Խոսելով Չինաստանի մասին՝ 1997-ին «Երկարատև բում» հոդվածում ֆուտուրիստներ Պիտեր Շվարցը և Պիտեր Լեյդենը կանխատեսում էին, որ Չինաստանը բոլորից առաջ կանցնի: «2020-ին Չինաստանի տնտեսությունը աշխարհում ամենամեծը կլինի: Թեպետ ԱՄՆ տնտեսությունը կլինի տեխոնոլոգիապես ավելի զարգացած, իսկ բնակչությունը ավելի բարեկեցիկ, Չինաստանն ու ԱՄՆ-ը հիմնականում մեկ մակարդակի վրա կլինեն»: Սա մոտ է իրականությանը: 2019-ին Չինաստանը հետ էր մնում ԱՄՆ-ից՝ լինելով աշխարհի երկրորդ տնտեսությունը ՀՆԱ-ի ցուցանիշով: Ներկա կանխատեսումները հուշում են, որ և Չինաստանը, և Հնդկաստանը ԱՄՆ-ից առաջ կանցնեն 2030-ին:
7. Մենք կունենանք անվարորդ ավտոմեքենաներ
Նրանց հայտնությունը ավտոմայրուղիներում Կուրցվեյլը կանխատեսել էր 21-րդ դարի սկզբին: Դա համարյա այդպես է՝ տասնյակ ընկերություններ փորձարկում են անվարորդ ավտոմեքենաներ: Բայց իրոք ավտոնոմ տրանսպորտային միջոցների մեծ կիրառության մասին դեռ խոսք չկա: Փորձագետների խոսքով՝ կարող են տասնամյակներ անցնել, նախքան մենք կտեսնենք ավտոմեքենան, որ գնում է այնտեղ, ուր ինքն ուզում է: Իսկ թռչող մեքենանե՞րը: Porsche-ը և Boeing-ը համատեղ մշակում են քաղաքային օդային տրանսպորտային միջոցներ, իսկ Uber-ը ծրագրում է թռչող տաքսիներ շահագործել 2023-ին:
8. 70 տարեկանում թոշակի գնալը նորմալ է
1994-ին իր «Աշխարհը 2020-ին» գրքում բրիտանացի Խեմիշ Մակրեյը կանխատեսել էր, որ մարդիկ թոշակի կգնան 67-70 տարեկանում: «Հիմնական պատճառը Եվրոպայում կլինի դրա գինը պետության համար: Կառավարությունները գտնում են, որ եթե չբարձրացնեն կենսաթոշային տարիքը, կենսաթոշակի վճարման բեռն այնքան ծանր կլինի, որ աշխատող մարդիկ պատրաստ չեն լինի կենսաթոշակի ֆինանսավորման համար հարկեր մուծել»՝ գրե է Մակրեյը: Կանխատեսումը ճիշտ չէր՝ ԱՄՆ-ում կենսաթոշակի միջին տարիքը 2016-ին տղամարդկանց համար 65 տարեկանն էր, կանանց՝ 63-ը: Այս ցուցանիշը համեմատաբար անփոփոխ է կանանց ու տղամարդկանց համար վերջին մի քանի տասնամյակներին: Եվրոպայի որոշ երկրներ կենսթոշակային տարիք են սահմանել 67 տարեկանը, ոմանք ծրագրում են առաջիկա մի քանի տարիներին շեմը բարձրացնել՝ համաձայն կենսաթոշակային ապահովության ֆիննական կենտրոնի տվյալների: Եվրոպացիների համար այս թեման բուռն վեճերի առարկա է:
9. Ամերիկացիները կքվեարկեն էլեկտրոնային միջոցներով՝ տնից դուրս չգալով
Շվարցն ու Լեյդենը կանխատեսել էին, որ երբ միլենիումականները մեծանան, կարող են քվեարկել տնից՝ էլեկտրոնային միջոցներով, գուցե արդեն 2020-ի նախագահական ընտրություններում: Բայց առայժմ այդպես չէ: ԱՄՆ ընտրություններին արտասահմանից միջամտությունից զգուշանալու պատճառով օրենսդիրները չեն պատրաստվում թույատրել 2020-ի նախագահական ընտրությունները հեռախոսով: Օնլայն քվեարկության կողմնակիցները ասում են, որ դա կարող է բարձրացնել քվեարկողների թիվը և կանխել ընտրատեղամասերում կուտակումները:
10. Չինաստանը ժողովրդավարացման ճանապարհ կբռնի
Շվարցի ու Լեյդենի կանխատեսումներով, չնայած 21-րդ դարի առաջին տասնամյակում՝ ներքին ճգնաժամից համար խուսափելու նպատակով ընդունված «վիշապային միջոցառումներին», Չինաստանը «հասարակականորեն ընդունված՝ կկանգնի ավելի ժողովրդավարական քաղաքականության ճանապարհին՝ թեպետ ոչ արևմտյան օրինակի»: Իրականում այդպես չէ՝ 2019-ին Չինաստանը բախվում է մարդու իրավունքների խախտումների նկատմամբ աճող ուշադրությանը՝ Հոնկոնգում բողոքների ու համարյա 1 միլիոն ույգուրների, գերազանցապես մուսուլման բնակչության, որ ենթարկվում են կամայական ձերբակալությունների ու բանտարկվում են «վերադաստիարակության» ճամբարներում Սինցզյանում:
Գրեյս Հաուկ, USA Today
Հ.Գ. Չինաստանի տնտեսական աճը իրականում նվազում է և դրանում նաև ԱՄՆ նախագահի ներդրումը կա, բայց Չինաստանը շարունակում է արտահանել իր քաղաքականությունը, տնտեսական մոդելն ու փորձում ազդեցությունը տարածել՝ որտեղ հնարավոր է: Եվ Չինաստանը բնավ էլ մտադիր չէ ժողովրդավարության արևմտյան մոդելին մոտենալ: Մենթալիտետի ու պատմության խնդիր կա: Ժողովրդագրությունը հատկապես Արևմտյան Եվրոպայում բարդ խնդիրներ է ստեղծում կենսաթոշակային համակարգի համար՝ ծերերն ավելի մեծ թիվ են, քան երիտասարդները՝ սերունդների շարունակական համերաշխության սխեման սկսել է ճաքեր տալ: Ու դրա վառ օրինակը միայն Ֆրանսիան չէ, այլև՝ Ռուսաստանը: Կենսաթոշակային տարիքի բարձրացումը հաճախ հարկադիր միջոց է պետության համար՝ պահպանելու արդյունաբերական ներուժը, եթե, իհարկե, մարդիկ այդքան ապրեն: Դե իսկ թռչող տաքսիները հրաշալի միջոց են՝ փախչելու վերգետնյա խցանումներից, եթե, իհարկե, օդում էլ խցանումներ ու բախումներ չլինեն: Միով բանիվ՝ կանխատեսումները շարունակելի են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ