Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Երկն­քից ըն­կավ 3 խն­ձոր

Երկն­քից ըն­կավ 3 խն­ձոր
01.11.2019 | 00:32

Ո­րո­շա­կի տա­րի­քում մար­դիկ հե­քիաթ­նե­րին չեն հա­վա­տում: Ի­զուր: Հե­քիաթ­նե­րը հնա­րո­վի պատ­մու­թյուն­ներ չեն՝ եր­ջա­նիկ ա­վար­տով, երբ բա­րին հաղ­թում է չա­րին, ու եր­կն­քից 3 խն­ձոր է ընկ­նում: Հե­քիաթ­նե­րը դա­րե­րի ի­մաստ­նու­թյունն են փո­խան­ցում խա­ղաց­կուն, խա­բու­սիկ ո­ճով, որ թվում են մա­նուկ­նե­րին հաս­ցեագր­ված, ի­րա­կա­նում հաս­ցեա­տե­րը մենք ենք՝ բո­լորս:

Եր­կու­շաբ­թի եր­կն­քից ըն­կավ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տում՝ կողմ 405, դեմ 11, ձեռն­պահ 3, 13 չք­վեար­կած:
Այն­քան շտա­պե­ցինք փաս­տը կարևո­րել, որ մո­ռա­ցանք՝ մեզ հետ կապ չու­նի՝ Վա­շինգ­տո­նը այլևս չի ու­զում սպա­սար­կել Ան­կա­րա­յի շա­հե­րը, որ ընկ­նում է Ռու­սաս­տա­նի գիր­կը: Չլի­ներ Էր­դո­ղա­նի ներ­խու­ժու­մը Սի­րիա՝ ԱՄՆ դաշ­նա­կից քր­դե­րին կո­տո­րե­լու, բա­նաձևը կմ­նար գզ­րոց­նե­րում: Ճիշտ է՝ ԱՄՆ-ի հայ­կա­կան լոբ­բին գոր­ծադ­րել է հնա­րա­վոր ու անհ­նար ջան­քե­րը, որ գոր­ծադր­վել են միշտ, իսկ բա­նաձևը Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ա­րա­րո­ղա­կար­գի հանձ­նա­ժո­ղո­վից դուրս չի ե­կել: Բա­նաձևի տեքս­տում միայն ճա­նա­չում է, ու սա բա­րո­յա­կան դա­տա­պար­տում է: Բա­նաձևն օ­րի­նա­գիծ չէ, որ քվեարկ­վի և ու­ղարկ­վի Սե­նատ, Սե­նա­տում ըն­դուն­վի և ու­ղարկ­վի նա­խա­գա­հի վա­վե­րաց­մա­նը։ Սոսկ հայ­տա­րա­րու­թյուն է: Սե­նա­տում ևս բա­նաձև կա շր­ջա­նա­ռու­թյան մեջ: Գու­ցե Սե­նա­տը ևս քվեար­կի ու ըն­դու­նի իր բա­նաձևը: Նույ­նիսկ այդ դեպ­քում, երբ ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լատն ու Սե­նա­տը ճա­նա­չեն Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, չի նշա­նա­կում, որ ճա­նա­չու­մը դառ­նա­լու է ԱՄՆ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մաս։ ԱՄՆ-ը 1915-ի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը կճա­նա­չի, երբ ճա­նա­չի գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նը՝ ի դեմս նա­խա­գա­հի, որ կար­տա­բե­րի «գե­նո­ցիդ» բա­ռը և տա­բուն կհա­նի պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի բա­ռա­պա­շա­րից: Նույ­նիսկ այդ դեպ­քում հա­զիվ թե ԱՄՆ-ը Թուր­քիա­յի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռի 1915-ի հա­մար: Փաստ է, որ ԱՄՆ բո­լոր նա­հանգ­նե­րը՝ Մի­սի­սի­պիից բա­ցի, ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չել են, բայց ո­չինչ չի փոխ­վել: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տում հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը կարևո­րա­գույն քայլ է ու կա­րող է սկիզբ դնել շղ­թա­յա­կան գոր­ծըն­թա­ցի, երբ ԱՄՆ-ի ճա­նա­չու­մին կհետևեն այլ եր­կր­ներ ու հա­զիվ թե այլևս որևէ եր­կիր հետևի Ան­կա­րա­յից հն­չող ժխ­տու­մին: Հոկ­տեմ­բե­րի 29-ին փաստ­վեց կարևոր ի­րո­ղու­թյուն, ո­րին քչերն ու­շադ­րու­թյուն դարձ­րին՝ ոչ դե­մոկ­րատ­նե­րը, ոչ հան­րա­պե­տա­կան­նե­րը չար­տա­բե­րե­ցին սակ­րալ նա­խա­դա­սու­թյու­նը, որ ճա­նա­չու­մով կխան­գա­րեն հայ-թուր­քա­կան հաշ­տու­թյան գոր­ծըն­թա­ցին: Այ­սինքն՝ ԱՄՆ-ը ըն­դու­նեց, որ գոր­ծըն­թաց չկա: Քչե­րը նաև ար­ձա­նագ­րե­ցին, որ այս ան­գամ միայն հայ­կա­կան լոբ­բին չէր գոր­ծել, գոր­ծել էր նաև հրեա­կան լոբ­բին, որ ա­վան­դա­բար աշ­խա­տում էր Ան­կա­րա­յի օգ­տին: Ար­դեն նաև Իս­րա­յե­լում են հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման կո­չեր հն­չում, իսկ դա լուրջ հար­ված է Ան­կա­րա­յին:

Շա­տերն ար­ձա­նագ­րե­ցին, որ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի քայ­լը քա­ղա­քա­կան էր ու ար­ձա­գանք ԱՄՆ-Թուր­քիա, ՆԱ­ՏՕ-Թուր­քիա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սր­մա­նը: Պա­տա­հա­կան չէ, որ ԱՄՆ-ում Թուր­քիա­յի դես­պան Սեր­դար Կի­լի­չը պատ­գա­մա­վոր­նե­րին նա­մակ էր գրել՝ կոչ ա­նե­լով «հի­շել Թուր­քիա­յի ու ԱՄՆ-ի գոր­ծըն­կե­րու­թյան կարևո­րու­թյու­նը»՝ բա­նաձևի օգ­տին քվեար­կե­լուց ա­ռաջ: Նա 1915-ի՝ բա­նաձևի մեկ­նա­բա­նու­թյունն ան­վա­նել էր «ան­հիմն մե­ղադ­րանք» ու հարց­րել՝ «ՈՒ­զու՞մ է ԱՄՆ Կոնգ­րե­սը մեկ­դա­րյա պատ­մա­կան վե­ճում կանգ­նել ՆԱ­ՏՕ-ի իր դաշ­նակ­ցի դեմ»: Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի քվեար­կու­թյու­նից րո­պե­ներ անց Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուն ար­ձա­գան­քեց Թվի­թե­րում` բա­նաձևը կա­պե­լով Սի­րիա­յի հյու­սի­սում Թուր­քիա­յի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ. «Նրանք, ո­րոնց ծրագ­րե­րը ձա­խող­վել էին, դի­մում են հնաոճ բա­նաձևե­րի օգ­նու­թյա­նը: Այն շր­ջա­նակ­նե­րը, որ հա­վա­տում են, թե այս կերպ կա­րող են վրեժ լու­ծել, սխալ­վում են: Պատ­մու­թյու­նը քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծե­լու այս ա­մո­թա­լի ո­րո­շու­մը առ ո­չինչ է մեր կա­ռա­վա­րու­թյան և ժո­ղովր­դի հա­մար»: Հա­ման­ման հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծեց Թուր­քիա­յի ԱԳՆ-ն՝ մեր­ժում է «ներ­քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով ըն­դուն­ված՝ պատ­մա­կան ու ի­րա­վա­կան հիմք չու­նե­ցող ո­րո­շու­մը»: Ան­կա­րան վս­տա­հեց­նում է, որ բա­նաձևը ի­րա­վա­կան ուժ չու­նի և միտ­ված է գո­հաց­նե­լու ԱՄՆ հայ­կա­կան լոբ­բիին ու հա­կա­թուր­քա­կան շր­ջա­նակ­նե­րին:

«Այս ո­րո­շու­մը ստ­վե­րում է ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ող­ջամ­տու­թյու­նը և բա­ցա­սա­կա­նո­րեն կազ­դի թուր­քա­կան հան­րու­թյան՝ ԱՄՆ-ի վե­րա­բե­րյալ ըն­կա­լում­նե­րի վրա»,- ա­սաց Թուր­քիա­յի ԱԳՆ-ն: Էր­դո­ղա­նը հոկ­տեմ­բե­րի 30-ին շանթ ու ո­րոտ ար­ձա­կեց. որ Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վը պա­տաս­խան կտա Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տին, ա­սաց. «Բա­նաձևն ա­նօ­գուտ Է: Թուր­քիան չի ճա­նա­չի»: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, Ան­կա­րան դեռ լռում է ԱՄՆ-ից դես­պա­նի հետ­կան­չի մա­սին, մինչ­դեռ երբ 2007-ին և 2010-ին Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տում շր­ջա­նա­ռու­թյան էին դր­վել նույ­նա­բո­վան­դակ բա­նաձևեր, հետ էր կան­չել դես­պա­նին Վա­շինգ­տո­նից, ըն­դա­մե­նը Թուր­քիա­յում ԱՄՆ դես­պա­նին է հրա­վի­րել ԱԳՆ: Փաս­տա­ցի՝ 1915-ին քր­դե­րը մե­ծա­մաս­նու­թյան մեջ՝ միա­նա­լով թուր­քե­րին, դար­ձել էին ցե­ղաս­պա­նու­թյան գոր­ծիք, իսկ 2019-ին քր­դե­րի սպան­դի պատ­ճա­ռով ԱՄՆ-ը՝ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան կազ­մա­վոր­ման օ­րը՝ հոկ­տեմ­բե­րի 29-ին, Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի մա­կար­դա­կում ճա­նա­չում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Թող որ միայն բա­րո­յա­կան քայլ է, փոխ­հա­տուց­ման խն­դիր չի լու­ծում, բայց ԱՄՆ-ի պես երկ­րի ճա­նա­չու­մը կարևո­րա­գույն քայլ է ցե­ղաս­պա­նու­թյան հետևանք­նե­րի վե­րաց­ման գոր­ծըն­թա­ցը ա­ռաջ տա­նե­լու հա­մար: Զար­մա­նա­լի է նաև, որ ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը և վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը գի­շե­րա­յին թվիթ­նե­րով շնոր­հա­կա­լու­թյուն էին հայտ­նում Կոնգ­րե­սին, թե­պետ հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չել է միայն Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը: Հա­վա­նա­բար՝ ա­վան­սով շնոր­հա­կա­լու­թյուն էր նաև Սե­նա­տին: Ի դեպ՝ Թուր­քիա­յի Պնա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րը հայ­տա­րա­րել է, որ Ան­կա­րան չի ծրագ­րում Ռու­սաս­տա­նից Սու-35 կոր­ծա­նիչ­ներ գնել: Նա շեշ­տել է, որ Թուր­քիան կմ­նա ԱՄՆ-ի գոր­ծըն­կե­րը 5-րդ սերն­դի F-35 ռմ­բա­կո­ծիչ­նե­րի ծրագ­րով:


Եր­կն­քից մեկ այլ խն­ձոր էլ ըն­կավ. Հա­յաս­տան էր ե­կել ՌԴ Պնա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուն: Ե­կավ, գնաց Գյում­րի, հան­դի­պեց Պնա­խա­րա­րի ու վար­չա­պե­տի հետ: Պարզ­վեց՝ ՌԴ ՊՆ-ի ա­ջակ­ցու­թյամբ Հա­յաս­տա­նում կա­ռուց­վե­լու է ռազ­մա­մար­զա­կան վար­ժա­րան, ստո­րագր­վեց ՀՀ և ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան 2020-ի ծրա­գի­րը: Եվ Սեր­գեյ Շոյ­գուն ա­րեց ինտ­րի­գա­յին հայ­տա­րա­րու­թյուն. «Հա­յաս­տա­նի տա­րած­քում է գտն­վում ռու­սա­կան 102-րդ ռազ­մա­բա­զան, ո­րը Կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան ե­րաշ­խա­վորն է: Բա­զան մար­տու­նակ է և պատ­րաստ է հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի հետ միա­սին դի­մա­կա­յել տա­րա­ծաշր­ջա­նում սպառ­նա­լիք­նե­րին»: Վի­ճե­լի պն­դում է՝ ցան­կա­ցած օ­տա­րերկ­րյա ռազ­մա­բա­զա թի­րախ է դարձ­նում այն եր­կի­րը, ո­րի տա­րած­քում գտն­վում է, այն եր­կր­նե­րի հա­մար, որ թշ­նա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նեն ռազ­մա­բա­զա­յի տի­րոջ հետ: Դա­վիթ Տո­նո­յա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Շոյ­գուն Հա­յաս­տա­նը դաշ­նա­կից և Ան­դր­կով­կա­սում գլ­խա­վոր գոր­ծըն­կեր է ան­վա­նել ու Երևա­նից մեկ­նել է Բա­քու՝ մաս­նակ­ցե­լու ԱՊՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիս­տին: Դա­վիթ Տո­նո­յա­նը Բա­քու չի գնա, բայց հա­զիվ թե միայն այդ պատ­ճա­ռով էր Շոյ­գուն ե­կել Երևան: ՈՒ հար­ցը միայն Սի­րիան չէ, որ­տեղ ոչ ոք չի հաս­կա­նում՝ ի՞նչ է կա­տար­վում դե­ֆակ­տո, հա­կա­ռակ դե­յու­րե հա­վաս­տիա­ցում­նե­րին: Սո­վո­րա­բար նա գա­լիս է այն խն­դիր­նե­րի կար­գա­վոր­ման հա­մար, ո­րոնց մա­սին ա­միս­ներ անց ենք տե­ղե­կա­նում: Օ­րի­նակ՝ ե­կել էր 2013-ի հուն­վա­րի 29-ին, երբ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րում էին ԵՄ-ի հետ ա­սո­ցաց­ման հա­մա­ձայ­նա­գիր կն­քե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը: Հե­տո ե­կավ 2016 -ի օ­գոս­տո­սի 16-ին՝ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից ու Սաս­նա ծռե­րի՝ ՊՊԾ գն­դի գրա­վու­մից հե­տո, սեպ­տեմ­բե­րին Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ մտան «պատ­մամ­շա­կու­թա­յին» «Իս­կան­դեր­նե­րը»: Հա­մե­նայն դեպս, այս ան­գամ՝ ՌԴ Պնա­խա­րա­րը Գյում­րիի ռազ­մա­բա­զա­յում հայ­տա­րա­րել է, որ սպա­ռա­զի­նու­թյան ար­դիա­կա­նաց­ման մի­ջո­ցով կրա­կա­յին նե­րու­ժը կրկ­նա­պատկ­վե­լու է: Հե­տաքր­քիր է՝ ու՞մ դեմ, ե­թե ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րից միայն մեղր է ծո­րում, իսկ գու­ցե մե­ղու­նե­րը սկ­սե­լու են նաև խայ­թե՞լ: ՌԴ Պնա­խա­րա­րը չի կա­րող չի­մա­նալ, որ Թուր­քիա­յին վա­ճա­ռե­լով Ս-300-ներ, ոչ միայն հա­կաօ­դա­յին պաշտ­պան­վա­ծու­թյուն է ա­պա­հո­վում, այլև տա­րա­ծաշր­ջա­նում հե­տա­խու­զու­թյան տվյալ­ներ, այ­սինքն՝ «բա­ցում է» Հա­յաս­տա­նը Թուր­քիա­յի հա­մար: Ին­չու՞:


Եր­րորդ խն­ձորն էլ կար՝ Վե­նե­տի­կից, Ջիա­նի Բու­քի­քիո­յից: Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը ՍԴ-ի շուրջ ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սով մտա­հո­գու­թյուն էր հայտ­նել, նաև փո­խա­դարձ հար­գան­քի կո­չել: Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նը, սա­կայն, բնավ մտա­հոգ չէ. «Ես կար­ծում եմ, որ ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված ճգ­նա­ժա­մը պետք է հան­գու­ցա­լու­ծում ու­նե­նա, և մենք կկա­րո­ղա­նանք բնա­կա­նոն ե­ղա­նա­կով շա­րու­նա­կել մեր աշ­խա­տանք­նե­րը: Փո­խա­դարձ հար­գան­քի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը միշտ կա, սա­կայն ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված խն­դիր­նե­րը փո­խա­դարձ հար­գան­քի խն­դիր­ներ չեն, այն ՍԴ նա­խա­գա­հի կաս­կա­ծե­լի ընտ­րու­թյան մա­սով է, ծա­գել է ընտ­րու­թյան ժա­մա­նակ»: ՍԴ ճգ­նա­ժա­մի հան­գու­ցա­լու­ծու­մը նա տես­նում է վաղ կեն­սա­թո­շա­կի սխե­մա­յով, այ­սինքն՝ հենց այն­պես, ին­չից նա­խազ­գու­շաց­նում էր Ջիա­նի Բու­քի­քիոն: Հա­զիվ թե նա­խա­րա­րը «չի հաս­կա­ցել» ի­տա­լա­ցուն, նա այլ ելք չու­նի: Չու­նի, ո­րով­հետև քա­ղա­քա­կա­նու­թյու­նը խաչ է քա­շել ի­րա­վա­կան հար­թու­թյան վրա ու գոր­ծում է սե­փա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյամբ: Գոր­ծըն­թա­ցը ոչ այ­սօր է սկս­վել, ոչ ե­րեկ: Այ­սօր այդ գոր­ծըն­թաց­ներն ան­թա­քույց ու մեր­կա­պա­րա­նոց են: Ե­թե ըն­դու­նենք, որ երկ­րում բա­րե­փո­խում­ներ են, չենք կա­րող չըն­դու­նել, որ ձևն ու բո­վան­դա­կու­թյու­նը հա­կա­սում են մի­մյանց, որ իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում հա­սա­րա­կու­թյա­նը բա­ցատ­րել իր քայ­լե­րի ի­մաստն ու նպա­տա­կը, որ իշ­խա­նու­թյու­նը գոր­ծում է օ­րի­նա­կա­նու­թյան ու ա­նօ­րի­նա­կա­նու­թյան սահ­մա­նա­գի­ծը խախ­տե­լով և իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կա­ռու­ցում է ոչ թե ԳՈՐ­ԾԻ հա­մար, այլ ան­ձե­րի դեմ պայ­քա­րով: Այդ­պես են կա­ռուց­ված բո­լոր քրեա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծե­րը: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, ի­րա­վի­ճակ է փոխ­վել. հի­մա ոչ թե Նի­կոլ Փա­շի­նյանն ան­ձամբ է հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նում, ոչ էլ ան­գամ ՔՊ-ն, ի հայտ է ե­կել «ստ­վե­րա­յին վար­չա­պետ», ու նրա դի­մում­նե­րը ի­րա­վա­պահ­նե­րին, այ­ցերն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը սկ­սել են երկ­րում օ­րա­կարգ ձևա­վո­րել: Այդ­պես հար­մար է իշ­խա­նու­թյան հա­մար, որ պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրում, թե ինչ կա­սի ու կա­նի ոչ իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վո­րը: Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը դար­ձել է գոր­ծիք՝ բարձ­րա­ձայ­նե­լու ու կա­տա­րե­լու իշ­խա­նու­թյան ցան­կու­թյուն­նե­րը՝ այն «սև գոր­ծը», որ չպի­տի «կեղ­տո­տի» իշ­խա­նու­թյա­նը: ՈՒ դա ա­վե­լի է գցում իշ­խա­նու­թյան վար­կը, դարձ­նում ոչ միայն ան­վս­տա­հե­լի, այլև ան­կա­յուն: Փաս­տա­ցի՝ շա­գա­նակ­նե­րը կրա­կից հա­նում են ու­րի­շի ձեռ­քով: Բնա­կա­նա­բար՝ ոչ ան­շա­հախն­դիր:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. Շա­բաթ­վա բա­ցա­հայ­տու­մը, այ­նուա­մե­նայ­նիվ, Գե­ղար­քու­նի­քի մարզ­պետ Գնել Սա­նո­սյանն էր. պարզ­վում է՝ նա… 1500 հա վա­րե­լա­հող է ա­զա­տագ­րել: Ա­յո, ա­զա­տագ­րել: ՈՒ­մի՞ց: Նախ­կին գյու­ղա­պե­տե­րից: Մի հա­մա­րեք, որ մարզ­պե­տը չգի­տի «ա­զա­տագ­րել» բա­ռի նշա­նա­կու­թյու­նը: Գի­տի: Դա մտա­ծո­ղու­թյուն է: Երկ­րում սկս­վել է «ա­զա­տագ­րում­նե­րի» փուլ: Սկզ­բում «ա­զա­տագր­վեց» Սերժ Սարգ­սյա­նը՝ հայ­տա­րա­րե­լով «Ես սխալ­վե­ցի, Նի­կո­լը ճիշտ էր»: Հե­տո ինք­նա­զա­տագր­վեց ԱԺ-ն` հլու-հնա­զանդ կողմ ու դեմ քվեար­կե­լով վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կան­նե­րին: Այս տրա­մա­բա­նու­թյամբ, երբ բո­լո­րը հան­ձն­վում-«ա­զա­տագր­վում» են, հաս­կա­նա­լի չէ՝ ին­չի՞ն ու ին­չու՞ է դի­մադ­րում Հրայր Թով­մա­սյա­նը: Իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­ջող­վեց «հե­րոս» դարձ­նել Ռո­բերտ Քո­չա­րյա­նին, Հրայր Թով­մա­սյա­նին, ձեռ­քի հետ էլ Վազ­գեն Մա­նու­կյա­նին, հա­ջող­վեց ՍԴ-ի հար­ցը դարձ­նել գոր­դյան հան­գույց, որ միայն ՍԴ նա­խա­գա­հի հրա­ժա­րա­կա­նով կա­րող է քակ­վել, ո­րով­հետև չի հա­ջող­վում հս­տակ ձևա­կեր­պել խն­դի­րը, ի­րա­վա­կան հար­թու­թյան մեջ լու­ծում­ներ գտ­նել, ու սպա­սում է եր­կն­քից ընկ­նող խն­ձոր­նե­րին: Կամ էլ՝ Սերժ Սարգ­սյա­նին, որ հոկ­տեմ­բե­րի 30-ին ա­սաց՝ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի հետ իր «պարզ ու ան­կեղծ» զրույ­ցի ժա­մա­նա­կը մո­տե­նում է: ՈՒ՝ պատ­րաստ է ձեր­բա­կալ­վել, ե­թե «ժո­ղո­վուր­դը գոհ ու եր­ջա­նիկ կլի­նի»: Ե՞րբ ենք դուրս գա­լու փակ շր­ջա­նա­կից ու վե­րա­դառ­նա­լու ի­րա­կան երկ­րի ի­րա­կան խն­դիր­նե­րին:

Դիտվել է՝ 3873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ