Եվրագոտու ֆինանսների նախարարները համաձայնել են 30 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն ցուցաբերել Իսպանիային` երկարատև ճգնաժամից տուժած բանկային համակարգը փրկելու համար:
Բրյուսելում տեղի ունեցած արտակարգ ռեժիմով ընթացող խորհրդակցությունը տևել է 9 ժամ: Նախարարները հայտարարել են, որ Մադրիդը կկարողանա գումարը ստանալ հուլիսի վերջին: Նախարարները համաձայնել են նաև մեկ տարով հետաձգել երկրի բյուջեի դեֆիցիտը կրճատելու ժամկետը` 2013 թվականի փոխարեն սահմանելով 2014 թվականը: