Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն կողմ է խաղաղ կարգավորմանը, որովհետև դաշինքի համար շատ կարևոր է կայունությունը Կովկասյան տարածաշրջանում: