ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Թույլերին բաժին է հասնում այն, ինչ ստացվում է ուժեղների կոմպրոմիսի արդյունքում

Թույլերին բաժին է հասնում այն, ինչ ստացվում է ուժեղների կոմպրոմիսի արդյունքում
20.06.2024 | 08:38

Մենք իներցիայով շարունակում ենք մնալ թյուրիմացությունների խոր ծովի մեջ։

Մենք առաջին հերթին պետք է հասկանանք, որ այն առավելագույնը, որը կարող ենք անել, դա մեր ներկա վիճակը հասկանալն է, այսինքն, թե մենք ով ենք, որտեղից եկանք, ինչու ենք հայտնվել նման անելանելի վիճակում և այլն։

Այսինքն, եթե հարցին մոտենանք սիստեմային գիտության տեսանկյունից, ապա մեզ հասանելի է միայն անալիզի մասը ու շատ-շատ մեկ էլ մի քիչ այդ անալիզի հիման վրա կանխատեսումներ անելը, որ գոնե ընդհանուր գծերով իմանանք, թե ծայրահեղ դեպքում ինչից խուսափենք և կարիքի դեպքում դեպի ուր գնանք։

Իսկ ինչ վերաբերում է նպատակային ձևով մեր վիճակը կառավարելուն, ապա դրա համար գոնե մի փշուր գաղափար պետք է ունենալ, պլանի նման ինչ-որ բան, ստրատեգիա, տակտիկա, մի խոսքով, միջոցներ, խելք ու ուժ, որոնք, դժբախտաբար, չունենք։

Իհարկե, շատ դժվար է հաշտվել այս մտքի հետ, և լրիվ հասկանալի են շատերի ջանքերը՝ որևէ ելք գտնել այս իրավիճակից։

Բայց մյուս կողմից էլ կա պարզ իրատեսական մոտեցում՝ պրոբլեմները լուծվում են միայն ուժով, և դրա համար էլ թույլերը այդ լուծումներին չեն մասնակցում։

Ուժեղներից ամեն մեկը, իր շահերից ու սեփական հզորությունից ելնելով, կոմպրոմիսի է գալիս մյուս հզորների հետ, իսկ թույլերին ու շատ թույլերին բաժին է հասնում այն, ինչ որ ստացվում է ուժեղների կոմպրոմիսի արդյունքում։

Այս իրավիճակում մեզ համար մեծ արժեք ունի հասկանալը, թե որոնք են հնարավոր կոմպրոմիսի տարբերակները ուժեղների միջև, և դրանցից որն է շատ թե քիչ ուտվող մեզ համար։

Մյուս կողմից էլ, շարունակել անվերջ կրկնել, թե ինչքան վատն ու թույլ ենք մենք, պարզապես կոնտրպրոդուկտիվ է։

Թե չէ, դավին անտեղյակ ու ցավին անտարբեր մինչև ուր կարող ենք այսպես ինտելեկտուալ-ինտելեկտուալ քարշ գալ խեղճերի համար նախատեսված անիմանալի ճանապարհներով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ