Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Փորձում են համոզել, որ «մենք-նրանք» հակադրումը հղի է պատերազմով

Փորձում են համոզել, որ «մենք-նրանք»  հակադրումը հղի է պատերազմով
17.04.2024 | 14:07

Յուրաքանչյուր պետություն կայանում ու զարգանում է «մենք-նրանք» հակադրման ներքո:

Չկա այդ հակադրումը՝ չկա պետություն: Առավել ևս՝ չկա ազգ:

Անգամ ամենաինտեգրված եվրոպական ազգերը հաճախ հակադրվում են միմյանց՝ որպես քաղաքակրթական միավորներ: Ֆրանսիացին հակադրվում է գերմանացուն: իտալացին՝ իսպանացուն և այլն:

«Մենք-նրանք» հակադրման ներքո էր ընթանում Սառը պատերազմը՝ նպաստելով ամերիկյան և սովետական քաղաքական ինքնությունների կայացմանը: 1990-ականներին ամերիկացի գրող Ջոն Ափդայքն ասում էր. «Եթե Սառը պատերազմն ավարտվել է, ապա ամերիկացի լինելու իմաստը ո՞րն է»:

Այսօր մեզ փորձում են համոզել, որ «մենք-նրանք» հակադրումը հղի է պատերազմով, վտանգավոր է, մահաբեր:

Քննարկման առարկա չդարձնելով այդ զառանցանքը՝ փաստենք միայն, որ առավել քան վտանգավոր ու մահաբեր է «մենք-նրանք»-ի բացակայությունը:

Հայկական քաղաքական ինքնության ու պետականության հիմքում ընկած է/էր երկու բազային բաղադրիչ՝ Արցախ և Ցեղասպանություն: Հաղաթանակ ու Պահանջատիրություն: Պայքար պատմական արդարության համար:

Առաջին բաղադրիչը փաստացի լիկվիդացվեց: Այժմ հասել են երկրորդին՝ «մենք-նրանք»-ի փոխարեն առաջարկելով նոր՝ ներքին հակադրում՝ «պատմական ու իրական Հայաստան»:

Մինչդեռ, յուրաքանչյուր պետություն կարող է ամուր լինել բացառապես իր շարունակական զարգացման մեջ, ու նման մտացածին բաժանարար գծերի անցկացումը հարցականի տակ է դնում մեզ որպես պետական միավորի՝ զրկելով քաղաքական ազգ դառնալու հնարավորությունից:

Ասում են՝ շուկա կբացվի, փող կաշխատենք, հարկ վճարողն էլ կդառնա «հերոս»:

Գուցե:

Բայց դրա համար պետություն պետք չէ: Աշխարհում կան շատ ավելի հետաքրքիր ու հեռանկարային շուկաներ:

Քաթար կամ Սինգապուր հաստատ չենք դառնալու: Դրա համար ոչ անհրաժեշտ աշխարհագրական դիրք ենք զբաղեցնում, ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ, անկեղծ ասած, այդքան խելք:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ