«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Որքա՞ն է գնահատվում Team Telecom Armenia-ի պատասխանատվությունը

Որքա՞ն է գնահատվում Team Telecom Armenia-ի պատասխանատվությունը
26.03.2024 | 22:35

Օրերից մի օր, ենթադրաբար` օրն անձրևոտ էր, Team Telecom Armenia-ն «արթնացավ» և որոշեց միակողմանի փոփոխել հազարավոր քաղաքացիների հետ կնքված պայմանագրերը:

Վերջիններս SMS հաղորդագրության միջոցով «ծանուցվեցին», որ իրենց և Team Telecom Armenia-ի միջև կնքված ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ վերանայվել է և իրենք այսուհետ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ, օրինակ` 5 ԳԲ-ի փոխարեն 7 ԳԲ ինտերնետ ստանալ և ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ նշված գումարից 200 դրամ ավելի վճարել:

Իսկ արդյոք բաժանորդը համաձա՞յն է ՊԱՅՄԱՆԱԳՐԻ փոփոխմանը: Դա օպերատորին չի հետաքրքրում: Սրանց մոտ ամեն ինչ «չորով» է:

Սրանք չգիտեն, թե ինչ է նշանակում իրավաչափություն:

Սրանք չգիտեն Քաղաքացիական օրենսգրքի գոյության մասին:

Սրանք չգիտեն, որ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ միակողմանի փաստաթուղթ չէ: Սրանք «безотчетник»- են:

Սրանց պատասխանատվությունը 200 ՀՀ դրամ արժե:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Team Telecom Armenia-ին ծանուցում եմ, որ իր մատուցած ծառայությունների դիմաց 2024 թ. ապրիլի 1-ից վճարելու եմ ... զուգարանի թղթով:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ