2024 թվականի մարտի 15-ին 55 տարեկան հասակում վախճանվել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի երկարամյա համայնքապետ, ջերմ հայրենասեր, նվիրյալ հայորդի ԿՈՐՅՈՒՆ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
Ծնվել է 1969 թվականի հունվարի 2-ին Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: Ավարտել է Շենիկի միջնակարգ դպրոցը, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ-ի Իրավաբանության ֆակուլտետը: Ծառայել է Խորհրդային բանակում, ապա շուրջ 14 տարի աշխատել է Արմավիրի ոստիկանական համակարգում, որպես քննիչ եւ հետաքննչական ստորաբաժանման ղեկավար: Մասնակցել է 1991-1994 թվականների Արցախյան պատերազմին՝ ակտիվ դերակատարություն ունենալով Արցախի բազմաթիվ բնակավայրերի ազատագրման գործում:
2002 թվականին ընտրվել է Արմավիրի մարզի Շենիկ ավանի գյուղապետ: 2022 թվականից մինչև մահը հանդիսացել է Բաղրամյան համայքի Շենիկ գյուղի վարչական ղեկավարը: Նրա ղեկավարության տարիներին համայնքը բոլոր ոլորտներում առաջընթաց է գրանցել:
Նա տաղանդավոր կազմակերպիչ էր, հարգված և սիրված անձ ամբողջ հանրապետությունում և դրա սահմաններից դուրս: Ընտանիքի սիրված հայր էր: Ունի 4 զավակ:
Կորյուն Մինասյանի հոգեհանգիստը տեղի կունենա հայրենի Շենիկ գյուղում մարտի 16-ին ժամը 17:00-ից։
Հուղարկավորությունը մարտի 17-ին ժամը 13:00-ին։