Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Միակը

Միակը
10.03.2024 | 09:21

Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ ստեղծված լարվածության թուլացման ՄԻԱԿ ճանապարհը համաժողովրդական հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումն է: Ընդ որում, մեր պետության պարագայում արդեն իսկ էական չէ հանրաքվեին դրված հարցի ձևակերպումը:

Դա կարող է լինել կառավարության հանդեպ վստահության, Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին միանալու, ՀԱՊԿ-ից դուրս (չ)գալու, Ռուսաստանի գուբերնիա կամ Թուրքիայի վիլայեթ դառնալու վերաբերյալ հանրաքվե:

Կրկնում եմ` հանրաքվեում դրված հարցը կարևոր չէ:

Կարևորը լարվածության թուլացումն է:

Ի վերջո, ինչ հարց էլ որ դրված լինի, հանրաքվեն վերածվելու է Փաշինյան Նիկոլի լինել-չլինելու խնդրի լուծմանը: Դա է ամենակարևորը թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ