«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Նիկոլ Փաշինյանի սիրտը նոր սահմանադրություն է ուզում

Նիկոլ Փաշինյանի սիրտը նոր սահմանադրություն է ուզում
20.01.2024 | 07:47

Նա հայտարարել է, որ Հայաստանը նոր սահմանադրության կարիք ունի։ Նա Մասիս սարից հրաժարվեց, ինքը Արագած է պաշտում, պատմական հայրենիքից հրաժարվեց հօգուտ 29.800 քառակուսի կիլոմետրի, որից 300 քառակուսի կիլոմետրը նրա իշխանության օրոք ադրբեջանական զինուժի կողմից զավթվել է։ Նոր սահմանադրություն ցանկանալով՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական պահանջը՝ հրաժարվում է Արցախից ու Հայոց ցեղասպանության համար պահանջատիրությունից։ Մնացածը լոլոներ են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2947

Մեկնաբանություններ