Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Հրաբուխ

Հրաբուխ
12.12.2023 | 17:19

Պողոսին ես տարա փողոցում,

Պետրոսին հյուր եկա անձնապես,

ես Մահն եմ՝ անպաճույճ և ստույգ,

ինձանից ու՞ր պիտի դու փախչես։

Մասնավոր, անձնական մի դեպք եմ,

և դեպք եմ, և դեմք եմ, և մի գիր,

քո կյանքում անպայման գալու եմ,

անհպում՝ հանգցնեմ սեր ու կիրք։

Կտանեմ՝ խրճիթում, պալատում,

կտանեմ՝ որտեղ էլ ուզենամ,

ի՞նչ դրախտ, ի՞նչ դժոխք, մոռացիր,

կտանեմ՝ կկորչես հավիտյան։

Երբեմն, ապրածդ հարգելով,

կարող եմ ցանկություն կատարել,

այ, այսօր մի հայտնի աստղագետ

ինձ խնդրեց «Սև խոռոչ» ուղարկել։

Ասում էր՝ իմաստն է իր կյանքի,

հաշվարկներ ուներ հազվագյուտ,

և հիմա ուզում էր, պահանջում՝

հայտնվել ու տեսնել կողմը մութ։

Առայժմ այստեղ է՝ աչքիս մեջ,

խոռոչի կատարյալ կենտրոնում,

մարմընով միացված սարքերին,

ապրելու-մեռնելու արանքում։

Ես այդպես անում եմ, երբեմն,

որպեսզի ապրողներն իմանան,

որ կյանքը՝ հպանցիկ-անցողիկ,

մի պահ է, մի շունչ է, մի վայրկյան։

Ես Մահն եմ՝ շատ բարի մի կախարդ,

զրկում եմ խարսխող ցավերից,

ազատում, հիրավի՝ անջատում

կյանք կոչվող սեռական կապերից։

Իմացեք՝ սիրում եմ հավասար

ու գալիս, Ձեզ հասնում վաղ թե ուշ,

բայց հանկարծ ծնկի եմ ես գալիս

ու դառնում մի հյուլե, մի՝ անուժ,

երբ մարդը սիրում է հողը իր,

իր արյամբ ցանում է, ոռոգում,

սխրանքով հրկիզում ապագան

ու դառնում Հրաբուխ անհատնում։

07․12․2023թ․

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 4306

Մեկնաբանություններ