«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

ՈՒշքումիտքն առևտուրն է

ՈՒշքումիտքն առևտուրն է
28.11.2023 | 19:30

Սիմոնյան Ալենն ասԸմ ա. «Գալու է մի ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք կողքի: Մենք հույս ունենք դրանում և անելու ենք ամեն ինչ։ Հայերն ու ադրբեջանցիները պետք է առևտուր անեն, չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք իրենց տները, չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ անց ադրբեջանցիները գան և այստեղ բնակություն հաստատեն»,- ասաց նա։

Այսինքն, սրա ուշքումիտքն առևտուրն է, որ պարոն գռզոն Ադրբեջանից բենզին բերի, Թուրքիայից՝ պոմիդոր ու խիար, գազանաբար փող սարքի, ինքն էլ ալիմենտ ստանա, սրանց տանձի՞ն են ինչ-որ Դադիվանք, Ամարաս, որևէ հոգևոր արժեք. կարևորը թուրքի հետ առևտուրն է և վերջ:

Հետո էլ հայերն ասում են, թե Կանտը սխալվում էր՝ հայերին համարելով բոշա, «տորգաշ»…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Նաև ասել է Ազգային ժողովի նախագԵն, որ Նոր Հայաստանի համար Ղարաբաղի ինքնորոշման հարց գոյություն չունի: Հիշեցնեմ, որ այդ հարցը գոյություն ուներ բոլորի համար, անգամ՝ Թուրքիայի, քանի գործում էր Մինսկի խումբը, որի գլխավոր առաքելությունը ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ԳՏՆԵԼՆ ԷՐ: Բա՜...

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ