Երևանում այժմ կառուցվում են 20 հազար, 25 հազար և 45 հազար բնակչությամբ 3 մեծ թաղամասեր։ ՈՒ՞մ փողերով են կառուցվում այդ նոր քաղաքները, ու՞մ համար են նախատեսված այդ նորակառույցների թանկ տները։ Երևանն ավելի է մեծանում,փոքրիկ, թզուկ Հայաստանի գլուխ-Երևանն ավելի է խոշորանում՝ վատ հետևանքներ առաջ բերելով։
Հայաստանի անկախանալուց հետո Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Իջևան քաղաքներում ոչ մի բազմաբնակարարան շենք չի կառուցվել, Տավուշի մարզկենտրոն Իջևանում խորհրդային ժամանակներում գործած «Իջևան» հյուրանոցը վերանորոգվել, դարձել է բազմաբնակարան շենք:
Ոսկան Սարգսյան