«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Պտղաջրի հետ դեն ենք նետում առողջ մանկա՞նը

Պտղաջրի հետ դեն ենք նետում առողջ մանկա՞նը
06.10.2023 | 19:45

Տարիներ շարունակ Հայ քաղաքական մտքի «գիգանտները» մոլագարի համառությամբ օտարամոլություն են երկրպագում։

Առանձին - առանձին ձեռքները փրփուրներին գցելով, այլասերված քաղաքական մտքի կրողը չի փորձում բացահայտել ժողովրդի ողջ կառուցողական ներուժը։

Դրա փոխարեն հերթով, խաբեությամբ իշխանությունը ստանձնելով, հատվածապաշտները այն ծառայեցնում են իրենց նեղ խմբակային ու իրենց ստեղծած կուռքերի սեփական շահերին։

Ոգևորության ալիքի վրա պարբերաբար արթնացող ժողովուրդը հերթով մերժում է դրանց ու նորից խաբված լինելու հարվածից արագ ուժասպառ է լինում։

Առողջ մտքի իմաստով գլխատված համայն հայությունը, բոլոր «գիգանտներին» միաժամանակ մերժելու ուժ ու հնար չտեսնելով հայտնվել է լեթարգիական քնի վիճակում։

Աստված է վկա, այսպիսին է վերևից երևում Հայաստանի պատկերը արդարության կապկպված աչքերով։

Գիշատչի աչքերով, կողքից թվում է, թե հայ ժողովուրդը մոլագարության նոպայի մեջ պտղաջրի հետ դեն է նետում իր առողջ մանկա՞նը։

Իրականանում է արնախումի դարավոր երազանքը՝ շտապում է տեր կանգնել նրան։

Դժոխային կյանքը դեռ շարունակվում է, առողջ բանականության հաղթարշավը լիովին բացառված չէ։

Պահանջվում է համբերատար, բայց առանց հապաղելու, հատիկ առ հատիկ հավաքել ազգային փոշիացած խիղճը, խնամքով ցողել այն զոհվածների արյունով ու դժբախտացածների արցունքներով։

Դարավոր վրեժը սրտներումս շաղախում ենք այնպես, որ առաջին հերթին հերթին մահաբեր թույնի փոխարեն ստանանք երկփեղկված հավատը սոսնձող հույսի կաթիլը, որով կարթնացնենք խորը քնած առողջ բանականությանը։

Առջևում վճռորոշ ճակատամարտն է:

Ընդունենք մարտահրավերը մտքի, բազկի ու միաբանության միասնական հզոր ուժով:

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3874

Մեկնաբանություններ