«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Թուրքի տակ մտնելուց հետո իր նմանին թուրքն անպայման մորթելու է

Թուրքի տակ մտնելուց հետո իր նմանին թուրքն անպայման մորթելու է
06.10.2023 | 09:17

Գյումրիում տարածվող խոսակցություններից.

«Ավելի լավ է թուրքի տակ աբրիմ, քան ռսի գերին էղնիմ: Թող գազ էլ չունենամ...»:

Այս մտքի հեղինակն իրեն հայ համարող անհայրենիք իգական սեռի մի «կենդանի» էր, ով, ի դեպ, ենթադրաբար չգիտի, որ թուրքի տակ մտնելուց հետո իր նմանին թուրքն անպայման մորթելու է, քանի որ թուրքի համար գեթ մեկ հայի վերացնելը, թեկուզ իր տակ մտնողները, կարևոր առաքելություն է այս կյանքում:

Ի դեպ, այսպիսի մտքեր լսում եմ օրական մի քանի անգամ:

ՈՒ լսում եմ սա ամենառուսական քաղաքի՝ Գյումրիի փողոցներում, խանութներում, սրճարաններում:

Հետաքրքիր է, Մոսկվայում գիտե՞ն այս մասին:

Թե՞...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ