Տեղից ելնող անլվա, հատվածամոլ անարժանը մեղադրում ու վիրավորում է ժողովրդին՝ կատարվածի մեղքը բարդելով նրա անտարբերության վրա։
Փոթորիկն իրականում մի բաժակ թունավոր ջրում է, որին աղմուկի մասնակիցներից յուրաքանչյուրն իր կաթիլ թույնն է ավելացնում։
Սիրո կրակը սրտում անթեղած, հավատն ու հույսը կորցրած մոլորյալ ժողովուրդը հրաժարվում է վերցնել բոլոր մատուցողներից իրեն պարզված թույնը։
Հրաշքի սպասումն ավելի իրական է դարձել ձեր գզվռտոցից։
ՈՒ՞ր են ներկաների խոստացած բարիքները։
ՈՒ՞ր են նախկինների մի քանի հարյուր հազար կուսակիցները։
Ձեր նահանջների սար ու ձորի տարբերությունը ժողովրդին այլևս քիչ է հետաքրքրում։ Դրանք անհամեմատ քիչ են ձեր կուտակած ռեսուրսների մասին լեգենդների, թե իրական պատկերացումների համեմատ։
Հայացքներդ ուղղեք ժողովրդին, կամ ընդունե՛ք, որ օտար եք։
Վերածննդի դեղատոմսի իմ տարբերակը շարադրել եմ նախորդ գրառումում։
Կամ այլընտրանք առաջարկեք, կամ էլ ընդունեք որ օտար եք ու օտարամոլ։
Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ