Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Վերջին շնչում վերջին շանսն օգտագործել է՝ թուրքին էն աշխարհ ուղարկելու

Վերջին շնչում վերջին շանսն օգտագործել է՝ թուրքին էն աշխարհ ուղարկելու
30.09.2023 | 14:07

Եթե կլսեք ապուշություններ այն մասին, որ «արցախահայը մի օր էլ չկարեցավ պահեր իր հողը», պարզապես իմացեք, որ մեկ օրում Ադրբեջանը պաշտոնապես կորցրել է 193 հատուկ պատրաստություն անցած զինվոր ու սպա։ Սա՝ միայն պաշտոնապես ընդունածը։ Ու սա՝ 9 ամիս բոլոկադայի մեջ՝ անսնունդ, անվառելիք մնացած մարդկանց դեմ կռվում։

Հիշեք, որ այս անգամ էլ մեր հրետանին, ինչպես 44-օրյային, փայլուն է աշխատել ու հողին հավասարեցրել Ակնայի (Աղդամի) նորակառույց գառադոկները, մի մեծ բազա, ավերել է թրքերով լցված Շուշին։ Վերջին շնչում վերջին շանսն օգտագործել է թուրքին էն աշխարհ ուղարկելու, հայ հողի վրա դրա սարքածը ոչնչացնելու համար։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3364

Մեկնաբանություններ