Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Տարբերութիւնը պիտի ըլլայ ձեր եւ մեր մէկ գիշեր»

«Տարբերութիւնը պիտի ըլլայ ձեր եւ մեր մէկ գիշեր»
25.09.2023 | 20:45

Վերջերս հաճախ եմ մտածում Ջավախքի մասին:

Մեր այս նիկոլաբարո ընթացքի արդյունքում գալու է մի օր, որ Հայկական լեռնաշխարհում կմնա միայն մի հայաբնակ տարածք՝ Ջավախքը:

Դա էլ այն պատճառով, որ Վրաստանի կազմում է:

Բայց դե Վրաստանի գոյությունն էլ հավերժ չէ:

Չեմ մոռանում նաև Անդրանիկի մի խրատը Վրաստանի արտաքին գործոց նախարար Գեգեչկորիին.

«Տարբերութիւնը պիտի ըլլայ ձեր եւ մեր մէկ գիշեր: Իրիկունը մեր դիակը պիտի վերցնեն, առաւօտն ալ ձերը»:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4057

Մեկնաբանություններ