Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

«Փաստորեն, բան չես տալիս, է՛լի…»

«Փաստորեն, բան չես տալիս, է՛լի…»
22.09.2023 | 13:02

Մի հին անեկդոտ կա։ Ուրեմն, գերմանացիները բեռնատարով գերիներ են տեղափոխում համակենտրոնացման ճամբար։ Հանկարծ ճանապարհին մեքենան կանգ է առնում։ Խցիկը մի գերմանացի բացում է ու խոսքով դիմում գերիներին.

- Մեջներդ կաֆել խփող կա ՞:

Գերիների մեջ հայ է լինում ու ասում է՝ հա ես կաֆել խփող եմ եղել։

- Դե, իջիր գնանք։

Հայը՝ գերմանացուն.

- Ինչքա՞ն ես տալու։

- Քեզ տաք սնունդ կտրամադրվի, քնելու տեղ ու, վերջ ի վերջո, կխուսափես համակենտրոնացման ճամբարում մահից։

Հայը՝ փաստորեն, բան չես տալիս, է՛լի, ու շուռ է գալիս բեռնատարի վարորդին, թե՝ քշի-քշի։

Հենց հիմա մենք ցեղասպանվում ենք։ Ու էս օրով մարդիկ կան ասում են՝ հրապարակի ընդդիմությունը մեր իդեալը չի, ու, անեկդոտի միջի կաֆելչիկի նման, թե՝ քշի-քշի։ Այս մարդկանց ուզում ես հարց տաս՝ դուք սեփական երեխաներին կորցրած ծնողների ու տարբեր բնակավայրերից կորած երեխաների նկարները տեսե՞լ եք, դրանից հետո հանգիստ քնում-զարթնու՞մ եք ու դեռ հասցնում եք իդեալների մասի՞ն երազել:

Ես միշտ տարել եմ այն գիծը, որ մեզ անհրաժեշտ է լրիվ նոր սերնդի քաղաքական դաս։ Սրա վառ ապացույցն էր նաև իմ դիրքորոշումը Երևանի ընտրություններում։ Բայց հրապարակում ես տեսա 20.000 մոտիվացված քաղաքացիների, միանալով նրանց՝ մենք կարող ենք ունենալ փոփոխություններ և, ամենագլխավորը, կանգնեցնել արցախահայության կոտորածը։

Այստեղ, իհարկե, դեր ունեն նաև կազմակերպիչները։ Նրանք պետք է հստակ հայտարարությամբ իրենց դիրքորոշումը հայտնեն Ռուսաստան-Բելառուս միության նկատմամբ և քաղաքական գնահատական տան ռուս խաղաղապահների գործողություններին։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ