Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ադրբեջանը նախապես տեղյակ է պահել իր ծրագրերի մասին

Ադրբեջանը նախապես տեղյակ է պահել իր ծրագրերի մասին
21.09.2023 | 19:39

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ դեռ շաբաթվա սկզբին տասնյակ հազարավոր հյուրանոցային համարներ ու կացարաններ են նախապատրաստել, որ ընդունեն արցախահայերին:

Նիկոլը հայտարարում է, որ 40 հազար ընտանիք ընդունելու նախապատրաստական աշխատանք են տարել:

Հարց` ինչու՞ եք նման նախապատրաստություն տեսել դեպքերից առաջ:

Նշանակու՞մ է արդյոք, որ տեղյակ եք եղել սպասվող հարձակումից: Եթե տեղյակ եղել եք, արդյոք տեղեկացրե՞լ եք Արցախի իշխանություններին, որպեսզի կարողանան առաջնագծի բնակավայրերից տարհանել խաղաղ բնակիչներին:

Ասե՛ք ճշմարտությունը: Մեր տեղեկություններով` Ադրբեջանը նախապես տեղյակ է պահել իր ծրագրերի մասին: Իսկ Նիկոլը, միակ բանը որ արել է, էրդողանի հետ զրույցում խնդրել է, որ գործողությունը մեկնարկի Երևանի ավագանու ընտրություններից հետո:

Սա կարող եք ճշտել` պահանջելով, որ Նիկոլը հրապարակի երբ և որտեղից է հեռախոսով շփվել Էրդողանի հետ: Եվ երկրորդ` արդյոք համապատասխան ծառայություններն ունե՞ն այդ զրույցի ձայնագրությունը, ինչպես օրենքն ու կարգն են պահանջում:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ